Չի բացառվում, որ ամեն ինչ զրոյից սկսենք. Հայկ Մարությանը՝ հանրային տրանսպորտի խնդրի մասին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ի տարբերություն նախորդ իշխանությունների, մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի հիմնախնդրի լուծման առավել երկար ժամկետ է նախանշում:

Քաղաքային նախկին իշխանությունները հայտարարել էին, թե երթուղային նոր ցանցը պատրաստվում են գործարկել 2018 թվականի վերջից: Նրանք, ինչպես հայտնի է, դիմել էին միջազգային խորհրդատու կազմակերպության օգնությանը՝ դրա համար հատկացնելով 850 հազար եվրո: Նոր իշխանություններն ասում են, որ տրանսպորտի խնդիրը կարող է կարգավորվել երկուսից չորս տարվա ընթացքում:

Քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում այսօր նկատեց, որ նախկինում պարբերաբար հնչել են ժամկետներ, բայց դրանք շարունակ չեն պահպանվել ու հետաձգվել են: Իսկ իրենք ժառանգություն են ստացել ոչ միայն վատ, այլ գրեթե քանդված տրանսպորտային համակարգ:

«Մենք ժառանգություն ենք ստացել մի տրանսպորտային համակարգ, որը գրեթե քանդված է: Ինչո՞ւ: Նախ, ցավոք սրտի, նախկին իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք փոխելու են տրանսպորտային ցանցը, եւ երբ իրենց հարցրել են՝ ե՞րբ եք փոխելու, ասել են՝ 2017 թվականին, 2018 թվականին: Հերիք չի՝ ստել են, կամ, այսպես ասեմ, ճիշտ չեն իրազեկել հանրությանը, նրանք սրանով այն տնտեսվարողներին, որոնք սպասարկում են տրանսպորտային ցանցը, մեսիջ են տվել, որ մենք հեսա փոխելու ենք, եւ այս մարդիկ ոչ մի լումա ներդրում չեն արել իրենց տրանսպորտային միջոցների մեջ տարիներ շարունակ: Եվ այս ամենը եկել, հասել է ուղղակի եզրին։ Երթուղային տաքսիները մաշվածության եզրին են հասել՝ տեխնիկական առումով։ Մենք ռեալ ենք ասում, որ առնվազն երկու տարի ժամանակ է պետք, եթե մենք խոսում ենք ամբողջական ցանցի փոփոխման մասին»,- ասաց Մարությանը։

Գործող իշխանությունները չեն հրաժարվել նախորդների նախաձեռնած փոփոխություններից, բայց եւ որոշակի խնդիրներ են առաջադրել միջազգային խորհրդատու կազմակերպությանը՝ պահանջելով հավելյալ պարզաբանումներ եւ ուսումնասիրություններ: Հայկ Մարությանը նշեց, որ բարեփոխումների նախագիծը մշակելիս մասնավորապես հաշվի է առնվել 2014 թվականի ուղեւորահոսքի ծավալը, մինչդեռ որեւէ երաշխիք չկա, որ չորս-հինգ տարի անց դա էական փոփոխություններ չի կրել: Որոշակի հարցեր են առաջ բերել նաեւ ուղեվարձի հաշվարկման սկզբունքները:

Երեւանի նոր ղեկավարությանը հետաքրքրող հարցերի պատասխանները ստացվելու են հունվար-փետրվար ամիսներին: Եվ միայն դրանից հետո պարզ կդառնա՝ դրանք ընդունելի՞ են ու անցում կատարվո՞ւմ է հաջորդ փուլ՝ օպերատորի ընտրության նպատակով մրցույթի հայտարարում եւ այլն, թե ամեն ինչ սկսվելու է զրոյից:

Հայկ Մարությանը չբացառեց, որ նախորդ իշխանությունները իրականում նպատակ չեն ունեցել փոփոխել հանրային տրանսպորտի գործող համակարգը, որովհետեւ, ինչպես հայտնի է, պատահական «գծատերեր» չկան: Բայց ստեղծվել է բարեփոխումներ սկսելու պատրանք, որովհետեւ մեծ է եղել հանրային ճնշումը: Իհարկե, նախորդ իշխանությունները, այդ թվում տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, որն այժմ էլ պաշտոնավարում է, քանիցս են հայտարարել, որ երթուղին սպասարկելը շահութաբեր չէ: Մարությանն, արձագանքելով մեր այս դիտարկմանը, նկատեց, թե կարեւոր է՝ ինչ ենք հասկանում շահութաբեր ասելով, ինչպես նաեւ կարեւոր է, թե ինչպիսի ուղեւորահոսք ունեցող երթուղու մասին ենք խոսում:

Տպել
2210 դիտում

Առաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպ

850 հազար դոլարի ներդրում Կոտայքի մարզում (տեսանյութ)

Դատական համակարգի փոփոխությունը հանրային պահանջ է, հետեւաբար հակառակը լինել չի կարող․ Արթուր Ավագյան

Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անուշավան գյուղի տներից մեկում. ամբողջությամբ այրվել է տան տանիքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը որոշումներ է ընդունել

Ոստիկանները Վանաձորում չարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․9 մլն դրամի վնաս

Հադրութի վարչակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է նոր ղեկավարին

ՀՀ գլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Փամբակ գյուղի բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, օգտագործել տան ջեռուցման համար

Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ Սուրեն Պապիկյան

Վ․ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ եւ ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ. տրվել են հանձնարարականներ

Սա Հայաստանի ժողովրդավարացման ժամանակն է. Լենա Նազարյանի հոդվածը՝ անցումային արդարադատության մասին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ

Երեւանի «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Ռոբերտ Քոչարյանն այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է եղել

Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց․ Աննա Նաղդալյան

Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների եւ ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները

Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսեւորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները տպավորված են վերջին 10 տարիներին ՀՀ ՊԵԿ-ում տեղի ունեցած առաջընթացից

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում, նրան կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը