Լավատեսական. մինչեւ մայիս գազը չի թանկանա

10/01/2019 schedule16:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 10-ի համարում

Դեռեւս Ամանորի նախաշեմին ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը հայտարարեց, որ հունվարի 1-ից բարձրացնելու է Հայաստանին մատակարարվող գազի գինը: Սպասվում է, որ արդեն այս ամսվա վերջին կստորագրվի այն պայմանագիրը, որի համաձայն, Հայաստանը 1000 խմ գազի դիմաց նախկին 55 դոլարի փոխարեն կվճարի 110 դոլար: Եւ չնայած մեր իշխանությունները ժողովրդին դեռեւս մխիթարում են` ասելով, թե գազի սակագնի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, չափազանց մեծ է հավանականությունը որ ռուսական կողմը գնի մասով որոշումն արդեն կայացրել է: Նշենք, որ հարեւան Վրաստանը հունվարի 1-ից ռուսական գազը արդեն գնում է հենց այդ գնով: Բացառված չէ, սակայն, որ Հայաստանն էլ արդեն մտել է նույն գնային ռեժիմի մեջ եւ հունվարի 1-ից հետո սպառած յուրաքանչյուր 1000 խմ գազի համար վճարի 110 դոլար:

Այս հարցը, սակայն դեռեւս մնում է առկախված: Համենայնդեպս, «Հայռուզգազարդ» հայ-ռուսական համատեղ ընկերությունում չցանկացան մասնավորեցնել, թե հունվարի 1-ից մինչեւ վերջնական համաձայնագիրը ստորագրելու պահը մատակարարված գազի դիմաց ինչ գին է վճարելու Հայաստանը: Պատճառը, ինչպես նշեցինք, դեռեւս ընթացող բանակցություններն են: Դրանք հայկական կողմից վարում է հիմնականում «Հայռուսգազարդի» գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը: Բանակցությունները, սակայն պարուրված են անորոշությամբ: Համենայնդեպս, հայտնի է միայն այն, որ հայկական կողմը վերջին ճիգերն է գործադրում է գազի սակագինը նվազեցնելու ուղղությամբ: Առայժմ` ապարդյուն: Իսկ քննարկվող մյուս հարցը արդեն թանկացած գազի դիմաց վճարման մեխանիզմն է:

Դեռեւս անցած տարի տեղեկություններ էին շրջում, որ ավելացված գինը փոխհատուցելու համար ռուսական կողմը Հայաստանին կարող է վարկ տրամադրել, որը ՀՀ-ն կփոխհատուցի գույքով, մասնավորապես` պարտքի դիմաց Ռուսաստանին կտրամադրվի մեր մեծ էներգետիկայի վերջին մոհիկանը` Որոտանի կասկադը: Սակայն սա միակ տարբերակը չէ, որ քննարկվում է բանակցությունների ընթացքում: Իսկ այս պահին միակ «մխիթարող» հանգամանքն այն է, որ առնվազն մինչեւ ապրիլ-մայիս ամիսները հայաստանցի սպառողներին մատակարարվող գազի գինը չի թանկանա: Բանն այն է, որ սպառողներին մատակարավող գազի գնի հնարավոր փոփոխությունից առնվազն 90 օր առաջ «Հայռուսգազարդը» պետք է հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Հանձնաժողովից տեղեկացանք, որ «Հայռուսգազարդից» դեռեւս հայտ չի ստացվել: Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում, երբ կստորագրվի գազի նոր գնի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը: Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով գազի տարանցման վճարի փոփոխությանը, ապա տարանցման վճարումները կատարում է մատակարար կողմը, այսինքն` «Գազէքսպորտ» ընկերությունը: Իսկ հույսերը, թե ռուսները կարող են փոխել Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ կայացրած որոշումը, թերեւս պայմանավորված է ռուս-ուկրաինական «գազային պատերազմի» արդյունքով:

Հիշեցնենք, որ ՌԴ-ն նույնքան հաստատակամ էր Ուկրաինային մատակարարվող գազի գինը 230-250 դոլար դարձնելու հարցում: Սակայն ինչ-որ «հրաշքով» Ուկրաինան գազը գնելու է 95 դոլարով: Այսպիսով, երկնագույն վառելիքի դիմաց նարնջագույն հեղափոխության հայրենիքը ավելի էժան է վճարելու, քան ՌԴ-ի ռազմավարական գործընկեր Հայաստանը, որի ղեկավարը Պուտինի հետ վերջին հանդիպման ժամանակ` գազի գնի վերաբերյալ քննարկումներից հետո գարեջուր էր խմում: Ավելի ճիշտ` պտտեցնում էր գարեջրի գավաթը:

Գառնիկ Գեւորգյան

Տպել
1477 դիտում

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել