Մարտական հրաձագության փուլում կիրառվել են բանակի զինանոցը համալրված նորագույն զինատեսակներ. ՊԲ հրամանատարի ուղերձը

29/12/2018 schedule15:40

Հրամանատարաշտաբային ու մարտավարական զորավարժություններ մարտական հրաձգության փուլում շատ հաճախ կիրառվել են ընթացիկ տարում բանակի զինանոցը համալրած նորագույն զինատեսակներ, այդ թվում՝ հայրենական արտադրության հատուկ նշանակության տեխնիկական միջոցներ:

Այս մասին նշ վում է Արցախի պաշտպանության նորանշանակ նախարար, ՊԲ հրամանատար, Կարեն Աբրահամյանի Ամանորի շնորհավորական ուղերձում:

Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Պաշտպանության բանակի սիրելի

զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ,

պարոնայք սպաներ և գեներալներ,

հարգելի հայրենակիցներ

Պատմության գիրկն է անցնում հերթական բանակային տարին: 2018 թվականն Արցախի զինված ուժերի համար անկասկած կհիշվի որպես արարումներով ու ձեռքբերումներով հարուստ ժամանակաշրջան: Չնայած աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ զարգացումներով առատ իրավիճակին, այդուհանդերձ Պաշտպանության բանակը ոչ միայն ի զորու եղավ պատվով կատարել իր գլխավոր առաքելությունը, այն է՝ ապահովել հարազատ ժողովրդի խաղաղ ու անվտանգ կենսագործունեությունը, այլև մարտական խնդիրների կատարմանը զուգահեռ շարունակեց կատարելագործել սեփական շարքերի մարտավարամասնագիտական հնարավորություններն ու  ռազմատեխնիկական ներուժը:

Անցնող տարում ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել բանակային առաջնագծի ամրապնդմանն ուղղված գործընթացների համալիրը: Հետևողական աշխատանք է տարվել մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման, դիրքապահ անձնակազմի անվտանգության բարձրացման, տեսադիտարկման համակարգերի տեղադրման և նպատակային կիրառման, մերձճակատային ճանապարհների և ինժեներաամրաշինական կառույցների կատարելագործման ուղղությամբ:

Տարվա բանակային առաջնահերթություններից է եղել զինված ուժերի կառավարման համակարգի համապատասխանեցումը ժամանակակից ռազմական պահանջներին: Այդ իսկ նպատակով բանակի ղեկավար կազմի և բոլոր օղակների հրամանատարների ներգրավմամբ անց են կացվել համաբանակային կարևորության տարաբնույթ տեսական ու գործնական պարապմունքներ, հրամանատարաշտաբային ու մարտավարական զորավարժություններ: Հատկանշական է, որ այդ զորավարժությունների մարտական հրաձգության փուլում շատ հաճախ կիրառվել են ընթացիկ տարում բանակի զինանոցը համալրած նորագույն զինատեսակներ, այդ թվում՝ հայրենական արտադրության հատուկ նշանակության տեխնիկական միջոցներ:

Արցախի զինված ուժերում, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում են եղել անձնակազմի բարոյահոգեբանական դաստիարակության և զինվորական կարգապահության բարձրացմանն ուղղված աշխատանքները: Դրանք առավելապես իրականացվել են մեր ազգային առանձնահատկությունների հաշվառումով և, որ շատ կարևոր է՝  արցախյան ազատամարտում հայ ժողովրդի կերտած հերոսական դասերը անձնակազմի շրջանում տարածելով: Այս գործընթացում անկասկած մեծ էր նաև հայ հասարակության ցուցաբերած սրտացավ վերաբերմունքը սեփական զինուժի հանդեպ, որն իր դրսևորումը գտավ «բանակ-հասարակություն» կապի շրջանակում կազմակերպված բազմաթիվ նախաձեռնություններում:

Բանակային տարվա կարևոր ձեռքբերումներից է նաև զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալ կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ կատարվածը: Հարյուրավոր զինծառայողներ ապահովվել են բնակարաններով, օգտվել օրենքով սահմանված սոցիալական տարբեր ծրագրերից:

Վերոնշյալ դրական տեղաշարժերի շարքը կարելի շարունակել: Սակայն, ինչպես ասում են, կատարելիությունը սահման չունի: Ուստի վստահեցնում եմ բոլորիս, որ գալիք 2019 թվականը մեզնից յուրաքանչյուրի համար լինելու է կիսատ թողածը շարունակելու և նոր մտահղացումներն իրականություն դարձնելու բավականին պատասխանատու շրջան:

Ավարտելով խոսքս թույլ տվեք ջերմորեն շնորհավորել բանակի ողջ անձնակազմին, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյայի բոլոր մասնակիցներին, մեր հայրենիքի ազատության համար մարտիրոսված զինվորների հարազատներին և ողջ հայությանը Ամանորի և Սուրբ ծննդի տոների առթիվ: Թող որ 2019 թվականը մեր ժողովրդի համար լինի արգասաբեր տարի:

Շնորհավոր Նոր տարի»:

Տպել
1789 դիտում

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին