Սպորտի փոխնախարարը՝ լավագույն 10 մարզիկների քվեարկության վիճահարույց կողմերի մասին

Արդեն 2-րդ տարին է՝ ՀՀ լավագույն մարզիկների ընտրությանը մասնակցում է նաեւ հանրությունը՝ SMS քվեարկության միջոցով: Մասնագիտական շրջանակներում՝ մասնավորապես մի շարք մարզիչների, մարզիկների ու մարզական լրագրողների համար սա դժգոհությունների առիթ է: Նրանք նշում են, որ երկրպագուները ընտրություն կատարելիս առաջնորդվում են ոչ թե մարզիկի հասած նվաճման լրջությամբ, այլ իրենց անձնական համակրանքով: Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը նշեց, որ համամիտ է, որ SMS-ներում սուբյեկտիվություն կա, բայց ընդգծեց նաեւ հանրության կարծիքը հաշվի առնելու կարեւորությունը:

«Ինքս այդքան էլ կողմ չեմ այդ ձեւաչափին, բայց նաեւ պետք է գիտակցենք, որ լավագույններին ընտրելիս հասարակության, երկրպագուների կարծիքը պետք է հաշվի առնել, իսկ SMS քվեարկությունը դեռեւս հասարակության կարծիքը հաշվի առնելու ամենաօպտիմալ տարբերակն է»,- ասաց նա:

Այս տարի բազմաթիվ խոսակցությունների առիթ էր նաեւ մարզաձեւերի ներկայացվածությունը: 21 թեկնածուների ցուցակում կային 5 սամբիստներ, 3 ուշուիստներ: Քննարկումների տեղիք է տալիս այն, որ սրանք ոչ օլիմպիական մարզաձեւեր են (ըստ խոսակցությունների՝ 2024 թվականից սամբոն լինելու է օլիմպիական խաղերի ծրագրում): Բացի այդ՝ այս մարզաձեւերում որոշ դեպքերում մարզիկները մեդալներ են նվաճում առանց լուրջ մրցակցության հանդիպելու:

«Սամբոն արդեն օլիմպիական ընտանիքի անդամ է համարվում, ամենայն հավանականությամբ 2024 թվականից կլինի նաեւ օլիմպիական խաղերի առանձին մարզաձեւ: Ինչ վերաբերում է ներկայացվածության աստիճանին ու քանակին, ապա հիմնականում հաշվի են առնվել միջազգային ասպարեզում գրանցած արդյունքները: Ու ի պատիվ մեր սամբիստների եւ ուշուիստների՝ պետք է նշեմ, որ բարձր արդյունքներ են գրանցել: Որեւէ խնդիր չեմ տեսնում, որ 21 թեկնածուների մեջ լինեին, իսկ արդեն լավագույն 10-ին ընտրելիս լրագրողները, մարզիչները, հասարակությունն իրենց արդար խոսքը կասեն»,- ասաց Լոռեցյանը:

Այս անգամ լավագույն տասնյակի ընտրության ձեւաչափում նորամուծություն կար: Ընտրությանը մասնակցում էին ոչ միայն լրատվամիջոցներն ու հանրությունը, այլեւ մարզիչները: Սա, ըստ Լոռեցյանի, դրական փոփոխություն է:

«Միայն դրական եմ վերաբերվում նրան, որ մարզիչները եւս իրենց կարծիքն են հայտնում ու իրենց քվեարկությամբ ազդում են լավագույնների ընտրության վրա: Մարզիչներն ավելի շատ են շփվում մարզիկների հետ, նրանք ավելի մասնագիտական աչքով են նայում ու կարծում եմ՝ նրանց  քվեարկությունը եւս շատ կարեւոր է»,- ասաց նա:

Լավագույն 10 մարզիկների SMS քվեարկությունը սկսվել է դեկտեմբերի 10-ին, ավարտվել այսօր՝ ժամը 18:00-ին: Լրատվամիջոցներն ու մարզիչները քվեարկեցին այսօր՝ 13:00-18:00-ն:

Քվեարկության արդյունքում ձեւավորվեց հետեւյալ տասնյակը.

Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)

Արթուր Թովմասյան (սպորտային մարմնամարզություն)

Ֆերդինանդ Կարապետյան (ձյուդո)

Վլադիմիր Հարությունյան/ Լեւ Սարգսյան (ջրացատկ, սինքրոն աշտարակացատկեր)

Արսեն Ղազարյան (սամբո)

Մաքսիմ Մանուկյան (հունահռոմեական ըմբշամարտ)

Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)

Գոռ Մինասյան (ծանրամարտ)

Գրիգոր Մխիթարյան (սամբո)

Էդգար Ստեփանյան (հեծանվային սպորտ)

Տպել
2249 դիտում

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ