Ջերմուկ համայնքի ավագանու որոշմամբ արգելվել է համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը

Դեկտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանին 7 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշում է ընդունել հավանություն տալ Ջերմուկ համայնքի բնակիչների՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին համայնքի ավագանուն ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու եւ համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:

Ջերմուկ համայնքի առկա բնակչության ճնշող մեծամասնությունը իրացրել էին ուղիղ ժողովրդավարության իրենց իրավունքը եւ շուրջ 3000 ստորագրությամբ կոլեկտիվ հանրագիր էին ներկայացրել ՀՀ կառավարությանն ու Ջերմուկ համայնքի ավագանուն ու ղեկավարին, որտեղ ներկայացրել էին իրենց տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսլականը եւ պահանջել, որպեսզի տարածաշրջանում արգելվի մետաղական հանքարդյունաբերությունը եւ զարկ տրվի կանաչ էկոտնտեսության զարգացմանը:

Հանրագրում բնակիչները նշել էին նաեւ հետեւյալի մասին.

«Ամուլսարում ոսկու արդյունահանմանը դրական եզրակացություններ տալով՝ նախորդ կառավարությունները ոտնահարել են նաեւ մեզ վրա ազդող որոշումների կայացմանը մասնակցելու մեր իրավունքը. նախ, մինչեւ 2016թ. մեր համայնքի խոշորագույն քաղաքը՝ Ջերմուկը չի էլ համարվել Ամուլսարի ծրագրի ազդակիր, իսկ 2016-ին ազդակիր հայտարարվելուց հետո էլ այստեղ պատշաճ կարգով չեն կազմակերպվել հանրային լսումներ: Լիդիան ընկերությունը, ինչպես նաեւ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, արհամարհել են մեզ, փորձել են ապակողմնորոշել կամ վախեցնել: Մենք պահանջում ենք, որպեսզի նոր կառավարությունը հարգի ժողովրդի կամքը, եւ այդ հույսով էլ ներկայացնում ենք սույն հանրագիրը»:

Հիշեցնենք՝ արդեն մոտ 6 ամիս է, որ ի նշան բողոքի Ջերմուկի բնակիչները շարունակում են փակ պահել Ամուլսար լեռան տարածք տանող ճանապարհները՝ թույլ չտալով շինարարական աշխատանքների իրականացումը:

Նշենք, որ սա արդեն երկրորդ համայնքն է, որ հանրության պահանջով համայնքի ավագանին արգելում է համայնքի տարածքում իրականացնել երկրաբանահետախուզական եւ մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ: Առաջինը այս տարվա մայիսին էր, երբ Նոյեմբերյան համայնքի ավագանին էր ընդունել նմանատիպ որոշում, համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրի հիման վրա, որը ստորագրել էր 3074 բնակիչ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3603 դիտում

Կիրականացվեն կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ

Փոխվել է էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման մեթոդաբանությունը

Հարձակումն անպատասխան չի մնա. Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Բա 135-ամյա Դաշնակցությունը կգնա կմտնի 71-ամյա Քոչարյանի թևի տա՞կ. Կոնջորյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Ադրբեջանական կողմն Իրանից պահանջում է սեղմ ժամկետներում պարզաբանել ԱԹՍ-ների հարձակման հանգամանքները. Բայրամով

«Զայեդ» մրցանակի գումարը փոխանցվել է ինձ, բայց չեմ որոշել՝ ինչ ուղղությամբ եմ ծախսելու. Փաշինյան

Իսրայելի պաշտպանության ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Իրանի մի շարք ռազմական օբյեկտների. տեսանյութ

Մենք անցում ենք կատարում ճշգրիտ, կառավարելի և մրցունակ գյուղատնտեսության. Մանավազյանը թվեր է հրապարակել

Մենք ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր ճանապարհը փակի. Փաշինյան

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ Հայաստանից ևս ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան. Փաշինյան

Մենք՝ որպես պետություն, բավարար չափով լրջացել ենք, շնորհավորում եմ բոլորիս այդ կապակցությամբ. վարչապետ

Նախիջևանի տարածքում իրանական անօդաչուն վնասել է օդանավակայանը, կան տուժածներ. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է

ԱՄՆ-ն դառնորեն կզղջա միջազգային ջրերում իրանական նավը խորտակելու համար. Արաղչի

Մեր թոշակն այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր չպետք է լինի և չի լինի․ սա պատմական փոփոխություն է. Փաշինյան

ԱՄՆ-ն Շրի Լանկայի ափերի մոտ հարվածել է իրանական նավատորմի նավին. դուրս է բերվել 80 մարմին. կա 100-ից ավելի զոհ

Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

Սա Ազգային ժողովի դահլիճն է, ձեր հայաթը չի, կարգի հրավիրեք ձեզ. վեճ՝ ԱԺ-ում

Իրանում ԱՄՆ-ի նախաձեռնած գործողության մեկնարկից ի վեր զոհվել է 1114 քաղաքացիական անձ, տուժել՝ 6000-ը

Սպիտակ տունը հրապարակել է Իրանի դեմ հարվածների տեսաշար՝ ներառելով կադրեր Call of Duty խաղերի շարքից. տեսանյութ

UBPay-ը և MoneyTO-ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

ՀՀԿ-ն լավ հասկանում է, որ իմպիչմենտը «մեռելածին» է, բայց այն պահում է՝ ցույց տալու համար, որ ինքը կա. Թորոսյան

Բաքվից Հայաստան է ուղարկվել ադրբեջանական նավթամթերքի հերթական խմբաքանակը

Դատախազությունը պահանջում է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարից բռնագանձել 4 գույք, 325,5 միլիոն դրամ

Առատ ձյան և սաստիկ բքի պատճառվ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Ավինյանը հանդիպել է Կոնդ թաղամասի բնակիչների հետ. թեման՝ բակային տարածքների օժանդակ շինությունների հարցերը

Պայթյուն Երևանի թաղամասերից մեկում. կա տուժած

Ջրառատ գյուղում տուն է այրվել․ տուժածները հոսպիտալացվել են

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում խորտակեց իրանական ռազմանավը, որն իրեն «անվտանգ էր զգում միջազգային ջրերում»․ Հեգսեթ

Ամերիաբանկը` Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշոր ընկերությունների ցանկում` որպես LFG ֆինանսական խմբի անդամ

Մշտապես կապի մեջ ենք գրեթե բոլորի հետ, երկիր-երկիր գիտեմ՝ որ քաղաքացին որտեղ ինչ խնդիր ունի․ Միրզոյան

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում առաջիկա օրերին տարածաշրջանի համար

Կրակոց չի հնչել, գործը փոխանցվել է նախաքննական մարմին. ՆԳՆ-ն՝ սուպերմարկետների տերերի միջև միջադեպի մասին

1 միլիոն 200 հազար այց՝ երկու ամսում․ համակարգը, ըստ էության, մարսում է այս դիմելիությունը․ Ավանեսյան

Ականներ են տեղադրում Հայաստանի տակ. հյուսիսը հերթով զոհաբերելու է իր գործակալներին. Բլեյան. տեսանյութ

Իսրայելական ուժերը ներխուժել են լիբանանյան տարածքներ․ հայտնի է զոհերի մասին

Շնորհավորում եմ բոլորիս հրաձգության ԵԱ Հայաստանի հավաքականի ցույց տված արդյունքի առիթով․ վարչապետ

Լոռիում հանցավոր խումբ է ձերբակալվել․ տեսանյութ

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է Մասիսում գործող տեղական կաշվի վերամշակմամբ զբաղվող արտադրական ձեռնարկություն

Եթե մենք՝ ՀՀ-ն, Ադրբեջանը, Վրաստանը, կարողանանք տարածաշրջանը դարձնել արագ, ապահով անցում, եկամուտը կավելանա