Սիրիայում քրդական կիսանկախ շրջանը վտանգի տակ է. թուրքական ուժերը կարող են հարձակման անցնել

25/12/2018 schedule10:37

Սիրիայի այն ուժերը, որոնք ստանում են Թուրքիայի աջակցությունը, ամրապնդել են իրենց դիրքերը Մամբիջ քաղաքի շուրջը։ Ինչպես ապստամբ այս ուժերի խոսնակն է ասել, իրենք պատրաստ սպասում են, թե երբ են ամերիկյան ուժերը դուրս գալու այստեղից։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս բերելու անսպասելի հայտարարությամբ հանդես էր եկել մի քանի օր առաջ։

Ռազմական այս տեղաշարժը տեղի է ունենում, երբ Անկարան եւ Վաշինգտոնը համաձայնվում են համակարգել իրենց աշխատանքներն ամերիկյան ուժերի դուրսբերման հարցում։ Զորքերը Սիրիայից դուրս բերելու Թրամփի որոշումն ԱՄՆ-ում առաջ է բերել քաղաքական անհամաձայնության նշաններ, իսկ Թուրքիայում՝ քրդական զինված ուժերին իր սահմանների մոտից հեռու մղելու ոգեւորություն, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, թե իր ուժերն այստեղից դուրս բերելու ԱՄՆ-ի կայացրած որոշման արդյունքում Անկարան կհետաձգի Ժողովրդի պաշտպանության միավորումներ անվանումը կրող քրդական ուժերի դեմ Սիրիայի հյուսիսային հատվածում ծրագրված ռազմական գործողությունները։

Ամերիկյան ուժերը դեռեւս գտնվում են Մանբիջում, եւ Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբերն առաջ չեն շարժվի, քանի դեռ ամերիկյան ուժերը չեն հեռացել այստեղից։

Հիշեցնենք, որ Ժողովրդի պաշտպանության միավորումներ անվանումը կրող քրդական ուժերը Դաեշի դեմ պայքարում եղել են ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը, երբ Անկարան պնդում է, թե այն ահաբեկչական կազմակերպություն է եւ Քրդական աշխատավորական կուսակցության հետնորդը։

Մեծաթիվ փորձագետներ են ասում, որ ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո Սիրիայի 7 տարի շարունակվող պատերազմը կարող է թեւակոխել շատ արյունալի մի փուլ։

Թուրքիան հայտարարում է, որ ներխուժելու եւ ոչնչացնելու է այստեղ հաստատված քրդական կիսանկախ Ռոջավայի շրջանը։

Քրդերի համար միակ հույսը մնում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ զորքերի աջակցությունը, որոնք իրականում չունեն թուրքական ուժերին հետ պահելու համար անհրաժեշտ ուժ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի աջակցությանը, քրդերի ղեկավարներն ասում են, թե գիտեն, որ նախագահ Պուտինը միշտ նախապատվությունը տալիս է Թուրքիայի հետ լավ հարաբերությունները պահպանելուն, անկախ նրանից, թե ինչ կպտահի քրդերի հետ։

Տպել
502 դիտում

Մոտ 600 մլն դրամի հարկեր չեն վճարվել. բացահայտվել են նոր չարաշահումներ «Հյուսիս-Հարավ» ծրագրում. դատախազություն

«Իմ քայլը» հիմնադրամը ԱՄՆ կատարած այցի ընթացքում հավաքագրել է 1 մլն 60 հազար դոլար. Ղազարյան

Ֆրագմենտացիայի ու կանաչների հաղթանակը. Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները

Խաբում է և չի վճարում աշխատավարձը. բողոքի ակցիա՝ Կոտայքի մարզի «Նաիրի» ՃՇՇ-ում.

Սևանի թերակղզուն հարակից տարածքում այրվել է վագոն-տնակ. ԱԻՆ

Մխիթարյանին ասել են, որ Բաքվում չցուցադրի ՀՀ դրոշը. Մելիքբեկյանի հարցազրույցը CNN-ին

Քննարկվել են փոխգործակցության մի շարք հարցեր. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Եղեգնաձորն էլ միացավ մետաղական հանքարդյունաբերությունը մերժած համայնքներին․ ՀԲՃ

Շիրակի մարզի 3 գյուղերում ներգործության են ենթարկվել կարկտավտանգ ամպեր

Հետեւանքներ. գրական-գեղարվեստական քաղաքականություն

Խտրական մոտեցում. երբ մաքսայինը ծառայում է մաքսանենգներին

Արդեն երրորդ անգամ. ոչ մի խելացի երեխա դուրս չի մնա՞

Պերուում 8 ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով կա զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ

Կարո Փայլանը խստորեն քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությանը

Մեքենան դուրս է եկել ճանապարհից, բախվել ծառին ու տապալել այն. 2 հոգի հիվանդանոցում են

Խնձորեսկ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

«Եղեգնուտի անտառտնտեսություն»-ում բենզասղոցով հատված 17 հատ ծառ է հայտնաբերվել

Բուքմեյքերական գրասենյակները կփակվեն 1,5 տարուց, իսկ լցակայանների խաղային ավտոմատները կհանվեն 10 օրում

Արտակարգ իրավիճակ Արմավիրում. ուժեղ քամին մի քանի գյուղերում մեծ ավերածություններ է արել

Մեղվապահությունից այգեգործություն. աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ Գեղարքունիքի Դպրաբակ գյուղում