Կարող են թողարկվել մունիցիպալ պարտատոմսեր. փոխքաղաքապետը՝ վերելակների խնդրի լուծման մասին

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պաշտոնավարման առաջին օրերին խոսել էր Երեւանում վերելակների նորացման իր պատկերացումների մասին՝ խնդրի լուծումը փոխկապակցելով ձեղնահարկերի հետ: Նա նկատել էր, որ պետք է մշակել այնպիսի բիզնես պլան, որ այն դեպքերում, երբ շենքերի վերեւի հարկերի բնակիչները ցանկություն չունենան ձեղնահարկ կառուցել, որպեսզի այժմ բուսնած «մանսարդները» միասնականացվեն, իսկ քաղաքն ազատվի թունավոր ազբոշիֆերից, ապա կարելի է այդ տարածքներում բնակարան կառուցելու հնարավորություն ընձեռել ուրիշներին՝ պայմանով, որ փոխարենը պետք է լուծեն շենքի վերելակի խնդիրը:

Վերելակների խնդրին վերջերս անդրադարձել էր նաեւ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը եւ նշել, որ աշխատանքներ են տարվում վերելակների փոխարինման ծրագրի ուղղությամբ, որի արդյունքում հին վերելակ քաղաքում չի մնալու: «Ծրագիրն իրականացվելու է մունիցիպալ պարտատոմսերի թողարկմամբ: Սա աննախադեպ պրոյեկտ է լինելու ոչ միայն մեր երկրի համար, այլեւ տարածաշրջանում որեւէ քաղաքապետարան նման ծրագիր չի իրականացրել»,- վստահեցրել էր նա:

Հայկ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե իր եւ Արթուր Մեսչյանի բարձրաձայնած ծրագրերը միմյանց հետ կապ ունե՞ն:

«Դրանք որեւէ կերպ չեն կապվում, բայց նաեւ իրար չեն խանգարում եւ հակասում: Մենք ունենք ամբողջ քաղաքում վերելակների տոտալ եւ զարկային փոխարինման պրոյեկտ, այսինքն՝ Երեւանում միանգամից պետք է փոխվեն բոլոր վերելակները, որովհետեւ այնպիսի մեծ ծավալ է այսօր ոչ բավարար վիճակում, որ մասնակի, տեղային լուծումները ոչինչ չեն տալու: Ուղղակի մեր գումարները փոշիացնելու են: Հիմա էստեղ կփոխենք, յոթ տարի հետո կփոխենք էնտեղ, քսան տարի անց՝ էնտեղ, սա նորից կհնանա: Մեզ պետք է համակարգված միասնական մոտեցում: Դրա համար պլանավորում ենք, որ այդ վերելակների ֆոնդը նորացնենք միաժամանակ՝ նոր միջոցներով: Եվ այդ միջոցների այլընտրանքները բազմազան են՝ միջազգային վարկ, կառավարության հետ համատեղ որեւէ ռեսուրսի ձեւավորում, քանի որ վերելակները Երեւանի ֆոնդին չեն պատկանում, այլ բնակչության սեփականությունն են, եւ մեր ներդրումը այդտեղ կարող է նաեւ համակցվել կառավարության հետ որեւէ միջոցառմամբ՝ ֆինանսական կամ ոչ ֆինանսական: Այդ ռեսուրսներից մեկը պարտատոմսերի թողարկումն է, մյուսը վարկային ռեսուրսներն են, երրորդը դրամաշնորհն է: Մենք այդ բոլոր ռեսուրսները այսօր քննարկում ենք, որ հասկանանք՝ դրանիցից որն է ավելի էֆեկտիվ»,- պատասխանեց Երեւանի քաղաքապետի տեղակալը:  

Մանրամասնելով, թե ինչ ասել է հնամաշ վերելակների խնդիրը լուծել  մունիցիպալ պարտատոմսերի միջոցով, նա նշեց. «Եթե մենք որոշենք խնդիրը լուծել մունիցիպալ պարտատոմսերի միջոցով, դա ենթադրում է քաղաքապետարանի կողմից պարտատոմսերի թողարկում եւ տեղաբաշխում պարտատոմսերի շուկայում, որոնք ձեռք բերողը կունենա երաշխավորված եկամտային խոստում տվյալ ժամանակահատվածի վերջում կամ ընթացքում: Դրան կարող են մասնակցել քաղաքացիները, գործարար հատվածը, ներդրումային ֆոնդերը, բանկերը եւ այլն: Մենք կհավաքագրենք այդ միջոցները եւ կուղղենք վերելակների վերափոխման նախագծին, որը այս պահին մշակման փուլում է: Կամ եթե որոշենք, որ գնում ենք ոչ թե պարտատոմսերի, այլ միջազգային վարկի ուղղությամբ, կաշխանեք վարկի ներգրամմաբ, որը իր հետ հավանաբար կբերի նաեւ դրամաշնորհ»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Թե հատկապես որ ուղղությունն է ընտրվելու՝ վերելակների լրջագույն խնդիրը լուծելու համար, քաղաքապատերանում փաստորեն դեռ չեն որոշել: Առայժմ, ինչպես նշեց, մեր զրուցակիցը, աշխատում են վերելակների հիմնափոխման պրոյեկտի վրա: «Փորձում ենք վերջնական արդյունքում դա տեղավորվի վերելակների այսօրվա դրությամբ հավաքագրվող վճարումների սահմանաչափերում կամ մի քիչ փոփոխությամբ: Հաշվարկը ցույց կտա՝ հնարավոր կլինի՞ որպեսզի մարդիկ այդ նույն վճարի դիմաց կամ մի փոքր տարբերությամբ օգտվեն ավելի նոր, ավելի հուսալի եւ անվտանգ վերելակներից»,- եզրափակեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Տպել
3802 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի