Հայաստանը թաքնված մարգարիտ է. ՀՀ-ն՝ Forbes-ի 2019-ի լավագույն բյուջետային զբոսաշրջային ուղղությունների ցանկում

03/01/2019 schedule10:36

Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է լավագույն բյուջետային ուղղությունները 2019-ին ճանապարհորդելու համար: Ցանկը կազմելու համար հեղինակը զբոսաշրջային փորձագետների օգնությանն է դիմել, խնդրելով երկուական ուղղություն նշել, կարոտալի հուշերի հետ կապված վայր եւ վայր, ուր վերջերս են այցելել եւ ցանկանում են պատմել բոլորին:

Նպատակը բյուջետային ճանապարհորդության համար հարմար ուղղություններ գտնել է, որոնք չեն սնանկացնի զբոսաշրջիկներին: Պաշտոնական ցանկում ընդգրկվել է 18 երկիր, որոնց թվում՝ նաեւ Հայաստանը:

«Տեղակայված լինելով Կովկասյան լեռներում՝ Հայաստանը թաքնված մարգարիտ է, ուր դեռեւս չի հասել զանգվածային զբոսաշրջությունը, եւ այն այնքան բան ունի առաջարկելու՝ հարուստ պատմություն, գինեգործարաններ, տպավորիչ բնապատկերներ, հնագույն վանական համալիրներ եւ զարմանահրաշ լեռներ: Մայրաքաղաք Երեւանը գեղեցիկ քաղաք է՝ լայն պողոտաներով, համեղ ռեստորաններով, թանգարաններով եւ տեղական ձեռագործ աշխատանքներ վաճառող խանութներով: Երեւանից դուրս գեղատեսիլ բնություն է: Կարող եք այցելել աշխարհի հնագույն գինեգործարանն Արենիում, ինչպես նաեւ աշխարհի հնագույն մայր տաճարն Էջմիածնում», - ասվում է Forbes-ի հոդվածում:

Հայաստանից բացի բյուջետային ուղղությունների ցանկում ընդգրկվել են նաեւ Սան Անտոնիոն (Տեխաս), մեքսիկական Պուեբլա քաղաքը, Հավայան կղզիները, Սուրբ Հեղինեի կղզին, Ֆիլիպինները, Բալկանյան թերակղզին, Ագրան, Բուդապեշտը, Արգենտինան, Մոնղոլիայի Գոբի անապատ, Հարավային Աֆրիկան, Զանզիբարը, Սերբիան, Տրանսիլվանիան (Ռումինիա):

Տպել
5754 դիտում

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են և իրենք կարող են այս ընթացքում մութ գործերը կարգավորել. վարչապետ

Շղթայակա ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են