Անվտանգության մարմինները չպիտի հնարավորություն ունենան դառնալու հաշվեհարդարի գործիք իշխանությունների ձեռքին. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Ինչպես նշում են կառավարության մամուլի ծառայությունից, ջերմորեն շնորհավորելով Ազգային անվտանգության մարմինների  աշխատողներին եւ վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի նորագույն պատմության մեջ մեր ազգային անվտանգության մարմիններն ընդհանրապես եւ ձեզնից յուրաքանչյուրն անհատապես իրենց ներդրումն են ունեցել մեր պետության կայացման, նրա անվտանգության ապահովման գործում։ Դա ծավալուն, երբեմն կամ շատ հաճախ չերեւացող, բայց խիստ կարեւոր աշխատանք է եւ գործունեություն։ 

Ժամանակակից աշխարհի մարտահրավերները բարդ են եւ բազմազան։ Դրանք ենթադրում են աշխատանքի անընդհատ եւ դինամիկ կատարելագործում։ Հետախուզությունը, հակահետախուզությունը, ահաբեկչության դեմ պայքարը, հասարակական կարգի պահպանությունը, մեր սահմանների վերահսկումն աշխատանքի հսկայական ճակատ են, որ դուք պահել ու պահում եք պատվով։

Հայաստանում այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները փոխել են ողջ հասարակության կյանքը։ Մենք ազգովի վերաիմաստավորում ենք մեր անցած ճանապարհը եւ ուղենշում ապագան։ Այս համատեքստում Ազգային անվտանգության ծառայությունն ստանձնել է առանձնահատուկ դերակատարություն հատկապես օրինականության պահպանման եւ կոռուպցիայի դեմ պայքարում։ Մենք կասկած չունենք, որ կոռուպցիայի առկայությունը եւ հատկապես դրա տարածումը ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է։ Այն լրջագույն մարտահրավեր է մեր երկրի եւ ժողովրդի համար։

Այսօր մենք կառուցում ենք որակապես նոր պետություն, նոր հասարակություն։ Նոր Հայաստանում պիտի բացառվեն կոռուպցիան եւ կաշառակերությունը, հանցագործություն կատարած անձանց անպատժելիությունը, պաշտոնական դիրքի չարաշահումները եւ ընդհանրապես այն ամենը, ինչ խեղաթյուրում է ժողովրդավարության բուն էությունը։

Մեզանում նախկինում ընդունված չի եղել ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խոսել մարդու իրավունքներից եւ ժողովրդավարությունից։ Այսուհետ խոսելու ենք, որովհետեւ սահմանադրական կարգի պահպանություն նշանակում է առաջին հերթին պաշտպանել ժողովրդի իշխանությունը հնարավոր բոլոր ոտնձգություններից։ Մեր հեղափոխության դավանած արժեքները բառացի գրված են մեր երկրի Սահմանադրության մեջ։ Պաշտպանելով ժողովրդին՝ դուք պաշտպանում եք իշխանության աղբյուրը։ Իշխանության որեւէ այլ աղբյուր բացի Հայաստանի քաղաքացիներից չկա եւ չի կարող լինել։ Հիշե՛ք, կոռուպցիան պարզապես փող ուտելը չէ։ Համակարգային կոռուպցիան ամենաուղղակի կերպով կապված է իշխանությունը ժողովրդից խլելու եւ ապօրինաբար պահելու գործընթացների հետ։ Մենք ձեզ հետ միասին եւ մեր ողջ հասարակության հետ դա թույլ չենք տալու։

Ուրախ եմ արձանագրել, որ ի վերջո Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական այնպիսի ընտրություններ, որոնք միջազգային հանրության միաձայն գնահատականով համապատասխանում են ժամանակակից առաջատար չափանիշներին: Տոնական օրերին ընդունված չէ խոսել խնդիրների մասին, բայց քանի որ մենք իմաստավորում ենք նաեւ մեր պատմությունը, հարկ եմ համարում ընդգծել, որ, ցավոք սրտի, Հայաստանում իրավապահ մարմինները ժամանակ առ ժամանակ ներգրավված են եղել երկրում քաղաքական հետապնդումներ իրականացնելու գործին, եւ հիմա նույնպես մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ժամանակ առ ժամանակ հնչում են մեղադրանքներ, կասկածներ քաղաքական հետապնդումների եւ այլնի մասին: Ես ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել այն փաստը, որ մեր երկրից եւ ընդհանրապես իրավապահ համակարգից պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որեւէ կոմպոնենտ: Պետական մարմինները, անվտանգության մարմինները, իրավապահ մարմինները չպիտի լինեն, ի բնե չպիտի հնարավորություն ունենան դառնալու հաշվեհարդարի գործիք գործող իշխանությունների ձեռքին: Եվ ազգային անվտանգության ծառայության, ընդհանրապես իրավապահ մարմինների յուրաքանչյուր աշխատող պետք է համոզված լինի, որ իր գործողությունները բխում են օրենքից, համապատասխանում են օրենքին, ծառայում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքի, մեր երկրի, պետության եւ ժողովրդի շահերին: Այս սահմանում է, որ պիտի տեղի ունենա մոտեցումը, որ վետերանների միության հարգելի նախագահն անվանեց գթասրտություն: Ըստ էության, եթե միջնադարյան գթասրտությունը թարգմանենք ժամանակակից տերմինաբանությամբ՝ կհանգենք հենց այս ձեւակերպումներին՝ օրինականություն, օրենքի պաշտպանություն, արդար եւ անկախ դատական համակարգի կայացում եւ ընդհանրապես քննության եւ քննչական պրոցեսների անաչառություն, որովհետեւ, եթե միջնադարում մարդկանց ճակատագրերը կախված էին կառավարիչների անձնական, անհատական որոշումներից, ապա մենք պետք է ինստիտուցիոնալ երաշխիքներ ստեղծենք, որ որեւէ անհատի կամքով՝ լինի վարչապետ, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն կամ որեւէ այլ պաշտոնյա, որեւէ մեկի նկատմամբ որեւէ դատավճիռ չկայացվի: Սա է մեծագույն խնդիրը եւ որեւէ կասկած չկա, որ մենք նվիրված ենք այս գաղափարին եւ այս տեսլականին: 

Ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներ,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ անձամբ իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն ծառայությունների համար, որոնց շահառուն եւ նպատակը եղել է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ անձնական երջանկություն, անփորձանք ծառայություն եւ հաջողություններ ձեր դժվար, սակայն պատվաբեր գործում»։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ եւ որոշումներով Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության եւ նվիրումի համար ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են պետական պարգեւներով, վարչապետի շնորհակալագրերով եւ հուշամեդալով: Արիության հուշամեդալով պարգեւատրվել են՝ Ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչության պետ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը,  Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ, գնդապետ Լեւոն Շահումյանը: Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվել են՝  Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Դաշյանը,  ԱԱԾ Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Սամվել Հայրապետյանը, Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ, գնդապետ Սարգիս Հովհաննիսյանը, ԱԱԾ  դեպարտամենտի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Հայկ Անանյանը, ԱԱԾ  դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արամ Առաքելյանը, ԱԱԾ  Երեւանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արտաշես Սարոյանը: Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրվել է Ազգային անվտանգության ծառայության պայմանագրային-իրավական վարչության պետ, գնդապետ Արտեմ

Դադոյանը, Երախտագիտության մեդալով՝ ԱԱԾ սուրհանդակային կապի վարչության պետ, գնդապետ Արման Եփրեմյանը: ԱԱԾ մարմինների աշխատողի օրվա առթիվ ԱԱԾ մի խումբ ներկայացուցիչներ խրախուսվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրերով:  

Տպել
1904 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին