Քաղաքի կենտրոնի սուպերմարկետներում ու մոլերում ՀԴՄ կտրոններ չեն տալիս. փոխվարչապետը բողոքում է ՊԵԿ նախագահին

Վերջին 3-4 օրերի ընթացքում ես քաղաքացիներից բազմաթիվ դիմումներ ու ահազանգեր եմ ստանում, որ առեւտրի եւ ծառայությունների ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտները այս օրերին հրաժարվում են հսկիչ-դրամարկղային կտրոններ տրամադրել եւ անգամ գնորդի կողմից համառելու դեպքում շատ դժկամորեն են տրամադրում կտրոնը: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա դիմեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելով, որ գուցե կարիք կա լրացուցիչ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Ի պատասխան Դավիթ Անանյանն ասաց. «ՊԵԿ-ի կողմից վարչարարական ամբողջ գործիքակազմը կիրառվում է եւ մի փոքր էլ ավելի մեծ ծավալներով՝ պայմանավորված նախատոնական գնումների հետ: ՀԴՄ կիրառման կանոնների մշակույթ ձեւավորելու առումով մենք բավականին հեռու ենք գտնվում: ՊԵԿ-ի հսկողական գործառույթ իրականացնող պաշտոնյաների թիվը շուրջ 500 է, իսկ ՀԴՄ-ների թիվը շուրջ 70 հազար է: Հետեւաբար, մենք ինչքան էլ վարչարարություն իրականացնենք շուրջօրյա, խնդիրը կմնա: Բնականաբար, այստեղ մշակույթի ձեւավորման խնդիր մենք ունենք:

Մենք նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման արդյունքում, որը նախատեսվում է 2019-ի հունվարի 1-ից, ավելի մեծ հսկողական առումով ավելի մեծ գործիքակազմ կունենաք, օրինակ, ՀԴՄ-ների պոստտերմինալի ֆունկցիայի ակտիվացմամբ եւ քարտային եղանակով առեւտուր կատարելու արդյունքում մենք ավելի լավ արդյունքներ կունենանք»:

Արարատ Միրզոյանը նկատեց, որ խոսքը ինչ-որ խուլ անկյուններում գործող տնտեսվարողների մասին չէ, այլ խոսքը քաղաքի կենտրոնում շատ խոշոր առեւտրային սուպերմարկետների ու մոլերի մասին է. «Այդտեղ նախ հրաժարվում են քարտային վճարում ընդունելուց, հորդորում են վճարել կանխիկ, իսկ կանխիկի դեպքում էլ ոչ մի կերպ չեն ուզում տրամադրել ՀԴՄ կտրոնը: Սա 1-2 դեպք չի, այլ զանգվածային բնույթ է կրում»,-ասաց Միրզոյանը:

Դավիթ Անանյանը նշեց, որ շատ մեծ ծավալով ՀԴԿ կանոնների խախտման արձանագրություններ ունեն. «Այո, իրականությունն այդպիսին է, մենք աշխատում ենք եւ եթե նույնիսկ թերանում ենք, պատճառը նաեւ ռեսուրսների պակասն է»:

Տպել
3881 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում