Անի պլազա հոթել, Ամերիաբանկ, «Զիգզագ». 28 կազմակերպությունների ավտոկայանատեղի այլեւս չի տրվելու

Երեւանի ավագանու այսօր հրավիրված արտահերթ նիստում չափազանց դժվար եղավ որոշել՝ պե՞տք է հաջորդ տարի եւս շարունակել ծառայողական ավտոկայանատեղիներ տրամադրել քաղաքապետարան դիմած թվով 28 անձանց կամ կազմակերպություններին, թե՞ դա այլեւս նպատակահարմար չէ:

Խոսքը վերաբերում է մասնավորապես «Անի պլազա հոթել»-ին, «Ամերիաբանկ»-ին, «Ալ Պառկո» հյուրանոցին, «Երեւան» հյուրանոցին, «Զիգգզագ» ընկերությանը, «Ամերիա» ընկերությանը, «Սվէն գրուպ»-ին, «Մանկան» ընկերությանը, Գեղագիտության ազգային կենտրոնին, «Էլիտ պլազա» ընկերությանը, «Պարմա» ընկերությունը, «Սոգլասիե-Արմենիա» ընկերությունը, «Եվրոպա» հյուրանոցին: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 190 ավտոմեքենա, որոնք օրվա մեծ մասը փաստորեն պետք է զբաղեցնեին տվյալ շինությունների հարակից ճանապարհահատվածները: Այս իրավունքի դիմաց համայնքի բյուջեն ստանալու էր տարեկան 50 միլիոն դրամ:

Համապատասխան որոշման նախագիծը երկար քննարկվեց: Ավագանու անդամների տեսակետները կիսվում էին: Ոմանք կողմ էին դրան, ոմանք առաջարկում էին հարցը հանել օրակարգից եւ քննարկումը հետաձգել, ոմանք նկատում էին, որ այսպիսի փաթեթային լուծումը սխալ է ու պետք է խնդրին անդարադառնալ առանձին-առանձին: Երկար ծանրութեթեւ էին անում՝ ի՞նչ կշահի քաղաքը, եթե ասենք նշված հյուրանոցները կամ մյուս կազմակերպությունները հարակից տարածքում ունենան միայն իրենց աշխատակիցների կամ հյուրերին տեղափոխող ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղիներ: Արդյո՞ք դա պատճառ է դառնում փողոցների խցանման ու արդյո՞ք այդ փողոցները կբեռնաթափվեն, եթե կազմակերպություններին կայանատեղիներ չտրամադրվեն եւ այդ տարածքները բաց լինեն բոլոր ավտոմեքենաների համար: Կարծիքներ հնչեցին, թե եթե անգամ որոշման համապատասխան նախագիծը չընդունվի, միեւնույն է, այդ կազմակերպությունների ավտոմեքենաներն այնտեղ կայանելու են, եւ ընդամենը համայնքային բյուջեն զրկվելու է դրա համար նախատեսված վճարից:    

Կայանատեղիների հետ կապված հարցի որոշումն այնքան դժվար տրվեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը լրացուցիչ ընդմիջում հայտարարեց՝ գործընկերների հետ որոշելու՝  նախագիծը դնե՞լ քվեարկության, թե՞ հետաձգել: Վերադառնալուց հետո, այնուամենայնիվ քվեարկվեց: 15 կողմ, 16 դեմ, 7 ձեռնպահ ձայներով որոշումը չընդունվեց: Մարությանը ձեռնպահ քվեարկողներից մեկն էր: Ի դեպ, ինչպես որ քննարկումները բարդ ստացվեցին, այնպես էլ դժվար եղավ քվեները հաշվելը: Քվեարկեցին, հաշվեցին, սխալվեցին, նորից քվեարկեցին, դարձյալ հաշվեցին: Քաղաքապետարանի էլեկտրոնային քվեարկության սարքերը չեն աշխատում մի ամբողջ հավերժություն:

Ծառայողական ավտոկայանատեղիներ տրամադրելու մասին որոշման նախագիծն առաջինը եղավ նորընտիր ավագանու պատմության եւ նախորդ ավագանու՝ մեր հիշողության մեջ պահպանված բոլոր նիստերի մեջ, երբ որեւէ նախագիծ չընդունվեց, ընդ որում՝ երկարատեւ ու շահագրգիռ քննարկումներից հետո:

Տպել
10979 դիտում

Այդ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները. Լեւոն Երանոսյանը ժամանեց դատարան

Սահմանադրությունը ժողովրդի համար է, եւ ոչ թե ժողովուրդը՝ Սահմանադրության համար. Եվրոպայի հայերի համագումար

Մխիթարյանը եւ թիմակիցները մինչեւ 500-հազարական ֆունտ ստեռլինգ կստանան, եթե հաղթեն ԵԼ-ում

Գործարքների թիվն աճել է 6.9 տոկոսով, գները՝ 0.8 տոկոսով. իրավիճակը ՀՀ անշարժ գույքի շուկայում այս տարվա ապրիլին

Մայիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստը

Հույս ունենք էստոնական ընկերությունները կմասնակցեն ՀՀ-ում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին. ԱԳՆ

Դատական համակարգը պետք է անկախ լինի գործադիր, օրենսդիր իշխանություններից և ժողովրդի ճնշումներից. ՀԽ

Թուրքիան և Ադրբեջանը կհամագործակցեն սննդամթերային անվտանգության ոլորտում

Գեւորգ Ղազարյանը հեռացել է պորտուգալական «Շավիշից». թիմ չունի

Փոքր քաղաքների բնակիչները որակյալ դպրոցական կրթության ստանալու հարցում հավասար հնարավորություններ պետք է ունենան

Թավշյա «թերապիան» եւ «վիրահատական» վեթինգը. վտանգներն ու հեռանկարը

Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպման տոմսերը՝ 1000-6000 դրամ

Մեզ մտահոգում է ԱՄՆ-Իրան սրացող առճակատման մասին վկայող հռետորաբանությունը. ՄԱԿ

Անահիտ Հախումյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Արմավիրում տղամարդն իր ջերմոցում ցանել, խնամել և աճեցրել է «կանեփ» տեսակի թվով 127 բույս. քրգործ է հարուցվել

Կառավարության օրակարգում կանանց իրավունքներին հատուկ ուշադրություն է հատկացված. ԱԳ նախարար

Հյուրանոցային 5 համար. Ուկրաինայի նախագահ Զելենսկիի ունեցվածքը Վրաստանում

Կոնկրետ անձի խնդիր չկա. Նաղդալյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի թեկնածության մասին

Հայաստանը հավակնում է լինել առաջին երկիրը, որտեղ նախարարները կերթեւեկեն էլեկտրամոբիլներով (տեսանյութ)

«Փյունիկը» կոչ է անում ՀՖՖ-ին ազատվել հին «կանոններով» աշխատող մրցավարներից