Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ԱԻՆ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ծանոթացել տոնական օրերին օպերատիվ հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների աշխատանքներին: Այս մասին հայտնում է նախագահի ամուլի ծառայությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախագահը նախ այցելել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ նրան են ներկայացվել կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, տեխնիկական եւ ծրագրային հագեցվածությունը: Կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը տեղեկացրել է, որ տոնական օրերին իրենք աշխատում են օպերատիվ հերթափոխով: Նախագահը զրուցել է հերթապահ աշխատակիցների հետ, հետաքրքրվել ծառայության ընթացքով: Նախագահը շնորհավորել է նրանց գալիք Ամանորը եւ մաղթել բարի ծառայություն:

Այնուհետեւ նախագահ Սարգսյանն այցելել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական ծառայություն, որտեղ նույնպես տոնական օրերին հերթապահություն է իրականացվում: Ծառայության պետ Արեւիկ Երիցյանը ներկայացրել է ստորաբաժանման գործունեության առանձնահատկությունները: Նախագահը ծանոթացել է այդ պահին հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ:

Այցի ընթացքում նախագահի անվանական ժամացույցներով բարեխիղճ ծառայության համար պարգեւատրվել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի եւ հոգեբանական ծառայության մի խումբ աշխատակիցներ: ԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար Հանրապետության նախագահի անունից նաեւ 6 շարժասայլակ է նվիրվել. վկայագրերը նախագահը հանձնել է նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին:

Արմեն Սարգսյանը նշել է, որ որպես Հանրապետության նախագահ՝ իր պարտականություններից մեկն է նախօրոք շնորհավորել տոնական օրերին հերթափոխ իրականացնող աշխատակիցներին եւ ընդգծել է, որ նրանց գործը հիշվում ու գնահատվում է: «Անգամ ամենաուրախ օրերին էլ միշտ կան անսպասելի երեւույթներ, իրավիճակներ, որոնք չես կարող կանխորոշել, ծրագրել: Դա նշանակում է, որ միշտ կան մարդիկ, ովքեր 24 ժամ եւ տարվա բոլոր օրերին պետք է պատրաստ լինեն՝ ներառյալ Նոր տարին: Հետեւաբար այս ծառայությունը շատ էական նշանակություն ունի մեր եւ՛ լավ, եւ՛ դժվարին օրերի համար: Մենք նախարարի հետ խոսում էինք, որ եթե 1988 թվականի երկրաշարժի ժամանակ այսպիսի ծառայություն ունենայինք, հազարավոր մարդկանց կյանքերը կփրկվեին, հազարավոր մարդիկ հաշմանդամ չէին դառնա: Հետեւաբար, սա բացարձակ անհրաժեշտություն է: Եկել եմ, որ նախօրոք շնորհավորեմ նրանց Նոր տարին, լավագույն մաղթանքները հղեմ, քանի որ նրանք այն մարդիկ են, ովքեր Նոր տարվա գիշերը տանը չեն լինելու, այլ ծառայելու են իրենց երկրին ու հայրենիքին»,- նշել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

 

Տպել
1315 դիտում

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում

Ինչպես Հադրութն ու Ֆիզուլին էին գրավել, այնպես էլ Զանգելանը. Արծրուն Հովհաննիսյանը հերքեց Բաքվի տարածած լուրը

Սաուդյան Արաբիան արգելել է թուրքական բոլոր տեսակի ապրանքների ներկրումն ու հետ է կանչում այնտեղ ապրող սաուդցիներին

ԱՄՆ-ի կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Կոնգրեսին է ներկայացրել Արցախի անկախության ճանաչման մասին բանաձեւ

Հովհաննիսյանը խնդրում է զերծ մնալ զանգեր կատարելուց, որպեսզի չտեղորոշվի, չվտանգվի զինծառայողի կամ ստորաբաժանման կյանքը

Կենտրոնական կողմում դիակահանության խնդիր չունենք. այսինքն, մենք որեւէ բնագիծ հետ չենք քաշվել, որ դիակ մնա. Հովհաննիսյան

Այս պահին մենք շատ բարենպաստ դիրքի ենք հասել, կարող ենք ջախջախել հակառակորդի թշնամու բանակի մնացուկները. Սուրեն Սահակյան

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է 170 զինծառայողների փրկվելու մասին լուրին

Մենք երեք պետության դեմ ենք կռվում, բայց չեն հաղթելու. զենքն էլ ունենք, «դուխն» էլ ունենք. կամավոր

Արցախում Արսեն Սաֆարյանը զինակից ընկերների համար կարտոֆիլ է մաքրում (լուսանկար)

Կան Ադրբեջանի կողմից գրավված համարվող բնակավայրեր, բայց մինչև այսօր այդտեղ չկա իրենց վերահսկողուոթյունը. Հովհաննիսյան

Հայտնվել են կասկածելի լրատվական կայքեր, որոնք ապատեղեկատվություն են տարածում նաև բարձրաստիճան պաշտոնյաների մասին. ԱԱԾ

Բերքահավաք՝ հրետակոծությունների ու ԱԹՍ-ների պայթյունների տակ. Վարդենիսում կարտոֆիլի մի մասը դեռ հողում է (լուսանկարներ)

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Ստեփան Գեւորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

«Հին օրերի երգը» ֆիլմի պես լիներ՝ ներկայացման պահին մեկն ու մեկդ բղավեիք՝ վերջացա՜վ․ Վերելք ներկայացումը էլ չի հետաձգվի

«Ֆոնսեկայի երեք տենորները». Մխիթարյանի ու թիմակիցների գերազանց խաղը՝ իտալական պարբերականի աչքերով

Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներն ընդգծել են կրակի դադարեցման պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը

Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն. Շուշան Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել

Թուրքը, որ մեզ քնած չկարողացավ սպանել, էլ վերջ, արդեն հայը վեր է կացել. արկակոծումները՝ ականատեսների աչքերով