Մեքենայի անիվները չեն գողացել, տերն է հանել. ոստիկանությունը պարզաբանում է

Երեկ Աշոտ Սարգսյան տվյալներով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում առանց անիվների մեքենայի լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ առավոտը բարի չէր իր հարևանի համար ու օգտատիրոջ ներկայացրածով մեքենայի անիվները գողացել են։ 

ՀՀ ոստիկանությունն այս կապակցությամբ ներկայացրել է պարզաբանում, համաձայն որի՝ մեքենայի տերը փոխանցել է, որ իր մեքենայի անիվները չեն գողացել:

«Նախ տեղեկացնենք, որ ոստիկանությունում նշված մեքենայի անիվների գողության վերաբերյալ ահազանգ չի հնչել։ Այսուամենայնիվ, հրապարակման հիման վրա ոստիկանները հայտնաբերել են մեքենայի տիրոջը։ Վերջինս իր վրդովմունքն է հայտնել մեքենան լուսանկարելու և լուսանկարը սոցցանցում հրապարակելու կապակցությամբ։ Նա հայտնել է նաև, որ անիվները չեն գողացել. ինքն է հանել վերանորոգելու համար։ 

Ոստիկանությունը այդ օգտատիրոջը և առհասարակ բոլորին հորդորում է զարկ չտալ երևակայությանը, զերծ մնալ իրականության հետ որևէ աղերս չունեցող հրապարակումներ և մտացածին եզրահանգումներ անելուց»,-ասված է ոստիկանության պարզաբանման մեջ

Հիշեցնենք, օգտատերը գրել էր.

«Առավոտը բարի չեր հարևանիս համար, մի քանի օր առաջ նույնը արել են մեկ այլ հարևանի մեքենայի հետ: Այսինք մենք ունենք սիստեմատիկ գողությունների հետ: Եթե հանցագործը վերադառնում է հանցագործության վայր, դա շատ վատ է: Ու նման տեսարանների կարող ենք հանդիպել քաղաքի տարբեր բակերում: Ոստիկանության հարգելի աշխատակիցներ այս վիճակին պետք է վերջ տրվի, չեմ կարծում որ ժողովրդավարությունը նշանակում է ամենաթողություն»։

Իսկ ոստիկանության ներկայացրած պարզաբանման ներքեւում էլ նույն օգտատերը մեկնաբանություն է թողել, որ վերահաստատում է իր խոսքերն ու կարծում, որ մեքենայի տերը պարզապես չի ցանկացել հաղորդում ներկայացնել ոստիկանությանը:

Տպել
1599 դիտում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երկուսը հայր ու որդի են

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է

Առանձնատնից գողություններ կատարածներն անչափահասներ էին. նրանք ձերբակալվել են

Զինծառայողները եւս մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել ավտոլվացման կետից ավտոմեքենա փախցրած անձին

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող

Համալասարանական հիվանդանոցների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքները

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 8-ին կայցելի Ռուսաստան

Մենք պետք է մեր շրջապատի մաքրությունն ապահովենք ամենօրյա աշխատանքի միջոցով․ Սուրեն Պապիկյան

Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ՝ կալանավորման դեմ բողոքը անհապաղ չքննելու վերաբերյալ

Արցախի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Արմավիր քաղաքում լայնամասշտաբ ծառատունկ է իրականացվել․ նպատակ ունեն քաղաքում երկրորդ զբոսայգին հիմնել (լուսանկարներ)

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ակտիվ մասնակցել են շաբաթօրյակին

Լոռու մարզի դատախազությունում խորհրդակցություն է եղել բնակարանային գողությունները նվազեցնելու թեմայով

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը վաղ առավոտից են բահերով զինված

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել «Նուբարաշեն» եւ «Վարդաշեն» ՔԿՀ-ներ