Արցախի իշխանությունները գործել են հօգուտ Սերժ Սարգսյանի փեսայի շահերի. Հայկ Խանումյան

20/12/2018 schedule22:30

2018թ. դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Արցախի 2019թ. բյուջեի նախագծի վերջնական քննարկում, որտեղ ելույթով հանդես է եկել «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանը:

Նա մեղադրել է Արցախի իշխանություններին պետական բյուջեն սեփական կոռուպցիոն-կլիենտալիստական համակարգին ծառայեցնելու մեջ և բերել կոնկրետ օրինակներ:

Խանումյանն անդրադարձել է նաև Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով մի քանի տասնյակ միլիոն դոլարով «Էներգիա պլյուս» ընկերությունը ձեռք բերելու հանգամանքին: Այս ընկերությունը պետք է շահագործեր Մաղավուզի քարածխի հանքը, սակայն այն մինչ այսօր չի աշխատում:

Ամբողջ ելույթը ստորև է:

Հարգելի՛ ներկաներ,

Սա բյուջե-2019-ի վերաբերյալ իմ երկրորդ ելույթն է և ես այս ելույթում ցանկանում եմ անդրադառնալ բյուջետային քաղաքականությանը: Իհարկե, այս տարի գլխավոր նորամուծությունը բյուջեի պրոֆիցիտն է: Կառավարությունը դա բացատրում է առևտրային բանկերից վերցրած պարտքերը ժամկետից շուտ փակելու ցանկությամբ: Ես միշտ հանդես եմ եկել դեֆիցիտային բյուջեի օգտին և այսօր էլ շարունակում եմ իմ տեսակետը պնդել: Բերեմ մի շարք հիմնավորումներ:

  1. Պրոֆիցիտային բյուջեն հատուկ է հումք արտահանող երկրներին՝ Բրունեյ, Նորվեգիա, Քուվեյթ, Քաթար և այլն:
  2. Պրոֆիցիտային բյուջեն հատուկ է նաև զարգացած երկրներին, այնպիսիք ինչպիսիք Գերմանիան է, Շվեդիան, Նիդերլանդները, Դանիան:

Մեր սեփական եկամուտների մի զգալի մասը հումքի արտահանումից ստացվող եկամուտներն են, սակայն ակնհայտ է, որ մենք ոչ Բրունեյ ենք, ոչ Քուվեյթ, ոչ առավելևս Նորվեգիա: Ենթակառուցվածքների հիմնանորոգման, նոր ենթակառուցվածքների կառուցման խրոնիկ անհրաժեշտություն ունեցող երկիրն իրավունք չունի պրոֆիցիտային բյուջե ունենալ: Ընդհակառակը, մենք պետք է հատկապես ենթակառուցվածքների նորոգման համար անընդհատ գումարներ գտնենք, այդ թվում պարտքով, որովհետև այստեղ խնդիրը ոչ թե գումարն է, այլ ժամանակը: Ենթակառուցվածքների (սրա տակ հասկացեք ոչ միայն ճանապարհները, հոսանքագծերը և այլն, այլ նաև ապաստարանները) նորոգման հետաձգում հղի է ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգային հետևանքներով: Հետևաբար ես կողմ եմ ենթակառուցվածքների մեջ կատարվող մեծ ներդրումներին, կլինեն դրանք բյուջեի հաշվին, տարբեր հիմնադրամների հաշվին, թե վերցրած պարտքերի հաշվին:

Պարտքերի մասին: Անցյալ ելույթում ես անդրադարձա առևտրային բանկերից վերցրած պարտքերին: Նշեցի, որ նախկինում 13-14 տոկոսով արտարժութային վարկեր են վերցրել, վերջին տարիներին տոկոսները իջել են մինչև 11,5-12, ինչը նույնպես բավականին բարձր է: Նշեցի նաև, որ գրեթե զուգահեռաբար կառավարությունը կատարել է ծախսեր, որոնք խիստ անտրամաբանական են: Ենթադրենք շքեղ ծառայողական մեքենաների գնումը: Ի դեպ, գնման մրցույթին մասնակցել է մեկ ընկերություն և այդ ընկերությունը պատկանել է Բակո Սահակյանի բարեկամներին: Հետագայում այդ մեքենաները իրենց շուկայական արժեքից 10-15 անգամ էժան վաճառվել են հիմնականում պաշտոնյաների: Այսինքն մենք պարտք են վերցրել, որպեսզի հարստացնենք  Բակո Սահակյանի բարեկամներին և տարբեր պաշտոնյաների: Ու այսօր կառավարությունն ասում է, բերեք պարտքը փակենք, ճանապարհները հետո կկառուցենք: Հետոն ժամանակ է, իսկ ինչպես նշեցի, մեզ համար այսօր ամենաթանկը ժամանակն է:

Ես հասկանում եմ, որ այս տարի դադարեցնելով առևտրային բանկերից բարձր տոկոսներով վարկեր վերցնելը՝ կառավարությունը նպատակ ունի ստիպելու բանկերին իջեցնել կառավարությանը տրվող վարկի տոկոսները: Սակայն դեֆիցիտի ծածկման կամ պարտքով փող վերցնելու միակ տարբերակը բանկերը չեն: Կառավարությունը կարող է պետական պարտատոմսեր առաջարկել ֆիզիկական անձանց համար հետաքրքիր տոկոսներով: Այսօր հայաստանյան բանկերում դոլարային ավանդի տոկոսները տատանվում են 3-5 տոկոսի շրջակայքում: Սրանից ինչքան էլ բարձ տոկոս առաջարկենք պետական պարտատոմսերի համար, ավելի շահավետ պայմաններում ենք լինելու, քան 12-13 տոկոսանոց վարկերը:

Բյուջեի որոշ ծախսերի վերաբերյալ իմ արած առաջարկներն անընդհատ մերժվում են: Խոսքը թե՛ ծառայողական մեքենաների կրճատման, թե՛ պետական ապարատի կրճատման մասին է ընդհանրապես: Ես ասել եմ ու էլի եմ ասում, որ մենք թանկարժեք բյուրոկրատիա ունենալու և դրա թանկ սպասարկման փոխարեն պետք է վերամշակող արտադրության ոլորտում կատարվող ներդրումները ազատենք հարկերից կամ փոխհատուցենք դրանք: Խոսքը սարքավորումների մաքսային արժեքի ու ԱԱՀ-ի փոխհատուցման մասին է:

Ես բազմիցս ասել եմ, որ բյուջեն կազմվում է կոռուպցիոն-կլիենտալիստական համակարգի սպասարկման տեսանկյունից: Մի ծրագրի օրինակ բերեմ: Բերեք նայենք ՛՛ստոմատոլոգիական ծառայություններ՛՛ ծրագիրը, երբ մասամբ փոխհատուցվում է որոշակի խավերի ծախսերը: Այս ծրագրի գումարների մեծ մասը` 60 տոկոսից ավելին, գնում է մեկ կլինիկայի և այդ կլինիկան կրկին պատկանում է Բակո Սահակյանի բարեկամներին: Ստոմատոլոգիան քիչ թե շատ մրցակցային ոլորտ է և նման մոտեցմամբ այս ոլորտում ևս վերացվում է մրցակցությունը: Գումարը պետք է տրվի ոչ թե որևէ կլինիկայի, այլ պետք է փոխանցվի շահառուներին, և միայն այդ ծառայություններից օգտվողները պետք է որոշեն թե որ ատամնաբույժի մոտ բուժվեն:

Երբ 2015թ. խմբակցություն-նախագահ հանդիպման շրջանակներում ես Բակո Սահակյանին մատնանշեցի կոնկրետ դեպքեր, երբ կառավարության անդամները չարաշահում են իրենց դիրքը պետբյուջեի հաշվին հարստանալու համար, Բակո Սահակյանը ձևացրեց, թե տեղյակ չէր այդ դեպքերին: Ու փոխանակ այդ դեպքերը վերանան, հաջորդ տարիներին ավելի շատացան: Բյուջեն դարձավ տարբեր նախարարների, շրջանի ղեկավարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների չաշխատող բիզնեսը փոխհատուցող մեխանիզմ: Ասենք քաղաքի կենտրոնում գտնվող թանկարժեք տարածքը, որտեղ գտնվում էր հրշեջ կայանը, կարող է անհատույց տրվել պաշտպանության փոխնախարարին, իսկ հրշեջ մեքենաների կայանման համար վարձակալվել  Շուշի շրջանի ղեկավարին պատկանող տարածքը:

Ու այս դեպքերը բազմաթիվ են: Փոխանակ սրանց դեմն առնելու` իշխանություններն ի պատասխան քննադատության ստեղծում են ապատեղեկատվություն սփռող համակարգ, դրա համար օգտագործելով ուժային կառույցների ներկայացուցիչներին և նրանց հարազատներին, իրական ու կեղծ օգտատերերի, ոստիկանության ու ԱԱԾ գործակալական ցանցը:

Բայց այդ օրինակները որ նշեցի, դրանք դեռ փոքր գումարներն են: Տասնյակ միլիոնավոր դոլարների փողերի լվացում տեղի է ունենում Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով: Օրինակ, 2015թ. հիմնադրամը ձեռք է բերել Սերժ Սարգսյանի փեսային պատկանող ընկերությունը, որն իբր պետք է շահագործեր Մաղավուզի քարածխի հանքը: Թե ինչու է հիմնականում Արցախի հարկատուների միջոցով աշխատող ներդրումային հիմնադրամը գնել պարտքերի  մեջ խրված չաշխատող ընկերությունը, կարելի է միայն ենթադրել: Ահա հենց սրա համար է, որ Արցախում մեկ անձի իշխանության համար փոխվում է սահմանդրություն, հենց սրա համար է, որ մարդիկ կառչած են մնում իրենց աթոռներին, որպեսզի ժողովրդի հաշվին սպասարկեն մի նեղ շրջանակի շահեր:

Ամփոփելով ասածս, նշեմ, որ մենք թեև ունենք տնտեսական աճ, սակայն չունենք տնտեսական զարգացում: Մեր սեփական եկամուտների մեջ մեծ ծավալ է կազմում հումքի արտահանումը, այն էլ մեկ հումքատեսակի և մեկ հանքից՝ իր ռիսկերով հանդերձ: Բյուջե-2019-ում տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված համարձակ ծրագրեր չկան, այն շարունակում է մնալ կլիենտալիստական համակարգի սպասարկման գործիք:

Բնականաբար ես դեմ եմ քվեարկելու 2019թ. բյուջեի նախագծին:

Տպել
3762 դիտում

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները