Նորից. ՄԱԿ-ը առաջարկում է փակել ԳԱԱ-ն

10/01/2019 schedule16:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 10-ի համարում

Գիտությունների ազգային ակադեմիային սպառնում է իսպառ վերացում: Բանն այն է, որ 2005 թվականի աշնանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մի խումբ փորձագետներ ուսումնասիրություններ են կատարել Հայաստանի գիտության եւ կրթության ոլորտում եւ արդյունքում Հայաստանի կառավարությանն ու ակադեմիայի նախագահությանն ուղարկել մի նախագիծ, որը նախատեսում է գիտության կազմակերպման հիմնավոր վերակառուցում: Իսկ ավելի կոնկրետ, ՄԱԿ-ի փորձագետներն առաջարկում են ընդհանրապես վերացնել Գիտությունների ազգային ակադեմիան կամ այն պարզապես դարձնել հասարակական կազմակերպություն: Իսկ ԳԱԱ համակարգում գործող չորս տասնյակ գիտահետազոտական ինստիտուտների մի մասն, ըստ սույն նախագծի, պետք է անցնեն տարբեր բուհերի ենթակայության տակ, մի մասն էլ ընդհանրապես փակվեն: ՄԱԿ-ում, սակայն, առայժմ փորձ է արվում գաղտնի պահել սույն ծրագիրը: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ գիտաշխատողների շրջանում հզոր պայթյունից խուսափելու նպատակով ՄԱԿ-ում Ամանորից առաջ հետաձգել են անգամ ծրագրի շնորհանդեսը:

Հասկանալի է, որ առաջարկվող տարբերակը ԳԱԱ-ում լուրջ դժգոհություն է առաջացրել: Ու հիմա շատ ու շատ ակադեմիկոսներ պետք է ամեն ինչ անեն, որ կառավարությունում ՄԱԿ-ի առաջարկած այս ծրագիրն իրականություն չդառնա ու նաեւ չարժանանա Ռոբերտ Քոչարյանի հավանությանը: Երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ որոշ ակադեմիկոսներ հայտարարում էին անգամ, որ աշխարհում կան հրեամասոնական խմբեր, որոնք ցանկանում են քանդել Հայաստանը եւ ՄԱԿ-ի առաջարկած այս ծրագիրը, որն ակադեմիան զրկելու է պետական հովանավորությունից, արդեն կործանում է նշանակում: Ստեղծված իրավիճակի շուրջ օրերս հայտարարություն է տարածել Հայաստանի Գրողների միության նախագահությունը:

Ընդունելով, որ վերջին տասնհինգ տարիների ընթացքում գիտության կազմակերպման բնագավառում բազմաթիվ խնդիրներ են առաջացել, ՀԳՄ նախագահությունը գտնում է, որ դրանք պետք է լուծվեն մեր կառավարության եւ գիտնականների համատեղ ջանքերով, մանավանդ որ, ըստ ՀԳՄ նախագահության, ԳԱԱ-ն ընկալվում է որպես ազգային պետականության բաղադրիչ: Ինչեւէ, գիտության ոլորտում ռեֆորմներ սկսելու համար հայաստանյան մի շարք  ակադեմիկոսներ ունեն բոլորովին այլ ծրագրեր: Սակայն մինչ այժմ գիտության բարեփոխման համար ներկայացված ցանկացած ծրագիր պարբերաբար դատապարտվում է անհաջողության:

Իհարկե, չի կարելի պնդել, որ ՄԱԿ-ի առաջարկած տարբերակը լավագույնն է: Բայց փաստ է նաեւ այն, որ ԳԱԱ բարեփոխումների խնդիրը վաղուց է հասունացել, բայց ակադեմիական ծերակուտին ստեղծված վիճակը կարծես ձեռնտու է: ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանին էլ զարմանալիորեն հաջողվում է դուրս գալ անգամ իրեն ներկայացված` ամենալուրջ մեղադրանքների տակից: Բացի այս 82-ամյա Սարգսյանը օրենքի խախտումներով 3 անգամ անընդմեջ «ընտրվել» է ԳԱԱ նախագահ: Այնպես որ մեծ է հավանականությունը, որ ակադեմիական համակարգում առկա ստատուս քվոն կպահպանվի, մանավանդ որ ԳԱԱ հաջորդ նախագահի ամենալուրջ հավակնորդ է համարվում ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը: ՀՀ իշխանության վերնախավի վստահելին համարվող Մարտիրոսյանը դժվար թե համաձայնի ԳԱԱ անունով հ/կ ղեկավարի դերին:

Լուսինե Բարսեղյան

Տպել
683 դիտում

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան