Ահաբեկել է, սկսել էլեկտրաշոկը կիրառել. ոստիկանները վնասազերծել են բանկ ներխուժած օտարերկրացուն

24/12/2018 schedule15:11

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, Երեւանի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ» բանկ է մուտք գործել մի երիտասարդ, պարսկերենով ինչ-որ պահանջներ ներկայացրել, դանակով ու էլեկտրաշոկով ահաբեկել է, այնուհետեւ սկսել էլեկտրաշոկը կիրառել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներն արագ արձագանքելով, վնասազերծել են նրան եւ փոխանցել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկվածը ԻԻՀ քաղաքացի, 1982 թ. ծնված Մորտեզա Գհորբան Ջոշոառն է, որը էլեկտրաշոկի սպառնալիքով բանկի աշխատակիցներից գումար է պահանջել:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մորտեզա Գհորբան Ջոշոառը ձերբակալված է: Պարզվել է նաեւ, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 21:15-ին, Մորտեզա Գհորբան Ջոշոառը Տիգրան Մեծի պողոտայում գտնվող դեղատուն որպես հաճախորդ էլեկտրահարող սարքով այցելել եւ գումար է պահանջել դեղատան աշխատակցից, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Քննությունը շարունակվում է:

Տպել
824 դիտում

Եթե արդյունքը լավը չէ, գոնե պետք է լավ խաղով ուրախացնենք. Գյուլբուդաղյանց

ՀՀ հավաքականի դեմ բարդ խաղ էր, ինչպես սպասվում է. Ֆինլանդիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ

Ֆինների դեմ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղում «Հանրապետականը» լեփ-լեցուն էր (լուսանկարներ)

Եվրո 2020-ում դեռ շանսեր ունենք. Արաս Օզբիլիս

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին. Արամ Հայրապետյան

Միայն շնորհակալությունը բավական չէ երկրպագուներին. Գեւորգ Ղազարյան

Այսուհետ համապետական շաբաթօրյակներ կանցկացնենք վեցշաբաթյա պարբերականությամբ. Սուրեն պապիկայն

Ջավախահայերի պատվիրակությունն այցելել է սփյուռքի նախարարություն

Հայաստանի ֆուտբոլի  հավաքականը պարտվեց նաեւ Ֆինլադիային

ՀՀ քաղաքացու օրը մշտական «հիշեցման թերթիկ» է ցանկացած իշխանության համար. ինչու են նախկինները դեմ

Վարչապետը մարզադաշտից հետևել է Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը (լուսանկարներ)

Հայաստան-Ֆինլանդիա՝ հաշիվը 0:2. ՀՀ ֆուտբոլի հավաքականը Ֆինլանդիայի դեմ խաղում բաց թողեց 2-րդ գոլը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մի քանի ժամով փակ է լինելու տրանսպորտային բոլոր միջոցների համար

Արմավիրի մարզում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել գերեզմանատանը

Դժվարանցանելի են Շիրակի մարզի մի շարք միջհամայնաքային ճանապարհներ, Դիլիջանի ոլորանները

Երևանում վերաբացվելու է Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակը

Դատարանը վարույթ է ընդունել Սեդրակ Քոչարյանի բողոքը, որով ԱԱԾ-ից պահանջում են հերքել հաղորդագրությունը

ԱԺ նախագահը և Կուբայի դեսպանն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին

Հայաստանը տեխնիկապես պատրաստ է ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացմանը, հարցն ավելի շատ քաղաքական է

Այս շինծու գործը ճշմարտությունից այնքան է հեռու, ինչքան խոզը տուռնիկից. Ֆլեշի Բարսեղ