«Հերացի» դպրոցի տնօրենի մասին բողոքել են ԿԳՆ, տնօրենը տեղեկացվել է՝ նախքան ստուգումը. ահազանգ

Մեր բողոքի հաջորդ օրն արդեն դպրոցի տնօրինությունը գերակտիվ կերպով մաքրում ու թաքցնում էր այն ամենը, ինչը կարող էր վկայել իրենց անիրավաչափ գործողությունների մասին: Մի խոսքով` «պատրաստվում էին»…

Այսպես են իրենց նամակում բողոքը ձեւակերպել «Հերացի» ավագ դպրոցի մի խումբ ծնողները՝ ներկայացնելով բողոքը, որն ավելի վաղ ներկայացրել էին նախարարությանը: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Բաց նամակ հետհեղափոխական կառավարությանը 

Համաձայնվելով 13.12.2018-ին ձեր օրաթերթում տպագրված «ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը» հոդվածի հետ` առաջարկում ենք պայքարի մեր ձևը. մաքրենք մեր շարքերը Ֆրանկոյի հինգերորդ շարասյան անդամներից:

Հարգելի նախարարներ,

Մինչ դուք զբաղված էիք ձեր սրբազան առաքելությամբ` ընտրությունների ցանկալի արդյունքով` վերջնականապես ազատել արդարատենչ ժողովրդին կեղեքիչ ՀՀԿ-ի ճիրաններից,  ՀՀԿ-ի մնացուկները և ջատագովները, որոնք դեռևս բազմած են կոռուպցիայից պատրաստված իրենց եկամտաբեր բազկաթոռներին, աջակցություն և հովանավորություն են ստանում պետական պաշտոնյաների կողմից: Նրանք իրենց սև գործն են անում ժողովրդի մեջ հիասթափության ալիք բարձրացնելով ներկայիս կառավարության, հատկապես Նիկոլ Փաշինյանի և նրա հետ ընտրարշավին մասնակցող նախարարների նկատմամբ: Բոլորիս է հայտնի, որ նախկին իշխանության կողմից մի ամբողջ ժողովրդի բզկտող դանակը մարդկանց ոսկորին է հասել և այլևս համբերելու տեղ չկա: Մարդիկ ստիպված են թակում նախարարությունների դռները, քանի որ հույս և հավատ է արթնացել, որ վերջապես կարելի է թոթափել անցյալում ստացած վիրավորանքներն ու սպառնալիքները, ստորացումներն ու արհամարանքը և հասնել արդարության: Մինչդեռ ցավով եմ նշում, որ նախարարությունների աշխատակազմերում շարունակում են մնալ մարդիկ, որ դավաճանում են ձեր սկզբունքներին` հավատարիմ մնալով նախկին կեղեքիչների գործելակերպին:

Հարգելի և շատ սիրելի նախարարներ, մենք բոլորս ձեզ հավատում և վստահում ենք և ձեզ հետ միասին պայքարում ենք բոլոր ոլորտներում հեղափոխության լիարժեք հաղթանակի և արդարության վերականգնման համար: Մենք հասկանում են նաև, որ շատ դժվար ու պատասխանատու բեռի տակ ենք դրել ձեզ, որ առանց գիտակից ժողովրդի աջակցության դժվար է անցնել այդ ճանապարհը, և հենց այս պատճառով է, որ զգոնության կոչ ենք անում: Ձեր բացակայության օրերին ձեր թիկունքում ձեր վստահյալ աշխատակիցները, բողոքներ ստանալով ինչ-որ հիմնարկի, կազմակերպության, դպրոցի տնօրենի վերաբերյալ, շտապում են ժամ առաջ տեղեկացնել նրանց այդ մասին, որպեսզի այդ մնացուկները հասցնեն պատրաստվել սպասվելիք ստուգումներին` քողարկելով ու թաքցնելով անիրավաչափ գործողություններն ու փաստերը:

Այդպիսի տհաճ դեպքի հետ առնչվեցինք նաև մենք, երբ բողոք-դիմում ներկայացրեցինք «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն,  ՀՀԿ-ի վաղեմի նվիրյալ Նարինե Սարգսյանի դեմ: Մեր բողոքի հաջորդ օրն արդեն դպրոցի տնօրինությունը գերակտիվ կերպով մաքրում ու թաքցնում էր այն ամենը, ինչը կարող էր վկայել իրենց անիրավաչափ գործողությունների մասին: Մի խոսքով` «պատրաստվում էին»…

Մի՞թե սա է մեր ընտրած ճանապարհը, հեղափոխության պայքարի նպատակը: Իհարկե ոչ: Ուրեմն ինչու՞ են աջակցում տարիներ շարունակ աշոծյանների, շարմազանովների կողմից աջակցություն ստացած, կոռումպացված, կեղծիքով ու ստով շաղախված տնօրեններին` ՀՀԿ-ական կեղտոտ գործելակերպը քողարկելու գործում: Մանավանդ հիմա, երբ որսամիսը լափելու հնարավորությունը կորցրած սոված գազանի նման նրանք պատրաստ են հոշոտել ճանապարհին հանդիպած ամեն մի արդարամտություն:

Հարգելի´ նախարարներ, ձեր աշխատակիցների նմանատիպ վարվելակերպը խաթարում է ժողովրդի հավատը ներկա կառավարության նկատմամբ: Ինձ համար բավականին տհաճ է, երբ մարդիկ բախվելով նման երևույթների, հուսալքված արտասանում են. «Ոչինչ էլ չի փոխվել, ամեն ինչ նույնն է…»: Ներկայումս ինձ, և ոչ միայն ինձ համար սրանից ցավալի բան չկա: Չէ՞ որ այս ձևով վտանգվում է մեր երազած պետության կայացումը:

Ուրեմն սթափվեք, հետևողական եղեք, ձեր և ձեր աշխատակիցների մեջ զսպեք «թասիբի» պոռթկումը երկրացու, ծանոթի, բարեկամի, ընկերուհու նկատմամբ, քանզի այդ «թասիբը» ավելի կարևոր է մեր ժողովրդի, նրա վեհ նպատակների համար անանձնական պայքարի ելած Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար: Չէ՞ որ հակառակ դեպքում դուք չեք տարբերվի նախկիններից, օրինակ` ԿԳՆ  հանրակրթության բաժնի նախկին ղեկավար, կեղտոտ գործարքների համար «մաղարիչ» ուտող Նարինե Հովհաննիսյանից և նրան շրջապատող ՀՀԿ վիժվածքներից: Եվ ի՞նչ է սպասվում այս դեպքում ձեզ` արդարության համար մարտնչող ժողովրդի կողմից` անարգանք, պարսավանք, և, որ ամենավտանգավորն ու ամենադատապարտելին է, անվստահություն:

Զգոն եղե´ք, հարգելի նախարարներ, հանուն մեր վեհ նպատակի` հեղափոխության շարունակականության և լիարժեք հաղթանակի:

Համատեղ ջանքերով ազատվենք ՀՀԿ-ի մնացուկներից և նրանց հատուկ աշխատելաոճից` դրանով իսկ ավելացնելով ապագայի նկատմամբ հույսով ու հավատով լցված մարդկանց շարքերը:

Զգոն եղե´ք: Մենք ձեզ հետ ենք և չենք հանդուրժելու որևէ օրինազանցություն և հատկապես կոռուպցիա:   

Երևանի «Հերացի» ավագ դպրոցի

նախկին փոխտնօրեն Ն. Կոլոլյան,

մի խումբ մանկավարժներ և ծնողներ

Տպել
3964 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում