Երեւանի N17 հատուկ դպրոցում տնօրենի նոր մրցույթ կանցկացվի. մինչ այդ կփոխվի պաշտոնակատարը

Երեւանի համար 17 հատուկ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքները չեղյալ են արվել: Առաջիկայում, այս էլ արդեն որերորդ անգամ, պետք է անցկացվի տնօրենի նոր ընտրություն:

Կրթության եւ գիտության նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատճառը մրցույթի ընթացակարգի խախտումն է: Դպրոցի տնօրենի պաշտոնակատարը հավակնորդներից մեկին՝ Նելի Պարոնյանին, չի տրամադրել հաստատության կանոնադրությունը, որն անհրաժեշտ է մրցույթին նախապատրաստվելու եւ դպրոցի զարգացման ծրագիր կազմելու համար: Այդ մասին թեկնածուն ասել էր մրցույթի ընթացքում, երբ ներկայացրած զարգացման ծրագիրը խորհրդի անդամների մոտ որոշակի տարակուսանք էր առաջացրել:

Նելի Պարոնյանն այն ժամանակ շեշտել էր, որ չի բողոքում: Հետագայում դա պնդել է նաեւ նախարարությունում: Հատուկ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Մարիետա Ավետիսյանը, մրցույթի օրը պատասխանելով մեր հարցին, վստահեցրել էր, որ ինքը տրամադրել է բոլոր այն տվյալները, որոնք թեկնածուն պահանջել է: Նույնը ավել ուշ հայտարարել է նաեւ նախարարությունում: Ամեն դեպքում այստեղ եզրակացրել են, որ հավակնորդի իրավունքները խախտվել են: Նախարարության ներկայացուցիչը, որը հետեւում էր դեկտեմբերի 12-ին անցկացվող այդ մրցույթի ընթացքին, տվել է բացասական եզրակացություն: Նաեւ որոշվել է, որ պետք է հայտարարվի նոր մրցույթ:

Նախորդ մրցույթին մասնակցում էին երեք թեկնածու՝ գրեթե մեկ տարի դպրոցը ղեկավարած Վերգինե Եսայանը, փոխտնօրեն Հայարփի Մինասյանը եւ N37 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Նելի Պարոնյանը: Վերջինը ստացել էր 0 ձայն: Մյուս երկու հավակնորդների միջեւ խորհուրդը չէր կարողացել ընտրություն կատարել եւ հայտարարվել էր, որ այդ իրավունքը պետք է փոխանցվի նախարարին:

ԿԳ նախարարի խորհրդականի տեղակացմամբ, այս ընթացքում քննարկվել է նաեւ, որ Պարոնյանը իրականում նպատակ չի էլ ունեցել ընտրվելու: Նախարարության համար անընդունելի է ներդրված թեկնածուների երեւույթը:

Մինչեւ Երեւանի համար 17 հատուկ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի նոր մրցույթ հայտարարվելը եւ անցկացվելը նախարարի հրամանով նշանակվելու է տնօրենի նոր պաշտոնակատար: Նա լինելու է Մանկավարժական համալսարանի դասախոսներից մեկը եւ առաջիկա մրցույթին չի մասնակցելու:

Տպել
1049 դիտում

Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետին՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատվելու խնդրանքով

Մենք ընտրություն պիտի կատարենք՝ ժողովրդավարական տեխնոլոգիաներ ներկրող, թե՞ արտահանող հանրություն պիտի լինենք․ Նահապետյան

Միխայիլ Խաչատուրյանի հարազատները կվիճարկեն կրտսեր դստեր անմեղսունակության մասին եզրակացությունը

Երեւանի թիվ 92 մանկապարտեզում երեխաներին կապում են աթոռներից. հնչել է ահազանգ եւ տրվում են մեկնաբանություններ

Գորիս-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենան 200 մետր գլորվել է հարակից ձորը. կա տուժած

Սիրիայի կառավարությունն ու քրդական ուժերն արձագանքել են հրադադարի հաստատմանը

ՃՈ-ն հորդորում է ավտոտրանսպորտային միջոցի հաշվառումից անմիջապես հետո սահմանված կարգով կնքել ԱՊՊԱ պայմանագիր

Հայաստանում տարիներ շարունակ կուսակցական համակարգը սպանվել է․ Դանիել Իոաննիսյան

ՀՔԾ-ն Արման Բաբաջանյանի հաղորդման հետքերով քննչական գործողություններ է իրականացրել ԱԺ-ում, առգրավել փաստաթղթեր

Սանիտարահիգիենիկ բոլոր նորմերի կոպիտ խախտումներ, մսի ծագման կեղծ փաստաթղթեր. Արտաշատի դպրոցները դեռ ստուգում են

Դեպքի օրը սպանված ոստիկանը խոսել է համածառայակցի հետ՝ թե ինչ կարճ է կյանքը. վիրավոր ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից

Առաջարկում ենք կուսակցությունների հիմնադիր անդամների պարտադիր պահանջվող թիվը 100-ից իջեցնել 80, հրապարակել նրանց ցուցակը

Շանն ուղղված կրակոցից տուժած 32-ամյա կինը հողամասում աշխատում էր. կրակողը դեռ չի բացահայտվել

Կանայք կազմում են բնակչության կեսը, նրանք պետք է զբաղեցնեն որոշումներ կայացնող պաշտոններ․ Լենա Նազարյան

Նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին

Ինչպես բարձրացնել կուսակցությունների թափանցիկությունը, հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը․ Արմեն Մազմանյան

Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը հրավիրվել է ԱԱԾ

Լոռու մարզի Սվերդլով բնակավայրի մի շարք թաղամասեր 1 ամիս է՝ ջուր չունեն. բնակիչ