Երևան
19 °C
Դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Ուկրաինայի նախաձեռնած «Ղրիմի ինքնավար հանրապետության եւ Սեւաստոպոլ քաղաքի, Սեւ եւ Ազովի ծովերի շրջաններում ռազմականացման խնդրի» վերաբերյալ բանաձեւը:
Փաստաթղթում ՌԴ-ին կոչ է արվում «անհապաղ եւ անվերապահորեն» ազատել ուկրաինական նավերը եւ դրանց անձնակազմերը: Բացի դրանից, ՄԱԿ-ի ԳԱ-ն «լուրջ մտահոգություն է հայտնում Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի աստիճանական ռազմականացման», ինչպես նաեւ «Ղրիմում իրավիճակի շարունակվող ապակայունացման» հետ կապված: ՌԴ-ին կոչ են անում նաեւ ձեռնպահ մնալ Կերչի նեղուցում, Սեւ եւ Ազովի ծովերում օրինական նավարկությանը խոչընդոտելուց: Բանաձեւում Ղրիմն անվանվում է «բռնակալված» եւ «Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածք»:
Ռուսաստանն իր ափսոսանքն է հայտնել բանաձեւի ընդունման հետ կապված: Դրա մասին ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ցավում ենք Ուկրաինայի բանաձեւի նախագծի քվեարկության արդյունքների կապակցությամբ: ՄԱԿ-ի անդամ պետությունների, մասնավորապես՝ ՆԱՏՕ եւ ԵՄ անդամների կողմից խրախուսվում են ուկրաինացիների նոր հանցագործություններն ու սադրանքները՝ հանուն արեւմտյան քաղաքական հավակնությունների»,- ասված է գրառման մեջ:
Այդուհանդերձ, հարկ է նշել, որ ՄԱԿ-ի ԳԱ բանաձեւերը պարտադրանքի ուժ չունեն եւ կրում են խորհրդատվական բնույթ: Իսկ նմանատիպ բանաձեւերն ընդհանրապես քաղաքական բնույթ են կրում, ուստի Պոլյանսկիի գրառումն այդքան էլ հեռու չէ իրականությունից: Սակայն, հարկ է նշել, որ հակառակ կողմը անմասն չէ քաղաքական ճնշում գործադրելուց: Ավելի վաղ ուկրաինական մամուլում լուրեր էին տարածվել, որ Ռուսաստանը լուրջ ճնշում է գործադրում երկրների վրա, որպեսզի վերջիններս դեմ քվեարկեն այս բանաձեւին: ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն նշել էր, որ ճնշումների մասին հայտնում է «աֆրիկական յուրաքանչյուր երկրորդ երկրի դեսպան»:
Ի հեճուկս դրան, Ուկրաինայի նախաձեռնած բանաձեւին կողմ էին քվեարկել 66 երկիր, 72-ը մնացել էին ձեռնպահ, իսկ դեմ արտահայտվածների թիվը 19 էր: Մնացած երկրներն ընդհանրապես չէին մասնակցել քվեարկությանը: Դեմ քվեարկած 19 երկրներից մեկը, բնականաբար, Ռուսաստանն է, իսկ մնացած երկրներին ուկրաինական մամուլում անվանում են «Պուտինի 18 ընկերները»:
Դեմ քվեարկած երկրների ցանկի «կորիզը» նույնն է՝ Ռուսաստան, Բելառուս, Իրան, Կուբա, Վենեսուելա, Սիրիա, Հայաստան: Հետաքրքրական է մեր ՀԱՊԿ-ի դաշնակիցներ Ղազախստանի եւ Ղրղզստանի բացակայությունը, որոնք ձեռնպահ են քվեարկել, ինչպես նաեւ Տաջիկստանի բացակայությունը, որն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը:
«Պուտինի ընկերների» ցուցակում Հայաստանի հայտնվելը որոշ ուկրաինացիների շրջանում բողոք է առաջացրել: Բավական կոշտ է արձագանքել թաթար լրագրող Այդեր Մուժդաբաեւը: Իր ֆեյսբուքյան գրառման մեջ դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Մուժդաբաեւը վրդովմունքն էր հայտնել հեղափոխությունից հետո «եղբայրական Ռուսաստանի» կողքին կանգնելու համար:
«Դու հեղափոխություն ես անում, որպեսզի դրանից հետո ՄԱԿ-ում «եղբայրական Ռուսաստանի» հետ միասին նորից քվեարկես Ղրիմի բռնակալման եւ Ուկրաինայի դեմ պատերազմի օգտի՞ն: Դու Հայաստանի հետ միասին գնում ես բազմադարյա ռուսական ստրկության», - ասված է նրա գրառման մեջ:
Մուժդաբաեւին, միգուցե, բարդ է պատկերացնել, որ հեղափոխությունից հետո անպայման չէ փչացնել հարաբերությունները նախկին բարեկամների, առավել եւս դաշնակիցների հետ: Բացի դրանից, նա չի էլ դիտարկում, որ բանաձեւում առկա ձեւակերպումներն ուղղակիորեն հակասում են նաեւ Հայաստանի շահերին:
Բանն այն է, որ Ղրիմը, խոշոր հաշվով, Ուկրաինական ԽՍՀ-ի կազմում է հայտնվել Արցախի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում հայտնվելուն համանման գործընթացի արդյունքում: Իսկ 2014 թ. Ռուսաստանի կազմ է վերադարձել Արցախի անկախացմանը եւս բավական նման գործընթացի արդյունքում: Ուստի Հայաստանը չէր կարող դեմ չարտահայտվել բանաձեւին, կամ առավել եւս պաշտպանել այն: Դա կնշանակեր արտաքին քաղաքականությունում երկակի ստանդարտներ կիրառել:
Ինչ վերաբերվում է ուկրաինացի լրագրողի վրդովմունքին, ապա այն առնվազն անհասկանալի է: Ուկրաինայի հետ նման իրավիճակում է գտնվում Վրաստանը, որի տարածքների մի մասը եւս պաշտոնական վարկածով «օկուպացված է Ռուսաստանի կողմից»: Այդուհանդերձ, Վրաստանը միշտ էլ ըմբռնումով է մոտեցել Հայաստանի դիրքորոշմանը, անգամ նախկինում տեղի ունեցած «ամենաքաղաքական» բնույթի քվեարկությունների ընթացքում: Հայկական կողմը, գիտակցելով Վրաստանի իրավիճակը, շարունակաբար ըմբռնումով է մոտենում վերջինիս՝ Ադրբեջանի հետ համատեղ՝ հակամարտություններում միայն տարածքային ամբողջականության սկզբունքին կողմ հանդես գալուն:
Ուստի չարժեր, թերեւս, սպասել, որ տեղի ունեցած թավշյա հեղափոխության միայն փաստի պատճառով Հայաստանը սկսելու է սեփական շահերի դեմ քայլեր կատարել միջազգային ասպարեզում:
Երեկվա համավաքների ու ցույցերի ընթացքում ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև միջադեպեր չեն եղել. ՄԻՊ
Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի քննության հայտերի ժամկետը երկարաձգվել է
Պաշտպանության նախարարն այցելել է 3-րդ բանակային զորամիավորում և ռազմամարզական վարժարան (լուսանկարներ)
Ամենայն հայոց կաթողիկոսը վավերացրել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի ընտրությունը
10 ժամ ջուր չի լինելու Աջափնյակ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում
Երևանում ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ-ում Իտալիայի դեսպանը
Վլադիկավկազում 11 օր ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՀ ձյուդոյի հավաքականը. մեկնելու են միջազգային մրցաշարերի
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլար օգնության հատկացման փաթեթին
Իգոր Խաչատուրովը կալանավորվել է. ՔԿ–ն կասկածներ ունի, որ նա եղել է թմրամիջոցի ազդեցության տակ
Երևանում և ՀՀ գրեթե բոլոր մարզերում մի քանի ժամով հոսանքի անջատումներ են սպասվում
Աբովյանի ճանապարհին մեքենան 3 մետրից ընկել է ձորը. տուժածներ չկան
Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում փլուզում է եղել. ճանապարհը փակ է
Նախկին ու ներկա պատգամավորներից մինչև հոգևորական. ովքեր են հայ ժողովրդին անվանում թուրք
Freedom House-ի հետ համագործակցությունը շատ կարեւոր է Հայաստանի համար. Սարգիս Խանդանյան
Արթիկի ներհամայնքային փողոցներում գիշերային լուսավորության ցանց կկառուցվի
Հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2-ի մրցութային փաթեթը
Կառավարությունը հաստատել է Գավառի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
ՄԱԿ-ը «իԳործ» ծրագիրը ներառել է լավագույն փորձերի շտեմարանում
Որքան մարդ է մասնակցել Ֆրանսիայի հրապարակի հանրահավաքին. ԻՔՄ
Ստեփանակերտում «Նիկոլ՝ դավաճան» բղավող ուսուցչի արարքը կրկին փաստում է՝ իրենց հուզողը իրականում Արցախի հարցը չէ. Պապոյան
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան
Դատարանը քննում է Արթուր Գալեյանին կալանավորելու հարցը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բրյուսել. նախատեսվում է եռակողմ հանդիպում
Մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը
Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Զորամասերից մեկում մարտավարական զորավարժություն է անցկացվել
Հայկական կարպետ՝ Գյումրու Բարեկամության այգում. Վերնիսաժի տաղավարների ծածկերը զարդանախշերով են կառուցվում
Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված
Այս տարի բուհերի ընդունելության քննություններին կմասնակցի 13573 դիմորդ
Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատանը բացված սգո մատյանում (տեսանյութ)
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն շիրակցի 4 բռնցքամարտիկ
Վարչապետն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին. անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության ապահովմանը
Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի նախագահին
Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչին
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրին
ԱԺ նախագահն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը. կարեւորվել է հայ-իտալական փոխգործակցության ակտիվացումը
Դոլարի փոխարժեքը աճել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Արվում է առավելագույնը՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար. Արայիկ Հարությունյան
Դրեցին ու ավելի ինքնախայտառակվեցին՝ հոխորտալով դեսպանի վրա, ՀՅԴ-ն էլ ԱՄՆ-ից պահանջեց ետ կանչել նրան. Սաֆարյան
ՄԱԿ-ը կոչ է արել ապահովել ՌԴ-ից ապրանքների և պարարտանյութերի մուտքը համաշխարհային շուկաներ
© 2022 Հայկական ժամանակ