Արցախի խորհրդարանում ընդունել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը

Դեկտեմբերի 19-ին Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանի նախագահը շնորհավորել է կուսակցությանը` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում ցուցաբերած արդյունքների առթիվ և կարևորել ԼՀԿ պատվիրակության առաջին պաշտոնական այցն Արցախ:

ԱԺ նախագահը, ընդգծելով հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները  շարունակելու կարևորությունը, հույս է հայտնել, որ նոր խորհրդարանում ԼՀԿ խմբակցությունը նպաստելու է այդ կապերի ամրապնդմանը՝ նոր որակ հաղորդելով արդեն իսկ կայացած ձևաչափերին։

Աշոտ Ղուլյանը արժևորել է նաև ՀՀ ԱԺ – ԱՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը՝ համազգային նշանակության հարցերի լուծման համատեքստում։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ կուսակցությունը պատրաստակամ է Արցախի քաղաքացիների ձայնը լսելի դարձնել թե՛ ՀՀ նոր խորհրդարանում, թե՛ միջազգային տարբեր հարթակներում՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես անվտանգությանը վերաբերող հարցերը։

Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպումից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար կազմը Աժ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ՝ հանդիպել է խորհրդարանում ներկայացված խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

ԱԺ նախագահի տեղակալը ներկաների անունից շնորհավորել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալու կապակցությամբ և հույս հայտնել, որ այսուհետ ևս երկու խորհրդարանների միջև համագործակցությունն արդյունավետ կլինի:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ընդգծել է, որ ընտրվելուց հետո Արցախ կատարած առաջին այցի նպատակը տեղի իշխանությունների հետ Արցախին և Հայաստանին վերաբերող առաջնահերթությունների քննարկումն ու կարծիքների հավաքագրումն է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններին, քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը, Արցախի Հանրապետություն-Հայաստանի Հանրապետություն միջխորհրդարանական համագործակցությանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը և բանակցային գործընթացի ձևաչափին վերաբերող թեմաներ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել  փոխգործակցությունը:

Տպել
718 դիտում

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին