Կարագանդայի ոստիկանության բաժնում սկսվել է քննություն ազգային երկպառակություն հրահրելու հոդվածով

07/01/2019 schedule22:18

Ղազախստանի Կարագանդա քաղաքում քննություն է սկսվել հունվարի մեկին ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի եւ սպանության գործով: Կարագանդայի շրջանի դատախազությունից հայտնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 7 մարդ, նրանցից 5-ը կալանավորվել են: Կասկածյալներից մեկի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:

Գերատեսչության հաղորդագրության նշվում է նաեւ, որ «զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկումը վկայում է, որ կատարվածի իրական պատկերի աղավաղումները շարունակվում են կանխակալ տրամադրված անձանց կողմից, չնայած որ ավելի վաղ դատախազությունը պարզաբանել էր նման գործողություների իրավական հետեւանքները»: 

«Вконтакте» սոցիալական ցանցում բացահայտվել է մեկնաբանություն, որը կոչ է անում ուժ գործադրել որոշակի ազգության ներկայացուցիչների նկատմամբ՝ կապված վերը նշված վեճի հետ: Այդ փաստի առթիվ 2019 թվականի հունվարի 5-ին Կարագանդայի մարզի ոստիկանության բաժնում սկսվել է քննություն Ղազախստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 174 հոդվածով (Սոցիալական, ազգային, տոհմային, ռասսայական, դասային կամ կրոնական երկպառակություն հրահրել)»,- նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Կարագանդայի մարզի առողջապահության վարչությունից էլ տեղեկացնում են, որ հունվարի մեկին տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով տուժած երիտասարդի առողջությունը գնահատվում է միջին ծանրության: Օրեցօր նկատվում է դրական դինամիկա, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք` դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքում «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել էր, երեքը վնասվածքներ էին ստացել:

Տպել
1590 դիտում

Կյանք չի, ելակի մուրաբա է. Սմբատ Գոգյանը՝ պաշտոնից ազատվելու եւ դրա համար երկրորդ դիմումը գրելու պատճառների մասին

Վլադիմիր Զելենսկին չեղարկել է այցը Բելառուս

30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան

Սա մեր ՈՒԱԶ քշող հարեւաններն են ուղարկում. Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Վատ գաղափար. Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով

Եղել են դեպքեր, երբ երեխան զանգել է ոստիկանություն եւ ասել՝ ինձ ծեծում են. Նելլի Դուրյան

Նավալնիի թունավորման պատճառով կարգելափակվի՞ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը

Մտածում եք, եթե Միքայել Մինասյանի տեղը գիտենք, պետք է գնանք, գողանանք, բերե՞նք. Ալեն Սիմոնյան

Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. ԱԳ նախարարի ելույթը

ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղ կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, մեզ ժողովրդով վախեցնելը ճիշտ չէ. Ալեն Սիմոնյան

«Արարատ-Արմենիան» ևս մեկ արգելք հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլում

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենա է բախվել․ կան տուժածներ

Զինծառայողները հանձնել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ

ԱՀԿ-ն Հայաստանը դասել է ՊՇՌ թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին. ապահովվել է 100 % ճշգրտություն

Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

Գեորգի Ավետիսյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Ջրառատ համայնքում մեկնարկել են սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները

Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից. հրապարակվել է վարչապետի որոշումը

3 անշարժ գույք, 90 հազար դոլար, 10 հազար եվրո․ ՀՔԾ պետի տեղակալի հայտարարագիրը