Հասմիկ Սարգսյանը պնդում է, որ ՀՔԾ-ում է իմացել, որ 4000 դրամի գողությունը քրեորեն պատժելի արարք չէ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր սկսվեց Հասմիկ Սարգսյանի պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը, որով նրանք վիճարկում են Սարգսյանի նկատմամբ ենթադրյալ ապօրինի գործողությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում նրա կողմից նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու որոշումը:

Արդեն մի քանի ամիս է՝ մամուլում եւ սոցցանցերում քննարկումների առիթ է դարձել երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանին 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտվելու հարցը: Հիմնականում իրավապաշտպանները նշում են, թե արդարացի չէ սոցիալապես վատ պայմաններում ապրող ու իր խնամքի տակ 3 անչափահաս երեխաներ ունեցող կնոջը 10.000 դրամ գողանալու համար այդքան խիստ ու անհամաչափ պատժի դատապարտել: Ավելին՝ ինչպես Հասմիկ Սարգսյանը, այնպես էլ իրապաշտպանները, պնդում են, թե գողացված գումարի չափը ոչ թե 10 հազար է, այլ՝ 4000: Խնդիրն այն է, որ եթե գողոնի չափը կազմեր 4000 դրամ, ապա Հասմիկ Սարգսյանը քրեական պատասխանատվության չէր ենթարկվի, քանի որ նրան վերագրվող հոդվածով (ՀՀ ՔՕ 177) անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ եւ ավելի է:

Այժմ պաշտպանական կողմը դատարանում վիճարկում է Հասմիկ Սարգսյանի կողմից ներկայացված հաղորդման (ոստիկանների կողմից ենթադյալ խոշտանգում կատարելու) հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի վարույթը կարճելու եւ ՀՀ գլխավոր դատախազի ՀԿԳ գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ`Վ.Մուրադյանի կողմից բողոքը մերժելու մասին որոշումները:

Դատական նիստի ընթացքում Հասմիկ Սարգսյանի փասաբան Արա Ղարագյոզյանը ներկայացրեց իրենց կողմից բերված բողոքը: Ներկայացնելով գործի փաստական հանագամանքները՝ Ղարագյոզյանը նշեց, որ Սյունիքի մարզի բնակչուհի Հասմիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2017 թ հուլիսի 6-ին ընկերուհի Մարիետա Հովհաննիսյանի դրամապանակից գաղտնի հափշտակել է 4000 ՀՀ դրամ: Նույն օրը ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներն իրեն հրավիրել են հիշյալ բաժին, որտեղ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մանասեր Ստեփանյանը, սպառնալով, որ իրեն ծեծի կենթարկի, պահանջել է բացատրություն տալ, որ ոչ թե գողացել է 4000 ՀՀ դրամ, այլ 10.000 դրամ: Այունհետեւ նույն բաժնի օպերլիազոր Պետիկ Ալեքսանյանը սպառնացել է, որ այդ բովանդակությամբ բացատրություն չտալու դեպքում քանոնի կիրառմամբ իր նկատմամբ բռնություն կգործադրի: Ըստ փաստաբանի՝ հիշյալ ոստիկանների սպառնալիքների ազդեցության տակ տվել է իրականությանը չհամապատասխանող բացատրություն եւ հետագայում որպես մեղադրյալ ցուցմունք տվել 10.000 ՀՀ դրամ գողանալու վերաբերյալ: Սարգսյանն այս սպառնալիքների մասին հաղորդում ներկայացրել է մեկ տարի անց՝ 2018 թվականի ապրիլին: Նրա հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նույն թվականի ապրիլի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը): Քրեական գործի շրջանակում Հասմիկ Սարգսյանը տուժող է ճանաչվել: Ղարագյոզյանը ներկայացրեց, որ քրեական գործի հարուցումից մի քանի ամիս անց՝ հուլիսին, ՀՔԾ-ի ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Զ.Թադեւոսյանը, որոշում է կայացրել քրեական հետապնդումը չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին: Ինչից հետո քննիչի որոշման դեմ բողոք են ներկայացրել, սակայն ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վ.Մուրադյանը մերժել է բողոքը: Ըստ պաշտպանական կողմի՝ վարույթն իրականացնող մարմինը տվյալ դեպքում՝ ՀՔԾ-ն եւ դատախազ Վ. Մուրադյանը սույնով ցուցաբերել են անգործություն: Ղարագյոզյանն իր բողոքում նշեց, որ մի շարք կարեւոր հանգամանքների շուրջ քննություն չի իրականացվել, բացի դա ձեռք բերված ապացույցների մեծ մասին տրվել է միակողմանի գնահատական՝ քողարկելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից թույլ տրված խախտումները եւ անօրինական գործողությունները: Պաշտպանական կողմի կարծիքով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված կոպիտ խախտումներից մեկն այն է, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասով, այնինչ ըստ նրանց՝ քրեական գործը պետք է հարուցվեր խոշտանգման հատկանիշներով (ՀՀ ՔՕ 309.1): Որպես պատճառաբանություն նշում են այն, որ Հասմիկ Սարգսյանը  հայտնել է, որ իրենից սպառնալիքի ազդեցության տակ ցուցմունք են կորզել, որի արդուքնում էլ նա ապօրինի ենթարկվել է քրեական պատասխանատվության:

Ըստ փաստաբան Արա Ղարագյոզյանի՝ ՀՔԾ քննիչը զննություն չի իրականացրել ոստիկանության աշխատակիցների աշխատասենյակի տարածքում, որի արդյունքում կպարզվեր՝ արդյո՞ք վերջիններիս աշխատասենյակում եղել են տեղադված տեսախցիկներ, թե՝ ոչ: «Լինելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր դիմելու եւ տեսանյութերն առգրավելու, որի արդյունքում կհիմնավորվեր՝ Հասմիկ Սարգսյանից խոշտանգումների արդյունքում են ցուցմունքները ձեռք բերել»,- իր բողոքում նշեց փաստաբանը:

Ըստ բողոքի՝ Հասմիկ Սարգսյանին հարվածելու ժամանակ ներկա է եղել վերջինիս 10-ամյա աղջիկը: Տուժողը այդ մասին հայտնել է քննիչին, սակայն վերջինս չի էլ փորձել ցուցմունք վերցնել երեխայից: Այս եւ այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ փաստաբանը միջնորդեց վերացնել քրեական հետապնդումը չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին Հատուկ քննչական ծառայության քննիչ` Թադեւոսյանի կողմից կայացրած որոշման դեմ ներկայացրած բողոքը եւ դատախազ Մուրադյանի կողմից բողոքը մերժելու մասին որոշումը՝ ճանաչելով Հասմիկ Սարգսյանի իրավունքների եւ ազատությունների խախտման փաստը, կամ քրեական գործը ուղարկել նոր արդյունավետ քննության:

Դատավոր Դավիթ Բալայանը նկատեց, որ պաշտպանական կողմը չէր կարող դատախազի բողոք մերժելու մասին որոշումը բողոքարկել դատարան: Ի պատասխան դատավորի հարցին, Ղարագյոզյանը հստակեցրեց, որ իրենց պահանջն այն է, որպեսզի դատարանը վերացնի քննիչի որոշումը՝ քրեական գործը կարճելու մասին:

Դատարանում այսօր հետազոտվեցին նաեւ գործում առկա ապացույցները: Դատավոր Դավիթ Բալայանը Հասմիկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե քանի՞ անգամ է դատապարտվել, ինչին ի պատասխան Սարգսյանն ասաց. «4000-ն էլ հետը՝ 3»: Դատավորի հստակեցնող հարցին՝ դուք 4000-ի համա՞ր եք դատապարտվել, Սարգսյանը դրական պատասխան տվեց, ինչն ըստ էության զարմացրեց դատավորին: «4000-ի համար չեք կարող դատապարտվել»,- նկատեց Բալայանը, ինչից հետո Սարգսյանը հստակեցրեց. «10 հազար էր գրել: Իրենք գիտեին, որ չէին կարող 4000-ի համար դատել (նկատի ունի ոստիկաններին,-հեղ.)», ինչից հետո Բալայանը կրկին արձագանքեց. «Դուք էլ գիտեիք, իսկ ո՞վ է ասում, որ մենակ իրենք գիտեն»: «Ես չգիտեի, եթե իմանայի չէի գրի»,- պարզաբանեց Հասմիկ Սարգսյանը: Դատավորի հարցին, թե դուք ե՞րբ իմացաք, որ 4000 դրամի համար քրեական պատասխանատվության չեք ենթարկվելու, Հասմիկ Սարգսյանը պատասխանեց, որ այդ մասին ՀՔԾ-ում է իմացել, մինչ այդ չգիտեր: «Այսինքն՝ դուք այդ նպատակով չե՞ք գնացել ՀՔԾ, որ ասեք 4000 դրամ է եղել»,- ճշտող հարց հնչեցրեց դատավորը: Ի պատասխան Սարգսյանն ասաց, որ ինքը ՀՔԾ է գնացել իր արդարության համար. «իմ արդարության համար եմ գնացել, 4000 է եղել, ստիպելով 10 հազար են գրել տվել»,-պատասխանեց նա: Նշենք, որ Հասմիկ Սարգսյանը նախկինում երկու անգամ դատապարտվել է գողության համար, սակայն նրա նկամամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել եւ դատարանների կողմից սահմանվել է փորձաշրջան:

Քանի որ Հասմիկ Սարգսյանը հայտարարեց, թե դատարանում ինքն ասել է, որ 4000 դրամ է գողացել, ոչ թե 10, ուստի այդ հիմքով դատավոր Դավիթ Բալայանը հրապարակեց նրա ցուցմունքը: Ըստ գործի փաստական հանգամանքների՝ առաջադրված մեղադանքում Հասմիկ Սարգսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչում եւ ցուցմունք է տվել, որ գնացել է Մարիետա Հովհաննիսյանի բնակարան, բացել տան դուռը, ապա վերցրել Հովհաննիսյանի դրամապանակը եւ այնտեղից վերցրել 2 հատ 5000 ՀՀ թղթադրամ, ապա այդ գումարով գնել է միրգ եւ բանջարեղեն: Նույն օրը ըստ ցուցմունքի՝ հրավիրվել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ հայտնել է իր կողմից կատարված գողության մասին: «Դատական ակտից չկա այդպիսի նշում, որ դուք 4000 դրամի վերաբերյալ հայտարարություն եք արել, ավելին նշված է՝ 2 հատ 5000 անվանական արժեքով ՀՀ թղթադրամ»,- ցուցմունքը հրապարակելուց հետո հայտարարեց նախագահող դատավոր Դավիթ Բալայանը:

Նշենք, որ այսօր Հասմիկ Սարգսյանը դատարանում կրկին պնդեց, որ քննություն իրականացնող մարմնի ճնշումների արդյունքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ ընկերուհու դրամապանակից գողացել է 10 000 դրամ, մինչդեռ իրականում գողացել է 4000 դրամ:

Սույն գործով բողոքի քննությունը հետաձգվեց. այն կշարունակվի 2019 թվականի հունվարի 22-ին, ժամը 12:30-ին:

Տպել
4780 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին