Թաեքվոնդոյի ֆեդերացիան նոր նախագահ կունենա. գործող նախագահը Մանվել Գրիգորյանի որդին է

Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայում սպասվում են նախագահի ընտրություններ: Դրանք կայանալու են այս ամիս՝ հունվարին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վարդան Ղահրամանյանը նշեց, որ օրն ու վայրը դեռ պետք է հաստատվեն:

Նա նաեւ տեղեկացրեց, որ առայժմ 1 թեկնածու կա: Գործարար, նախկին թաեքվոնդոիստ Դավիթ Պողոսյանն է: Ղահրամանյանն ընդգծեց, որ նա որեւէ կուսակցության անդամ չէ: Առայժմ ֆեդերացիայի նախագահը Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանն է:

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում 2018-ի հոկտեմբերից խառը իրավիճակ է: Հոկտեմբերի 4-ին, մի քանի ծնողներ ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահության անդամ, Արցախի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանի հետ ակցիա էին իրականացրել «Դինամո» մարզահամալիրում:

Նրանք նշում էին, որ եղել են դեպքեր, երբ ֆեդերացիան ասել է՝ իրենց երեխաները պատրաստ չեն միջազգային մրցումներում ելույթ ունենալ, եւ ֆեդերացիան նրանց մասնակցության համար գումար չի կարող տրամադրել, քանի որ բյուջեն սահմանափակ է, ու պետք է մասնակցեն նրանք, ումից սպասելիքներ կան: Ծնողներն ասում էին, որ համաձայնել են իրենք ֆինանսավորել իրենց երեխաներին, սակայն հետագայում չգիտեն՝ ուր են գնացել իրենց փողերը:

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանն էլ նշել էր, որ ֆեդերացիային ուղղված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:

2018-ի նոյեմբերին հայտնի արձավ, որ ֆեդերացիայում ֆինանսների հետ կապված հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:

Տպել
730 դիտում

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը. Աշոտյան

Ուսանողները փուչիկ են պայթեցրել, խեղդվում են. արտակարգ իրավիճակ Երեւանի բժշկական քոլեջում

Մենք շատ լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում. պոչամբարից աղտոտված ջրերը հոսել են դեպի Ողջի գետ. վարչապետ

Երեկ 50 հրդեհ ենք ունեցել hանրապետությունում. Ֆելիքս Ցոլակյան

Նաիրա Ճնգրյանը նշանակվեց ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ

Հիվանդանոցում մնացած վերջին աշակերտն ապաքինվել է

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 22 հարց

Քաջարանի կոմբինատը ջրօգտագործման նոր հայտ է ներկայացրել․ ի՞նչ է սպասվում Սյունիքի գետերին. ՀԲՃ

Տավուշի մարզում ծառահատումները դեռեւս շարունակվում են. հայտնաբերվել է 304 հատ կտրված ծառ

Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը կդիմի Վճռաբեկ՝ արդարացման պահանջով

Կապանում սողանքի հետևանքով փլուզվել է երկհարկանի բնակելի շինություն. ներսում քաղաքացիներ կան

Ապօրինի թմրաշրջանառության շղթա է բացահայտվել (տեսանյութ)

Կախեք դրանց. տեսարանների սպասելիս

Ռումբ, անունը՝ Ճոյտ. «հակակրիմինալը» կրիմինալի տանի՞ք

Վրաստանում վարորդական վկայական ստանալու տարիքը փոխվում է

45-ամյա ընդմիջումից հետո. «ով ում հասցնում` բռնում, ուտում է»

Ա. Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրգործ իշխանությունը յուրացնելու հոդվածով

Հոկտեմբերի 20-21-ը ջերմաստիճանը կնվազի 6-7 աստիճանով, որոշ շրջաններում անձրեւ է սպասվում

Հրդեհ է բռնկվել Զորավան գյուղի սկզբնամասում՝ բրիկետների արտադրամասի տարածքում

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ)