Սահմանվել է սպայական կազմի զինծառայողների համար մատչելի հիպոթեքային վարկավորման գործընթացը. ՊՆ-ի նոր նախագիծը

10/01/2019 schedule11:45

Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով սահմանվում է սպայական կազմի զինծառա­յողների կողմից ՀՀ տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկա­վոր­ման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:

«Զինծառայողները կարող են օգտվել 20 տարի ժամկետով հիպոթեքային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 7% տարեկան տոկոսադրույքով և պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար վճարելու, տոկոսադրույքի 3%-ի սուբսիդավորումից, իսկ անմիջապես կառուցապատողից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ նաև մնացած 4%-ի վճարումն իրականացնել օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով: Նախագծով կարգավորվում են նաև ծրագրին մասնակցելու դիմում-հայտերի ներկայացման և շահառուների հաշվառման հետ կապված հարաբերությունները»,- նշված է նախագծում:

Մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, նախկին օրենքով նախատեսվում էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների կամ անհատույց պետական ֆինանսական աջակցության կամ տնամերձ հողամասի տրամադրում, օրենքի պահանջների համաձայն հաշվառման մեջ են գտնվում շուրջ 4 հազար գործող և նախկին զինծառայողներ, պետության տնտեսական հնարավորությունները թույլ էին տալիս լավագույն դեպքում տարվա ընթացքում իրականացնել մինչև 100 բնակարանների կառուցման և տրամադրման գործընթաց, ինչի արդյունքում շահառուների թիվը տարեցտարի աճում է:

«Նշված համակարգն իրեն սպառել է, որի արդյունքում գործընթացը դարձել է տնտեսապես ոչ շահավետ»,- նշված է նախագծում:

Տպել
3600 դիտում

«Բավարիան» Չեմպիոնների լիգայի 4 արտագնա խաղում 19 գոլ է խփել (տեսանյութ)

Սանասարյանը հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը. տուժողի փաստաբանը մանրամասնում է

«Արտահանման հնարավորություններն ավելի են հեշտացել». տնտեսագետները դրական են գնահատում 8.9 տոկոս ՏԱՑ-ը

Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Հայտնիները կոչով դիմում են ՀՀ վարչապետին՝ Գերման Ավագյանին հետմահու պարգեւատրելու պահանջով

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ԱԳ և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի հետ

Գավառ քաղաքում քաղաքացին տնից դուրս է եկել և չի վերադարձել. իրականացվում են որոնողական աշխատանքներ

Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է. ռուսական կողմում կուտակված 483 բեռնատար կա

Հրդեհ Քաջարան քաղաքում. տուժածներ չկան

Քուչակ գյուղում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը

Երևանում և 7 մարզերի որոշ հատվածներում լույս չի լինի մոտ 6 ժամ

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա

Տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. ՊՆ

Բռնակոթի 53-ամյա բնակչի տնից 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով կանեփ եւ մարիխուանա է հայտնաբերվել

Պայմանագրեր, համաձայնություններ, առեւտուր, ղարաբաղյան հակամարտություն. Էրդողանն Ադրբեջանում է

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան

205 մլն 560 հազար դրամ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքն ավարտվեց