Հույս ունեմ, որ մեզ համար ցանկալի արդյունք կլինի կամ առնվազն անցանկալի հետեւանքներ չեն լինի․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան հասնող ռուսական գազի գնի հարցում լավատեսորեն է տրամադրված։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով։ Նա պատմել է նաեւ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման մանրամասները։

«Գազի վերաբերյալ որոշում չկա, բայց քննարկումները շարունակվում են։ Իհարկե, հանդիպման ժամանակ նշվեց, որ սա երկու կողմի համար էլ զգայուն թեմա է, բայց ես լավատեսորեն եմ տրամադրված այդ հարցում եւ հույս ունեմ, որ մեզ համար ցանկալի արդյունք կլինի կամ առնվազն անցանկալի հետեւանքներ չեն լինի»,- ասաց վարչապետը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ Պուտինի հետ քննարկել են հարաբերությունների շատ լայն շրջանակ․

«Խոսակցությունը հիմնականում վերաբերում էր մեր հարաբերությունների զարգացման հետագա ռազմավարությանը, եւ կարող եմ արձանագրել, որ ըստ էության այդտեղ մենք ունենք լիակատար ըմբռնում՝ թե ռազմավարական ինչպիսի ուղղություն պետք է ունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մեծ հաշվով այդ քննարկումը մինչեւ այժմ եղած քննարկումների ամփոփումն էր։

«Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ հանդիպման մթնոլորտը շատ դրական էր, եւ դուք երեւի տեսաք, որ հենց հանդիպման սկզբում էլ ես անդրադարձա նրան, որ մեր հանդիպումները ՌԴ նախագահի հետ բավականին հաճախ են տեղի ունենում, եւ դա խոսում է մեր հարաբերությունների առանձնահատուկ եւ ռազմավարական բնույթի վերաբերյալ»,- ասաց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նաեւ ասաց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ որեւէ քննարկում չեն ունեցել, բայց կարճ քննարկել են ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը․ «Մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի ՀԱՊԿ կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք այս իրավիճակը չի նախատեսում, հետագայի համար նախատեսենք կոնկրետ իրավիճակներ, որպեսզի այսպիսի բանավեճեր չկանոնակարգվածության վերաբերյալ տեղի չունենան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Տպել
2030 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան