Արել եմ ինչ կարողացել եմ, կարողանայի՝ ավելին կանեի. Դավիթ Մաթեւոսյանն ազատվեց նախարարի խորհրդականի պաշտոնից

«Հրանտ Մաթեւոսյան հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանն ազատվել է մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք վերջինիս ֆեյսբուքյան էջից: Խորհրդականի պաշտոնից Մաթեւոսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Ավելի վաղ Մաթեւոսյանն անդրադառնալով «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարական աշխատանքներին, հայտնել էր, որ կանխատեսելով ԿԵՆՏՐՈՆԻ կառուցման շուրջ իրավիճակի լրիվ ճահճացումը եւ կանխելու համար հրապարակավ խոսելու որևէ արգելքը, արդեն 12 օր առաջ աշխատանքից ազատելու դիմում է ներկայացրել մշակույթի նախարարին: 

«Հ.հ.գ. Պարզվեց, որ անսալով դիմումիս, նախարարը դեռ երեկ առավոտյան մակագրել է այն: Շնորհակալությունս իրեն` վստահելու եւ համատեղ աշխատանքի համար: Շներհակալությունս նախարարության եւ նախարարի աշխատակազմերին, բոլոր ընկեր-գործընկերներիս: Արել եմ ինչ կարողացել եմ, կարողանայի` ավելին կանեի: Արել եք ինչ կարողացել եք, ավելին կարողացեք և արեք:) Սահման քաջաց` զենք յուրյաց: Հրանտ Մաթևոսյան Կենտրոն - թանգարանը կառուցվելու է եւ լինելու է Հայաստանի Հանրապետության լավագույն մշակութային օջախը, առայսօր աննախադեպ գործառույթներով և հայեցակարգով: Այն լինելու է նմուշ-միջավայր, ուր մարդը գալու է իրեն վերգտնելու: Այն կառուցվելու և լինելու է անկախ որևէ մեկիս ծուլանալուց, զլանալուց, չկամությունից: Այն լինելու է ազգային հարստություն և պարծանքի առարկա ոչ այն պատճառով, որ այսօր մենք' ՀՐԱՆՏԻ ընտանիքը դրա համար կռիվ ենք տալիս, այլ քանի որ ԴՈւՔ` իր ժառանգները էդ կռիվը տալիս եք այսօր»,-գրել է Դավիթ Մաթեւոսյանը:

Տպել
748 դիտում

Վանաձորի փողոցները սահադաշտի են վերածվել. քաղաքապետի պարզաբանումն ու մարզպետի դժգոհությունը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, բուք, մերկասառույց ու ձյուն. ՀՀ ճանապարհները՝ 23:00-ի դրությամբ

Երեւանում ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին. գազի արտահոսք է եղել

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը

Կարևորվեց երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ. հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղարն ու ԱԳ նախարարը

Գյումրու ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առեւտրով զբաղվող 4 անձանց

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

Մոսկվայի օդանավակայաններում 51 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել. ինչ պատկեր է «Զվարթնոց»-ում

Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում. դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները չեն դադարեցվել

«Մանսուրյան- 80» միջոցառումների նախապատրաստական շրջանն արդեն մեկնարկել է. Երևանը կշնչի «կենդանի դասականի» երաժշտությամբ

Հրանտ Մարգարյանը իրավիճակին չի տիրապետում. «Իմ քայլի» երիտասարդ պատգամավորների պատասխանը

Երեւանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում եւ կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է

Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից. Զինծառայողը շտապ բուժօգնության կարիք ունի

Մշակույթի նախկին նախարարների օրը սկսվել ու վերջացել է «պաշտոնական հանգուցյալների» պանիխիդայի մենյուն կազմելով

ՀՀԿ-ն ակտիվանում է. Սերժ Սարգսյանը վաղը Մելիք Ադամյան 2-ում նիստ է անցկացնելու

Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտի հեղինակներից մեկը Վրաստանի քաղաքացի է

Դասերը չեն դադարեցվի. առողջապահության նախարարության հայտարարությունը

Ըստ Սերգեյի՝ Միքայելյանի մասին կատակին հավատացել են, քանի որ նրանից նման որոշում սպասում են

ՄԻԵԴ-ը հօգուտ Սամվել Մայրապետյանի որոշում է կայացրել. թույլ կտան մեկնել Գերմանիա