Վահե Դավթյանի երջանկության և երազանքի պատմությունը

25/12/2018 schedule18:00

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ և ոչ միայն` դեռ ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի լիդեր իր պայքարի քաղաքական նպատակը չէր հռչակել երջանկությունը: Եվ ուրեմն, թավշյա հեղափոխությունն աննախադեպ էր ոչ միայն իրականացման մեթոդներով, այլև հռչակագրերով, որ հնչեցին հրապարակներում և ամենատարբեր հարթակներում: Լինել ազատ և երջանիկ` ասաց Նիկոլ Փաշինյանը:

Երջանկությունը կոչված է իբրև քաղաքական նպատակ: Կարելի է համարձակ երազել ոչ թե գալիք, այլ ստեղծելիք երջանկությունը, որովհետև այս հեղափոխությունը կատարվում է հենց ազատ ու երջանիկ լինելու համար: Հիմա: Արդեն իսկ: Ինչպե՞ս է կառուցվում ՀՀ հպարտ քաղաքացիների երջանկության մասին հավաքական գիտակցությունը: Ո՞րն է ազատ և երջանիկ հայրենիքի հավաքական տեսլականը: Որտե՞ղ են հատվում ՀՀ հպարտ քաղաքացու անձնականին և հանրայինին վերաբերող երազանքի գծերը: Որքանո՞վ են ուժեղ և ինչո՞վ են սնուցված երջանկության մեր երազանքները` իբրև հասարակական կամք և ուղերձ:

Սրանք են այս ծրագրի ուրվագծերը: Եվ ես հույս ունեմ, որ ամեն զրուցակցի երջանկության և երազանքի պատմությունը կհամալրի ազատ և երջանիկ հայրենիքի կոնկրետացող պատկերը, կօգնի ձևակերպել երջանիկ երկրի նոր կոնցեպտներ` ի մի բերելով երջանիկ երկիր, հայրենիք, հանրապետություն ստեղծելու պատկերացումներն ու առաջարկները: Այս ամենը կամրագրվի «Երջանկության նախագիծ» շարքում

Երգիչ-երգահան Վահե Դավթյան.

Ասում են` երջանկությունն ընդամենը պահ է: Հիմա ինձ համար երջանկությունն ընթացքն է:

Անձնական երջանկություն.

Քնից արթնանում ես` արդեն երջանկություն է: Վերջին տարիներին շատ վաղ էի գնում աշխատանքի և ամեն օր տեսնում էի արևածագը, և դա երջանկություն էր: Ամեն օրը երջանկություն է: Այսօր հեռախոսով խոսում էի աղջկաս հետ, զգացի, որ ներսս երջանկությամբ է լցվում: Հիմա այնքան եմ ներկայով ապրում և իմ ներկայում այնքան շատ երջանկություն կա, որ չեմ անդրադառնում անցյալում ապրած երջանկությանը. թերևս, այն ժամանակ, երբ հանդիպում եմ անցյալի երջանկությունը հիշեցնող մարդկանց: Իմ կյանքի ամենաբարդ, ամենածանր շրջանը քննելիս հասկացել եմ, որ դրանք այսօրվա իմ երջանկության մի մասն են:

Մասնագիտական երջանկություն.

Իմ կյանքի այն շրջանում, երբ երգում էի «Արձագանք» ստուդիայում, համերգային շրջայցերով լինում էինք Հայաստանի տարբեր մարզերում: 4-5 տարի շարունակ մենք ապրում էինք «կյանքն անիվների վրա» սկզբունքով: Արցախում և Հայաստանում չկար մի տեղ, որտեղ երգած չլինեինք: Հիշում եմ, որ դա, իրոք, երջանիկ շրջան էր իմ կյանքում: Երջանիկ էի, որովհետև երիտասարդ էի` անհոգ ու անխելք: Ինձ համար ամենամեծ հաճույքը ստեղծագործելն էր ու երգելը, և ես ստեղծագործում և երգում էի: Ամեն երգի ծնունդն անպատմելի երջանկություն էր: Ամեն երգ տարբեր իրավիճակում է ծնվել: Մեկ տպավորիչ բառից կարող էր երգ ծնվել: Ուրիշի երգից կամ ֆիլմից կարող էր ծնվել իմ երգը: Երիտասարդ տարիքում մարդը մեծ երևակայություն ունի: 18 տարեկանում մի երգ էի գրել` «Վալսը», ասում էի` «Սիրուց խենթացած էինք, ինչ ջահել էինք, ինչ սիրուն էինք, բախտը մեր սիրուհին էր...»: Սրանք խոսքեր են, որ 18 տարեկան երիտասարդը դժվար ապրած լիներ: Երգերում նկարագրված իրավիճակներ կան, որ նույնությամբ վերապրել եմ 20 տարի հետո: Հարցն այն չէ, թե իմ երգերը կանխատեսում էին իմ ապագան: Ոչ: Դրանք իրավիճակներ են, որ կարող են լինել և կրկնվել աշխարհում հազարավոր մարդկանց կյանքում:

Հանրային երջանկություն.

Շատ կարճ ժամանակ եմ եղել հանրային մարդ, երբ հանդես էի գալիս որպես երգիչ-երգահան: Եվ իմ վաստակն այդքան մեծ չէր, որ հավակնություն ունենամ խոսելու հանրային երջանկությունից: Բայց ուզում եմ պատկերացնեք մի տեսարան` Հայաստանի հեռավոր գյուղերից մեկի փոքրիկ դահլիճում երգում ես, և քո երգը հուզում է դահլիճում նստած մեկ մարդու: Դա մեծ բավարարություն էր ինձ համար: Ես վստահ էի, որ իզուր, իզուր չեկա այդ գյուղ: «Արձագանք» ստուդիայում «Բոհեմ» երիտասարդ ստեղծագործողների մրցույթ կար, որի ժյուրիի նախագահը 1960-ականների հայտնի երգիչ Սիմոն Տերյանն էր: Մի անգամ փորձերի ժամանակ մենք մեզ լավ չէինք պահում բեմի վրա: Ճիշտն ասած` չեմ հիշում ինչ վատ բան էինք արել. գուցե Սիմոն Տերյանը նկատել էր, որ մեզնից ոմանք մեծամտացել են, չգիտեմ: Եվ նա ասաց` «Աշխարհի ամենախուլ անկյունում էլ երգելիս լինեք, միշտ իմացեք, որ դահլիճում կա մեկը, որ ձեզնից շատ ավելի լավ է հասկանում երաժշտությունից, և երգեք հենց նրա համար»: Սիմոն Տերյանի այդ օրվա ասածը շատ իմ սրտով էր, երբեք չեմ մոռանում: Այդ սկզբունքի կիրառումն ինձ Ձեր ասած հանրային երջանկության զգացողությունն էր տալիս:         

Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.

Երբ առաջին անգամ լսեցի Նիկոլ Փաշինյանի` երջանիկ երկրի և երջանիկ մարդկանց մասին տեսլականը, պիտի խոստովանեմ, որ ցնցված էի: Քաղաքական գործիչները խոսում են տնտեսությունից, քաղաքական հարաբերություններից, անվտանգությունից և այլն: Իսկ Փաշինյանի դեպքում այդ բոլորը պիտի ծառայեին մարդկային երջանկությանը: Հուզվեցի այդ մտքից: Հայաստանից հեռացա ատամներս կատաղությունից սեղմած, որ անզոր եմ իմ ընտանիքի համար, իմ երկրում իրավիճակ փոխել: Իսկ դրսում հայրենիքի պակասը միշտ կա: Որքան էլ քեզ բավարարված զգաս քո աշխատանքով, ստացած եկամուտներով, նոր ընկերներով, միևնույն է, էմիգրանտը չի կարող լինել երջանիկ: Ռուսաստանում ես երբևէ խնդիր չեմ ունեցել ոստիկանի, ազգայնականների, հարևանների, անցորդների, գործընկերների, որևէ պետական ատյանի աշխատակցի հետ: Սակայն սեփական տան մեջ չլինելու զգացողությունը միշտ քեզ հետ է: Դու քո ապրած տան, քաղաքի ու երկրի տերն ես, քո քայլած փողոցի տերն ես, բայց տունը քո տերը չի, քաղաքը քո տերը չի, երկիրը քո տերը չի, փողոցը քո տերը չի: Այնուամենայնիվ, թեկուզ սեփական տանը, սեփական երկրում` մարդիկ չեն կարող երջանիկ լինել դժբախտ միջավայրում: Պետական գործիչները պետք է կարողանան ձևավորել մի միջավայր, որտեղ մարդիկ շանսեր կունենան լինել երջանիկ: Երջանիկ երկիրն այն է, որտեղ յուրաքանչյուր անհատի ընտրության լայն հնարավորություններ են ընձեռվում իրացնելու սահմանադրությամբ ամրագրված մարդու հիմնարար իրավունքները` սովորելու, աշխատելու, ստեղծագործելու, տեղաշարժվելու, ընտանիք կազմելու, տեղեկանալու, սեփական կարծիքն արտահայտելու և այլն: Մյուս կողմից, երջանիկ միջավայր ձևավորելու գործում պետք է նկատի ունենալ նաև հասարակության կրթական, մշակութային, արժեքային ցենզը: Եվ դա հնարավոր է անել: Հայաստանից հեռանալու որոշում կայացնելու պահից մինչև այս հեղափոխությունը ես դադարել էի հավատալ, թե կարող ենք ստեղծել դրախտային մի երկիր, ուր ապրում են երջանիկ մարդիկ: Հիմա հավատում եմ երջանիկ երկրի ու երջանիկ մարդկանց երազանքին:

Մարինա Բաղդագյուլյան

Տպել
7089 դիտում

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը