IDeA հիմնադրամը կհամագործակցի եվրոպական առաջատար բիզնես դպրոցի հետ

24/12/2018 schedule11:50

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը եւ Բեռլինի Կառավարման եւ տեխնոլոգիաների եվրոպական դպրոցը (ESMT)  կհամագործակցեն Գյումրիում IDeA հիմնադրամի կողմից իրականացվող նախագծերի շրջանակում։ Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Դեկտեմբերի 12-ին Բեռլինում կայացած «Ավրորա երկխոսություններ» միջոցառման ընթացքում IDeA հիմնադրամի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ու Կառավարման եւ տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT) նախագահ Յորգ Ռոխոլը հայտարարեցին երկու կառույցների միջեւ համագործակցության մեկնարկի մասին:

2019 թ. ապրիլին ESMT դպրոցի կառավարման ոլորտի մագիստրոս ուսանողների մի խումբ կմասնակցի Գյումրիում իրականացվող նախագծի մշակմանը։ Ներկայում IDeA-ն հանդես է գալիս նախաձեռնությամբ, որի նպատակն է վերակառուցել Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից Բարեկամության զբոսայգին, եւ այն դարձնել հանրային հանգստի կազմակերպման ինքնատիպ վայր։ Այս նախաձեռնությունը կնպաստի Գյումրիի վերափոխմանը եւ կօգնի ապահովել Հայաստանի երկրորդ քաղաքի կայուն ապագան։ Նախագիծը յուրօրինակ է, քանի որ պարունակում է սոցիալական ձեռներեցության, բարեգործության եւ պետական-մասնավոր համագործակցության բաղադրիչներ։

«Բեռլինում հիմնադրված Կառավարման եւ տեխնոլոգիաների եվրոպական դպրոցը միջազգային բիզնես դպրոց է, որտեղ սովորում են տաղանդավոր ուսանողներ աշխարհի  տարբեր երկրներից։ Նրանք բարձր որակավորում ունեն, եւ պատրաստ են պայծառ գաղափարներն ու կառավարման ոլորտի գիտելիքները ներդնել Գյումրիում IDeA-ի ծրագրերի իրականացման համար»,- ասել է IDeA հիմնադրամում Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։ 

IDeA - ESMT համագործակցության շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան իրենց գիտելիքները կիրառել նախագծի ուսումնասիրության, սոցիալական ազդեցության գնահատման, ֆոնդահայթայթման ռազմավարության զարգացման, ինչպես նաեւ Հայաստանում ծրագրերի կառավարման ընդհանուր փորձի բարելավման ուղղությամբ։       

«Այս ծրագիրն առնչվում է նրան, թե ինչպես ուղիներ գտնել Գյումրի քաղաքում լքված հասարակական տարածքն արդյունավետ օգտագործելու համար։ Մագիստրատուրայում սովորող մեր ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու տարածաշրջանում ամենահավակնոտ քաղաքաշինական ծրագրին»,- ասել է ESMT-ում դիպլոմային ծրագրերի գծով դեկանի տեղակալ Նիկ Բարնիվիլը։

IDeA ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը ստեղծվել է գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն ծրագրերը, որոնք ապահովում են սոցիալ-տնտեսական էական զարգացում՝ օգնելով Հայաստանին անցում կատարել գոյատեւումից բարեկեցության: IDeA հիմնադրամը խրախուսում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության գաղափարը` երկարաժամկետ, շահույթ չհետապնդող ծրագրերում ներդրումներ կատարելու եւ դրանց հետագա կայուն ընթացքն ապահովելու միջոցով: Ավելին՝ www.idea.am:

ESMT ՄԱՍԻՆ

Կառավարման եւ տեխնոլոգիաների եվրոպական դպրոցը (ESMT) հիմնադրվել է 25 համաշխարհային առաջատար ընկերությունների եւ ինստիտուտների կողմից։ Այն առաջարկում է Բիզնեսի կառավարման մագիստրոսական ծրագրեր, ինչպես նաեւ անհատական կրթական ծրագրեր ղեկավարների համար։ ESMT կենտրոնացած է երեք հիմնական թեմաների վրա՝ առաջնորդություն, նորարարություն եւ վերլուծություն։ ESMT հրատարակվում է առաջատար գիտական ամսագրերում։ Բացի այդ, բիզնես դպրոցը միջդիսցիպլինար հարթակ է քաղաքականությանը, բիզնեսին եւ գիտությանը վերաբերող հարցերի քննարկման համար։ Դպրոցը տեղակայված է Բեռլինում, մասնաճյուղ ունի նաեւ Շանհայում։ ESMT մասնավոր բիզնես դպրոց է, որն իրավասու է շնորհել գիտության թեկնածուի աստիճան։ Այն հավատարմագրված է Գերմանիայի կառավարության, AACSB, AMBA, EQUIS, եւ FIBAA կողմից։ Ավելին իմանալու համար այցելեք՝ www.esmt.org ։  

Տպել
1592 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)