Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորին քննիչն ու դատախազները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանական կողմի ներկայացված միջնորդությունը կրկին հետաձգվեց:

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե պատճառն այն է, որ գործը քննող քննիչն ու դատախազները ինքնաբացարակի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին: Նշենք, որ նիստը նախագահում է դատավոր Նելլի Բաղդասարյանը:

Մեղադրող կողմը որպես ինքնաբացարկի հիմք նշել է, որ Բաղդասարյանը նույն գործով մեկ այլ մեղադրյալի դեպքում ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ ընտանիքներով մոտ հարաբերությունների մեջ են:

Մեր դիտարկմանը, թե խոսքը Վահագն Հարությունյանի մասի՞ն է, Ալումյանը չպատասխանեց: Հիշեցնենք, որ հենց Վահագն Հարությունյանի գործով է դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ հայտնել:

Հայկ Ալումյանն ասաց, որ իրենք առարկել են ներկայացված միջնորդության դեմ: Դատարանն այսպիսով հեռացել է խորհրդական սենյակ: Եթե դատարանը բավարարի ինքնաբացարակի միջնորդությունը, ապա պաշտպանական կողմի միջնորդությունը պետք է մակագրվի այլ դատավորի: Դատարանը որոշումը կհրապարակի վաղը ժամը, 14:00-ին:

Մինչ նիստի մեկնարկը Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ քանի որ Վերաքննիչի որոշման դեմ Վճռաբեկ բողոք են ներկայացրել եւ պարզ չէ, թե երբ այն կքննվի, ուստի, որպես միջանկյալ միջոց գրավի վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել առաջին ատյանի դատարան:

Քոչարյանի պաշտպանական թիմն այսօր տեղեկացրել էր, որ դիմել են Սամանադրական դատարան: Ալումյանից այսօր խնդրեցինք բացատրել, թե ո՞րն է ՍԴ դիմելու հիմքը: Ի պատասխան մեր հարցին Ալումյանը նախ ասաց, որ ՍԴ դիմում են, եթե գտնում են, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը: Տվյալ դեպքում պաշտպանական կողմը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ Գլխավոր դատախազի կողմից ներկայացված Վճռաբեկ բողոքը: Նշենք, որ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր դատախազի բողոքը եւ գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Վերաքննիչն էլ որոշել էր կալանավորել Ռոբերտ Քոչարյանին:

Ըստ Ալումյանի՝ Վճռաբեկ դատարանը հղում է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2 հոդված 1-ին մասին, որով Վճռաբեկ դատարանի բողոքը վարույթ ընդունելու երկու հիմք է նախատեսված եւ այդ երկու հիմքերից ոչ մեկն էլ այս դեպքում կիրառելի չէ: «Առաջին հիմքը նա է, որ Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե օրենքի միատեսակ կիրառության խնդիր կա, այսինքն Վճռաբեկը պետք է մի որոշում կայացնի, որով օրենքի բազմատեսակ մեկնաբանություններին վերջ կտրվի եւ կսահմանի, որ այս օրենքն այսուհետեւ պետք է այսպես կիրառվի: Խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության խնդրին»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը սահմանադրության մեկնաբանության խնդիր է եւ Վճռաբեկ դատարանը չէր կարող վարույթ ընդունել դատախազության բողոքը այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է մեկնաբանել Սահմանադրությունը: 

Երկրորդ հիմքը, որով կարող էր Վճռաբեկը բողոքը վարույթ ընդունել, այն է՝ եթե առկա է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտում: Այս դեպքում մի կողմում մարդու իրավունքն է, մյուս կողմում՝ պետության շահը:

Վերաքննիչ դատարանը գտել էր, որ Ռոբերտ Քոչարյանին ազատելով, նրա  ազատության իրավունքը տվյալ դեպքում գերակա է պետության շահին: Նման պայմաններում, երբ դատախազությունը Վճռաբեկ բողոք է բերել Քոչարյանին ազատելու Վերաքննիչի որոշման դեմ՝ պատճառաբանել է նրանով, որ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում, ստացվում է աբսուրդ: Որովհետեւ պետության անունից բողոք բերելը չի կարող պատճառաբանվել նրանով, որ առկա է մարդու իրավունքի խախտում, այն դեպքում, երբ Վճռաբեկ բողոքի ամբողջ էությունն այն է, որ պետության իրավունքն է խախտել»,- այսպես բացատրեց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ այս օրենքը  (նկատի ունի ՀՀ Քրդատի 414.2 հոդվածի 1-ին մաս) Վճռաբեկ դատարանը կիրառեց այնպես, որ այն սկսեց հակասել Սահմանադրությանը:

Հարցին՝ եթե Սահմանադրական դատարանը բավարարի իրենց դիմումը, ապա ինչպես դա կանդրադառնա Քոչարյանի վրա, Ալումյանը պատասխանեց, որ կանդրադառնա անուղղակի ձեւով. «Եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ մենք ճիշտ ենք, ապա պետք է վերանայվի Գլխավոր դատախազի Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, արդեն դրանից կբխեն հաջորդ դատական ակտերը վերանայելու խնդիրները: Հնարավոր կլինի վերանայել Վճռաբեկ դատարանի որոշումը, դրանից կխբի նաեւ Վերաքննիչ դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշումը»,- ասաց Ալումյանը:

Անդրադառնալով Քոչարյանի անձեռնմխելիութան խնդրի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշմանը, Հայկ Ալումյանը նշեց, որ ըստ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման՝ նախագահն անձեռնմխելի է միայն այն դեպքում, եթե գործել է իր լիազորությունների շրջանակներում, եթե լիազորություններից դուրս չի եկել եւ դրանք չի օգտագործել իր անձնական նպատակների համար: Ալումյանը նկատեց, որ եթե պետական պաշտոնյան վերը նշված գործողությունները չի կատարել, ապա նա եւս անձեռնմխելի է՝ կլինի Հանրապետության նախագահ, թե մեկ այլ պաշտոնյա: Նա հարց բարձրացրեց, թե այդ դեպքում ինչո՞վ է տարբերվում նախագահի անձեռնմխելիությունը մնացած բոլոր պաշտոնյաների անձեռնմխելիությունից:

Ըստ Վճռաբեկ դատարանի մեկնաբանության՝ ստացվել է այնպես, որ ՀՀ նախագահի անձեռնմխելիությունը ոչ մի ձեւով չի տարբերվում ցանկացած այլ պաշտոնյայի անձեռնմխելիությունից: Ալումյանի խոսքով՝ հիմա որեւէ դատարան կալանքի հարց քննելիս չի կարող որոշել, թե արդյո՞ք Քոչարյանը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից, թե՝ ոչ: Այդպիսի ձեւակերպումը ըստ պաշտպանի՝ անմեղության կանխավարկածի խախտում է:

Հարցին՝ իսկ եթե դատարանը գտնում է, որ առկա է հիմնավոր կասկած, որ Քոչարյանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվի, Ալումյանը պատասխանեց, որ հիմնավոր կասկածի առկայությունը անձին անձեռնմխելիությունից չի զրկում:  

Ի պատասխան մեր հարցին Հայկ Ալումյանն ասաց, որ Քոչարյանը նպատակահարմար չի գտել ներկայանալ նիստին:

Տպել
3250 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել