Բուհական. արտահե՞րթ, թե՞ հերթական ռեկտորներ

19/12/2018 schedule16:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի դեկտեմբերի 16-ի համարում

 Շուտով բուհերում 5 տարի ժամկետով կսկսեն գործել արդեն կառավարության հայտնի որոշման համաձայն ձեւավորված խորհուրդները, որոնց անդամների կեսը կառավարության ու կրթության եւ գիտության նախարարության կողմից նշանակված, ուստիեւ՝ բուհերում դրանց հետաքրքրությունների պաշտպան հանդիսացող մարդիկ են: Խորհուրդների կազմը՝ բացառությամբ ԵՊՀ-ի, արդեն հաստատված է կառավարության կողմից: Խորհուրդը, բացի այն, որ պետք է, ասենք օրինակ, հաստատի բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը, քննարկի եւ հաստատի համալսարանի բյուջեն, պետք է ընտրի նաեւ բուհի ռեկտոր: Ընտրության կարգը սահմանվում է բուհերի կանոնադրություններով, սակայն դրանք գրեթե նույն սկզբունքներն են սահմանում: Հիմնականում, ըստ կանոնադրությունների, ռեկտոր կարող է ընտրվել գիտական կոչում կամ գիտական աստիճան ունեցող այն անձը, որն ունի գիտամանկավարժական աշխատանքային փորձ:

Այսինքն՝ այս սահմանափակումը թույլ է տալիս ենթադրել, որ, օրինակ, խորհրդի կազմում ընդգրկված, բայց, ասենք, գիտական կոչում ու աստիճան չունեցող  գործարարը կամ չինովնիկը չեն կարող դառնալ բուհի ռեկտոր: Փոխարենը նրանք կարող են ոչ պակաս կարեւոր պաշտոնի տիրանալ: Ըստ վերջին փոփոխությունների՝ բուհի խորհուրդն իր կազմից ընտրում է նախագահ, որն, ըստ կառավարության որոշման, չի կարող լինել ո՛չ ուսանողության ներկայացուցիչներից, ո՛չ էլ նույն բուհում հաստիքային որեւէ աշխատող: Այսինքն՝ ստացվում է, որ խորհրդի նախագահ պետք է դառնա կա՛մ կառավարության, կա՛մ էլ ԿԳՆ-ի առաջադրած ներկայացուցիչը:

Այս հանգամանքը ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը շատ տեղին ու տրամաբանական է համարում, քանի որ, ըստ նրա, չի ստացվի այն անհեթեթ իրավիճակը, երբ, ասենք, խորհրդի նախագահ ընտրված բուհի պրոֆեսորը մի կողմից ռեկտորի ենթակայության տակ է, մյուս կողմից էլ՝ նրա աշխատանքները վերահսկողը: Խորհրդի նախագահի իրավասությունների մեջ մտնում են՝ խորհրդի նիստերի նախապատրաստումն ու դրանց ղեկավարումը, նա ստորագրում է խորհրդի արձանագրություններն ու որոշումները եւ այլն: Տրամաբանական է, որ խորհրդի որոշումներն ուժի մեջ կարող են մտնել միայն նախագահի ստորագրելուց հետո, իսկ նա կստորագրի միայն ԿԳՆ-ի կամ, ավելի շուտ, կառավարության հավանությանն արժանացած որոշումները:

Խորհրդի նախագահի (նաեւ խորհրդի) վրա ազդեցության լծակներ ունի թերեւս միայն կառավարությունը: Խորհուրդը չի կարող վաղաժամկետ դադարեցնել իր իսկ ընտրած նախագահի լիազորությունները: Դրա իրավասությունն, ըստ կառավարության հաստատած կարգի, պատկանում է կառավարությանը: Իսկ արդյոք բուհերում նոր խորհուրդներ ունենալը նշանակո՞ւմ է ռեկտորների նոր ընտրություն: Կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն կրթության վարչությունում որեւէ բան իմանալը մեզնից մեծագույն ջանքեր էր պահանջում, սակայն, այնուամենայնիվ, այստեղ մի կերպ ասացին, թե խորհուրդների գործը միայն ռեկտոր ընտրելը չէ, եւ գործող ռեկտորները կպաշտոնավարեն այնքան ժամանակ, քանի դեռ չի լրացել նրանց պաշտոնավարման ժամկետը:

Իսկ այն հարցով, թե ինչպես է լինելու  65 տարին լրացած ռեկտորների դեպքում, վարչությունում առաջարկեցին դիմել խորհուրդներին՝ միեւնույն ժամանակ նշելով, սակայն, որ նրանց պաշտոնավարման ժամկետը լրանալուն նույնպես պետք է սպասել: Սակայն դրանում այնքան էլ վստահ լինել պետք չէ, քանի որ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում կան ենթակետեր, որոնք թույլ կտան անցանկալի ռեկտորներից ժամկետից շուտ ազատվել: Ըստ օրենքի՝ դա հնարավոր է, երբ, ասենք, լրացել է նրա 65 տարին, նա ավելի քան երեք օր անընդմեջ անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի, նշանակվել (կամ ընտրվել) է օրենքի պահանջների խախտմամբ եւ այլն:

Ինչեւէ, առայժմ պետական բուհերի ռեկտորների պաշտոնավարման ժամկետները հետեւյալն են.

ԵՊՀ - Ռադիկ Մարտիրոսյան, 2007թ. մարտ

Բժշկական համալսարան - Վիլեն Հակոբյան, 2007թ. հունիս

Տնտեսագիտական ինստիտուտ - Գրիգոր Կիրակոսյան, 2007թ. հուլիս

Ճարտարագիտական համալսարան - Յուրի Սարգսյան, 2007թ. նոյեմբեր

Ճարտարապետաշինարարական համալսարան - Արեստ Բեգլարյան, 2007թ. դեկտեմբեր

Ագրարային համալսարան - Արշալույս Թարվերդյան, 2007թ. հունիս

Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան - Սուրեն Զոլյան, 2008թ. փետրվար

Մանկավարժական համալսարան - Արտուշ Ղուկասյան, 2008թ. մայիս

Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտ - Սոս Սարգսյան, 2008թ. դեկտեմբեր

Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ - Վահրամ Առաքելյան, 2007թ. դեկտեմբեր

Կոմիտասի անվան կոնսերվատորիա - Սերգեյ Սարաջյան, 2008թ.:

Աննա Զախարյան  

Տպել
2504 դիտում

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել