Անտառապահները հագուստ ու կոշիկ չունեն. կառավարությունը 37 մլն դրամ հատկացրեց

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 20-ի որոշմամբ 37,2 մլն դրամ հատկացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ անտառապահների համար հագուստ ու կոշիկ գնելու համար: Հարցը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Նա նշեց, որ այս որոշմամբ՝ Անտառային կոմիտեին տրամադրված գումարների տնտեսման հաշվին՝ 37,2 մլն դրամի չափով գումար փոխանցվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին:

««Հայանտառ» ՊՈԱԿ-ը 342 հա տարածքներ է կառավարում՝ 19 անտառտնտեսությունների միջոցով, որն իրականացնում են 642 աշխատակիցներ: Այս փոփոխությամբ նախատեսում ենք, որ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ որոշակի հագուստ ու կոշիկ տրամադրել անտառապահներին»:

Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարի Անտառային կոմիտեն 542 մլն դրամի գումար վերադարձնում է պետական բյուջե, քանի որ նախատեսված անտառկառավարման պլանները չեն ունեցել քարտեզագրման ամբողջությունը, որը հնարավորություն կտար անտառների կառավարումը պլանավորել, ուստի այդ գումարները չեն ծախսվել:

«Մասնավորապես, Հայաստանի անտառային ֆոնդը ընդհանրապես կադաստրային գրանցում չունի: Սա է խնդիրներից մեկը, որ մեր անտառային տարածքների որոշակի մասը տեղափոխվել է այլ հողերի կատեգորիաներ եւ հետագայում սեփականաշնորհվել է: Հաջորդ տարի անտառկառավարման այդ պլանները կմշակվեն, եւ կհաստատվեն արտաքին սահմանները»:

Նշվեց նաեւ, որ անտառապահները կունենան հաստատված համազգեստ ու տարբերանշաններ:

Այս առնչությամբ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Որքան ես հասկացել էի, խոսքը պարզապես աշխատանքային արտահագուստի մասին է, ոչ թե համազգեստի՝ վաշտերով, գնդերով, հրամանատարներով: Եթե այս ճանապարհով պետք է գնանք, առաջարկում եմ կանգ առնել: Ոչ թե այնպիսի իրավական տեսք տրվի, որ պարզվի՝ անտառային ծառայության գնդապետ է լինելու»:

«Միանգամից գեներալ ասեիք»,- հումորով արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: Ջանջուղազյանն էլ ասաց. «Երեւակայությունս այդքան հերիքեց»:

Քանի որ մթնոլորտը հումորային էր՝ ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն էլ ժպիտով հավելեց. «Հիմա ամբողջ խնդիրն այն է, որ ուզում է փողը պահի, հետ չտա»:

Տպել
950 դիտում

Հրդեհ է բռնկվել Զորավան գյուղի սկզբնամասում՝ բրիկետների արտադրամասի տարածքում

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ)

Սիրիայի վրա հարձակումը քննադատելու համար Թուրքիայում բերման է ենթարկվել 186 մարդ, ձերբակալվել՝ 24-ը

«Զվարթնոց» օդանավակայանի 25-ամյա հաշվառողը բռունցքով հարվածել է իր հետ վիճող քաղաքացուն

Շիրակի մարզում 3 ավտոմեքենայի բախման հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Ջաջուռ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ, գյուղի 13 բնակիչ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին

Անբարոյականությունը՝ քաղաքական պայքարի անվան տակ

Ֆրանսիան ու Գերմանիան առաջարկում են Թեհրանի միջուկային գործարքի շուրջ նոր բանակցություններ սկսել

Զորամասերից մեկի մարտավարական դաշտում անցկացվել է մարտական պատրաստության պարապմունք

«Airbus» ընկերության ներկայացուցիչները Հայաստանում կծանոթանան համագործակցության հնարավորություններին

Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Ոստիկանության ակադեմիայում

Դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի եւ մեղադրանքների համար. Հայրապետյան

Շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները

Գնահատման կեղծ եզրակացությամբ պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու դեպքով քրգործ է հարուցվել

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է Արմեն Սարգսյանին

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաների դասավանդումը բուհերում այլևս պարտադիր չի՞ լինի. ԿԳՄՍ-ն պարզաբանում է

Թուրքիան խոստանում է պատասխանել Թրամփի պատժամիջոցներին, ԱՄՆ-ը նշում՝ չեն ցանկանում փչացնել հարաբերությունները

Արմեն Գրիգորյանը ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին