Սերը երբեք չի անհետանում, այն թթխմորի նման աճում է. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առիթով:

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս,

Ամանորի բերկրալի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ: Ջերմ զգացումներով Մեր բարեմաղթանքներն ենք հղում այս պահին ծառայության վայրում իրենց պարտականություններն իրականացնողներին, հայրենյաց սահմանները անառիկ պահող մեր բանակի սպաներին ու զինվորներին, եկեղեցիներում աղոթքի համախմբվածներին, տոնական սեղանների շուրջ հավաքված Մեր բոլոր զավակներին:

Նոր տարվա սեմին գոհություն ենք հայտնում Աստծուն, որ անցնող 2018 թվականին խաղաղ պահեց մեր հայրենիքը և աշխարհասփյուռ մեր ժողովրդին, օրհնեց բարիքով, արդար վաստակով և ձեռքբերումներով՝ ազգային ու եկեղեցական կյանքում: Գոհություն ենք առ Աստված բարձրացնում նաև, որ մեր ժողովրդի ազգասեր ոգու և ողջամտության շնորհիվ խաղաղ ընթացք ունեցան քաղաքական զարգացումները մեր երկրում, և մենք այսօր 2019 թվականը դիմավորում ենք դրական տեղաշարժերի սպասումներով:

Ամեն նոր տարի նոր սկիզբ է, որը լի է նորի ակնկալությամբ, ավելի լավի ու կատարյալի ձգտումով: Նոր տարվա հետ կապում ենք այն ամենը, ինչը կուզենայինք բարեփոխել, կարգավորել և շուտով տեսնել մեր նպատակների իրականացումը: Բարեփոխումների պահանջը և քաղաքացիական նախանձախնդրությունը, որ առկա են այսօր մեր կյանքում, անկասկած, բարի արդյունքներ  պիտի բերեն, առավել խնամք, առավել ջանք ու ձգտում՝ ամրապնդելու հիմերը իրավական պետության, արդար, օրինահարգ հասարակության, շենացնելու մեր երկիրը և համայն ազգային կյանքը: Սա է մեր ուղին, որը հաստատուն պիտի պահենք՝ միշտ հիշելով, որ Հայաստանի զարգացումը և հզորությունը ազգային մեր իղձերի իրագործման առանցքն է և պայմանը Արցախի ապահովության և Սփյուռքի կենսունակության:

Սիրելիներ, այս պահին, երբ բարի սպասումների հետ մեր մտահայացքը ուղղված է գալիքին, մեր ծրագրերին ու անելիքներին, հայրական հորդորով փոխանցում ենք ձեզ մեր Տիրոջ կենարար պատգամը. «Այս եմ պատվիրում ձեզ, որ սիրեք միմյանց» (Հովհ. ԺԵ 17): Մեր կյանքը իմաստավորվում է տերունապատվեր սիրո առկայությամբ: Որտեղ սերն է, այնտեղ հավատն է զորանում, այնտեղ հույսն է առատանում, համերաշխությունը արդարությամբ ու բարի գործերով պտղաբերում: «Սերը երբեք չի անհետանում» (Ա Կորնթ. ԺԳ 8),- ասում է առաքյալը: Այո՛, այն թթխմորի նման աճում է, դառնում կորով, անդուլ ջանք, հանձնառություն, որոնցով պիտի ապահովվի մեր կյանքի վերընթացը:

Այս մտորումներով և հոգու ուրախությամբ պատգամում ենք մեր բարեպաշտ ժողովրդին՝ սիրով ու լավատեսությամբ, միմյանց աջակից շարունակել ապրել ու գործել և նվիրյալ ջանքեր ներդնել ի զորացում հայրենի մեր երկրի և հոգևոր ու ազգային մեր կյանքի:

Մաղթում ենք խաղաղություն աշխարհին, խաղաղություն՝ մեր հայրենիքին, անսասանություն՝ մեր պետականությանը, շնորհառատ օրհնություն՝ աշխարհասփյուռ ազգիս հայոց և բոլոր ժողովուրդներին: Թող 2019 թվականը ուրախություն բերի մեր ընտանիքներին և առաջընթաց ու ձեռքբերումներ՝ մեր կյանքին:

Շնորհավոր նոր տարի»:

Տպել
2478 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել