Ղազախստանում իրավիճակը գնալով հանդարտվում է, ազգամիջյան երանգ ու դրամատիկ զարգացում չկա․ ՀՀ դեսպան

Վերջին օրերին Ղազախստանում լարված իրավիճակ է ստեղծվել, որի պատճառը ղազախական Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» անունով ռեստորանում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունն է։ Այս դեպքից հետո Ղազախստանում բողոքի ակցիաներ են կազմակերպվել տեղի հայերի դեմ, որոշ տեղեկությունների համաձայն՝ անգամ ագրեսիվ կոչեր են հնչել։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը։ Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է սպանությամբ․ սպանվածը 23-ամյա ղազախ երիտասարդ է, եւս երեք անձ տուժել է։ Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, ըստ որոշ տեղեկությունների, ծեծկռտուքին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։

Դեպքի առիթվ հարուցվել է քրեական գործ՝ Ղազախստանի ՔՕ 99 հոդվածի (սպանություն) եւ ՔՕ 293 (խուլիգանություն) հոդվածի հատկանիշներով։ Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալել են երկու հայի եւ մեկ ղազախի՝ Քաիր Նադիրբեկովին, Թորգոմ Մալխասյանին, Սոխակ Մալխասյանին։ Եվս մեկ հայի՝ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ համապետական հետախուզում է հայտարարվել։

Այս ֆոնին վերջին մեկ շաբաթում տարատեսակ լուրեր ու մտահոգություններ տարածվեցին, թե խնդիրն, ըստ էության, ազգամիջյան երանգ ունի։ Ի դեպ՝ ազգամիջյան թշնամանք հարուցելու վերաբերյալ եւս քրեական գործ է հարուցվել։

Տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել թե՛ Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, եւ թե՛ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Վերջիններս նշել են, որ ՀՀ ԱԳՆ-ն եւ Ղազախստանում ՀՀ դեսպանությունն առաջին իսկ պահից մշտական կապի մեջ են գտնվում Ղազախստանի իշխանությունների, պատկան մարմինների հետ՝ որոշում կայացնողների մակարդակով: Ըստ հայտարարությունների՝ երկուստեք որդեգրվել է նույն դիրքորոշումը, որ սա կենցաղային քրեական երեւույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որեւէ փորձ պետք է խստորեն բացառել։ ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել չտրվել պոպուլիզմի եւ սադրանքների գայթակղությանը, քանի որ սա գերզգայուն հարց է, որին ազգամիջյան երանգ տալու բոլոր փորձերը դատապարտելի եւ անհանդուրժելի են։

Այսօր մեր զրույցում Ղազախսատանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը նշեց, որ իրավիճակը Ղազախստանում գնալով հանդարտվում է։ Նա ասաց, որ երեկ բողոքի ակցիաներ չեն եղել եւ հավանաբար չեն էլ լինի։ Դեսպանը եւս մեկ անգամ շեշտեց, որ դեպքին ազգամիջյան երանգ տալը արվում է ոչ պաշտոնական աղբյուրներից եւ միտումնավոր՝ կրքերը բորբոքելու նպատակով։

Ղազախստանում ՀՀ դեսպանը մեր զրույցում ասաց, որ այնտեղ ապրող հայերի դեմ ակցիաներ եղել են, որոնց ժամանակ ազգայնական ինչ-որ ուժերի կողմից հնչել են որոշակի ելույթներ, բայց ակցիաների մասնակիցները վերջին օրերին քչացել են։ Գագիկ Ղալաչյանը հավելեց, որ բողոքի ակցիաների ընթացքում ո՛չ նյութական, ո՛չ ֆիզիական վնաս չի հասցվել հայկական սեփականությանը, հայերի նկատմամբ էլ բռնություն չի եղել։

«Մենք տեղի իշխանությունների հետ շուրջօրյա սերտ կապի մեջ ենք, եւ նրանք երաշխավորում են մեր համայնքի բնակիչների եւ սեփականության, ունեցվածքի անվտանգությունը»,- ասաց դեսպանը։ Վերջինս նշեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, ագրեսիվ դրսեւորումներ չկան, սակայն այլ հարց են սոցցանցերը, որտեղ էլ տարածվում է ապատեղեկատվությունը․ «Այդ թվում հայկական մի շարք կայքերում կարծես հին լուրերը ներկայացնում են նորի փոխարեն, այդպիսով կրքեր են բորբոքում, ինչն անցանկալի է։ Ես կոչ եմ անում ձեզ եւ ձեր գործընկերներին՝ լուրերն անպայման ստուգել պաշտոնական աղբյուներից եւ նոր հրապարակել»,-շեշտեց Ղալաչյանը։

Այսօր Ղազախական БАСЕ հեռուստաալիքը հայտնել էր, որ Ամանորի գիշերը ծեծկռտուքից ու երիտասարդի սպանությունից հետո քրեական գործում շրջանառվել են ադրբեջանցիների անուններ, սակայն հաջորդ օրը դրանք փոխարինվել են հայկական անուն-ազգանուններով։ Վերոնշյալի վերաբերյալ դեսպանն ասաց, որ դա, ամենայն հավանականությամբ, սովորական պրակտիկա է․ «Գուցե գործի ընթացքում նոր մարդիկ են ի հայտ եկել։ Մի բան վստահ կարող եմ ասել՝ այդ գործով ներգրավված են ոչ միայն հայեր, այլ նաեւ այլազգիներ, այդ թվում՝ ղազախներ, եւ այստեղ որեւէ ձեւով ազգային երանգ չկա, սովորական քրեական գործ է, չնայած մարդիկ այլ երանգ են տալիս»։

Մեր հարցին, թե արդյոք անաչառ քննություն կիրականացվի՞, դեսպանը պատասխանեց․ «Առավել քան վստահ եմ, որ անաչառ քննություն կլինի, քանի որ համապատասխան վստահեցում եմ ստացել Ղազախստանից, եւ Ղազախստանը, լինելով բազմագ պետություն, շահագրգռված չէ ազգային հարցեր մեջբերելու։ Այստեղ 30-ից ավելի ազգ կա, եւ կարեւոր է ազգերի համերաշխությունը»։

Այսպիսով՝ Ղազախստանում ՀՀ դեսպանը հայտնեց, որ կրքերը կարծես հանդարտվում են, եւ միակ խնդիրը մեր հայրենակցիների բնական անհանգստությունն է, որը ծագում է սոցցանցերում տիրող իրավիճակից, քանի որ մարդիկ տարատեսակ չճշտված լուրեր են կարդում ու վախենում․ «Դրամատիկ զարգացում չկա, կա բնական անհանգստություն»,-ասաց դեսպանը՝ նշելով գործի քննության ավարտից հետո հարցն, ըստ էության, կհանգուցալուծվի։

Նշենք, որ Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների մարդու իրավունքների պաշտպաններն ու իրավապահները։

ՀՀ մարդու իրավունքների պաշտանի աշխատակազմից հայտնում են, որ Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարը եւս նշել է, որ անթույլատրել է համարում դեպքին ազգամիջյան որեւէ երանգ կամ բնույթ տալը: Նա հավաստիացրել է, որ չի կարող որեւէ խոսք լինել ազգությամբ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին՝ ելնելով նրանց ազգային պատկանելիությունց։ Ասկար Շակիրովը հայտնել է, որ այս հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո:

Ղազախստանի Ներքին գործերի նախարար Կալմուխանբետ Կասիմովը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսպիյանին վստահեցրել է, որ անց է կացվելու արդար քննություն եւ դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան: Կողմերը խոսել են նաեւ Կարագանդայում հունվարի 6-ին տեղի ունեցած ցույցերի մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունը տարածում գտավ նաեւ միջազգային լրահոսում: 

Ղազախստանի ներքին գործերի նախարարը նույնպես հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ բողոքի ակցիաները ազգամիջյան բնույթ չեն կրել, եղել են ոչ մեծաքանակ ու գտնվել են իրավապահների հսկողության տակ. Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը վերահսկում է իրավիճակը:

Տպել
2450 դիտում

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եղել է Հանրայինի արխիվի նոր մասնաշենքում, լսել Առաջին ալիքի հաշվետվությունը

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)