Կրկին փորձիր. մշակույթի նախարարի աթոռը նավսա՞ծ է

10/01/2019 schedule16:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 10-ի համարում

«Օրինաց երկիր» կուսակցությունում գրեթե վստահ են, որ մշակույթի նախարարի պաշտոնի վրա նավս կա: Նրանք անգամ գիտեն, թե դա ո՞ւմ նավսն է՝ մշակույթի նախկին` դաշնակցական նախարար Ռոլանդ Շառոյանի: Ասում են, պաշտոնը թողնելուց հետո, Շառոյանը նավսել է իր բոլոր հաջորդներին, ասելով, թե չվայելի իրենից հետո եկողը: Համենայնդեպս, ՕԵԿ-ում այն կարծիքին են, որ միանգամայն հավասարակշիռ եւ պրագմատիկ Թամար Պողոսյանը մշակույթի նախարարի պաշտոնը ստանալուց հետո միանգամից դարձավ ցանցառ, իսկ խիստ զգուշավոր եւ բնավորությամբ մեղմ Հովիկ Հովեյանը հանկարծ դարձավ բոյեւիկ: Եւ այսպես, 2004-ի մայիսից Թամար Պողոսյանին մշակույթի նախարարի պաշտոնում փոխարինած ՀԳՄ քարտուղար, ՕԵԿ անդամ Հովիկ Հովեյանը 2006-ի հունվարի 5-ին իր դիմումի համաձայն, Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

«Ես ոչ մեկին չեմ մեղադրում. ես եմ մեղավոր, ես իրավունք չունեի նման բան անելու»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց մշակույթի արդեն նախկին նախարար Հովիկ Հովեյանը: Իսկ ի՞նչ է արել Հովեյանը: Այդ հարցում Հովեյանի, նրա կուսակցության եւ Հայաստանի Էլեկտրոցանցեր ՓԲԸ-ի տեսակետները իրարից որոշակիորեն տարբերվում են: Ըստ ՀԷՑ-ի «Հարավ» մասնաճյուղի դիսպետչերականի աշխատակիցների, Երեւան քաղաքի Մաշտոցի 58 շենքում, որտեղ բնակվում է Հովեյանը, դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը երեք անգամ, շատ կարճ ժամանակով հոսանքազրկում է եղել, ինչը եւ գրանցված էր հաշվառման մատյանում: Ըստ գրանցամատյանի, Մաշտոցի 58 շենքը հոսանքազրկվել է դեկտեմբերի 31-ին, ժամը 21.40-ից մինչեւ 22.50-ը եւ հունվարի 3-ին՝ ժամը 11.00-ից մինչեւ 13.05-ը, որից հետո արդեն հունվարի 4-ին ՀԷՑ շարժական լաբորատորիան է 16 րոպեով հոսանքազրկել շենքը, կաբելները ամրացնելու համար:

Եւ ահա այս տեխնիկական անջատման ընթացքում նախարար Հովեյանը, հունվարի 4-ին, ժամը 11-ի սահմաններում, իր ջութակահար որդու եւ նրա երեք ընկերների ուղեկցությամբ ներխուժել է նախ ՀԷՑ Կենտրոնի «Մյասնիկյան» տեղամաս եւ այնտեղ մի քանի ապտակ հասցրել տեղամասային տեսուչ Արմեն Կարապետյանին, այնուհետ նույն խումբը, Հովեյանի ծառայողական մեքենայով շարժվել է ՀԷՑ «Հարավ» մասնաճյուղ, որտեղ եւ տեղի են ունեցել հիմնական մարտական գործողությունները: Հովեյանի եւ նրա կուսակցության տեսակետը քիչ այլ է. մեզ հետ զրույցում նախկին նախարարը նշեց, որ շենքը, որտեղ ապրում են բազմաթիվ հաշմանդամներ եւ տարեցներ, դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 4-ը պարբերաբար եւ շատ երկար ժամանակով հոսանքազրկված է եղել, հարեւանները անընդհատ իրեն են դիմել, իր համբերության բաժակը, ի վերջո, լցվել է ու գնացել է «Հարավ» մասնաճյուղ, որի համար այսօր խորապես զղջում է: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել «Հարավ» մասնաճյուղի դիսպետչերական տեղամասում:

Երեկ մենք այցելեցինք տեղամաս, տեսանք Հովեյանի գրոհից հետո ջարդուփշուր եղած աթոռը, զրուցեցինք Հովեյանի ծառայողական ատրճանակի խզակոթի հարվածից տուժած դիսպետչերական ծառայության պետ Արմեն Փափազյանի հետ, որը պատմեց, թե ինչպե՞ս է եղել դեպքը.

«Ժամը 12.30-ի սահմաններում նախարար Հովեյանը, որը նախապես զանգահարել էր դիսպետչերանոց եւ հայհոյանքներ տեղացել հերթապահի վրա, չորս հոգու ուղեկցությամբ ներխուժեց դիսպետչերական սենյակ, հարցրեց, թե ո՞վ էր իր հետ հեռախոսով զրուցողն ու ճշտելով անձին, խումբը միանգամից անցավ հարձակման: Երբ ես մոտեցա, մեր տղաներին արդեն տապալել էին գետնին եւ հարվածում էին: Մի պահ անգամ ինձ թվաց, թե Հովեյանը, որը եւս կռացած էր գետնին, փորձում է բաժանել, բայց երբ մոտեցա նրանց բաժանելու, նա ատրճանակի խզակոթով հարվածեց գլխիս: Իսկ մինչ ինձ հարվածելը նա նույն ատրճանակով հարվածել էր մեր հերթապահ վարորդ Վարդան Մարտիրոսյանին, որի ողջ դեմքն արյան մեջ կորած էր: Քիչ անց ներս մտավ մասնաճյուղի գլխավոր ինժեներ Զորիկ Բերեկյանը, որը գոռաց, թե ինքն է պատասխանատուն եւ իր հետ թող խոսեն ու փորձեց հանդարտեցնել կրքերը: Մի պահ Հովեյանն իր ատրճանակը պահեց նրա ուղղությամբ, սակայն անմիջապես ուշքի եկավ եւ արդեն Բերեկյանի սենյակում նա անասելի խեղճացած ու թուլացած էր»,- պատմում է Արմեն Փափազյանը:

Դեպքի հետագա մանրամասները ներկայացրեց ՀԷՑ «Հարավ» մասնաճյուղի գլխավոր ինժեներ Զորիկ Բերեկյանը. «Մենք 1991, 92, 93 թվականներ ենք տեսել, ֆիդայիներ ու  թմրամոլներ ենք տեսել, որոնք ներխուժել են տեղամաս, սակայն աշխատել ենք բոլորի հետ հարցերը կարգավորել խաթրով: Բայց երբեք նման պահվածք բարձրաստիճան պաշտոնյայի կողմից չէինք տեսել: Սակայն, արդեն տեղի ունեցածից հետո, երբ իջել էինք իմ աշխատասենյակը, Հովեյանը, որը մինչ այդ սպառնում էր, թե Արմեն Մովսեսյանն իր ընկերն է ու տղաներին գործից հանել է տալու, հանդարտվել էր եւ զղջում է իր արարքի համար: Նա գրեթե ուժասպառ թեքվել էր սեղանի վրա եւ խնդրում էր, որ իրեն վալիդոլ տանք: Որից հետո, երեւի գիտակցելով կատարվածի ողջ ծանրությունը, ինքն ու իր որդին ներողություն էին խնդրում տղաներից:

Դեպքից անմիջապես հետո ՀԷՑ անվտանգության ծառայությունը դիմել է ոստիկանություն եւ ժամը 14.30-ի սահմաններում, երբ Հովեյանն արդեն գնացել էր տուն, քննիչները եկան տեղամաս՝ հարցաքննելով դեպքի մասնակիցներին ու ներկաներին: Նրանց առաջարկով Հովեյանի ատրճանակի հարվածից տուժած երկու տղաներն ուղարկվեցին դատաբժշկական փորձաքննության: Ավելի ուշ  տեղեկացանք, որ բաժին է տարվել եւ հարցաքննվել նաեւ Հովեյանն իր որդու եւ վերջինիս ընկերներին հետ»,- շարունակեց գլխավոր ինժեները: Ի դեպ, ըստ մամուլին հասած նախնական տեղեկության, Հովեյանը հարբած է եղել, սակայն երեկ, մեզ հետ զրույցում դիսպետչերականի աշխատակիցները պնդեցին, որ նրանից ալկոհոլի հոտ չեն առել:

Բացի դա, ճշտվեց նաեւ, որ Հովեյանը տեւական ժամանակ է հիվանդանոցում ամբուլատոր բուժում է ստանում բրոնխների դեմ եւ ալկոհոլը նրան ուղղակի հակացուցված է: Հովեյանն ինքը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն մի քանի տարի է մի կաթիլ ալկոհոլ չի օգտագործում: Իսկ ի՞նչ վարկած են ներկայացնում ՕԵԿ-ում. կուսակցությունում ասում են, որ չնայած Հովեյանն իրեն սխալ է պահել, սակայն կասկածներ ունեն, որ այդ ամենը նախապես ծրագրված պրովոկացիա է եղել եւ Հովեյանին պարզապես ափերից հանել են: Ավելին, ՕԵԿ-ում խիստ կասկածելի են համարում այն, որ դեպքը տեղի է ունենում հունվարի 4-ի ժամը 12.30-ից 13.00-ի սահմաններում, եւ դեպքից 10 րոպե անց, երբ Հովեյանը դեռ դիսպետչերական տեղամասում է եղել, «Ռեգնում» գործակալությունը, որը ՏԷՑ-ի կռուգի միջադեպի մասին իր կայքում տեղեկություն է տեղադրել միայն օրեր անց, արդեն ժամը 12.54-ին օպերատիվ տեղեկություն է տրամադրում միջադեպի մասին:

«Օրինաց երկրում» նաեւ հարկ են համարում հիշեցնել, որ կառավարության տարբեր անդամներն ու նրանց զավակները շատ ավելի կրիմինալ պատմությունների մեջ են ընկել, սակայն հանրության սեփականությունը, այլ էլ՝ միշտ խիստ օպերատիվ կերպով, դառնում են միայն այն դեպքերը, որոնք կապված են ՕԵԿ-ի անվան հետ: Այս հարցում, իհարկե, ՕԵԿ-ի հետ դժվար է չհամաձայնելը, քանզի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը կրակում է անմեղ ճայերի վրա, հետո անկեղծորեն զարմանում, որ իր արարքը ոչ մեկի դուրը չի եկել, Վարդան Օսկանյանի որդին, նախարարությանը պատկանող մեքենայով, վրաերթի է ենթարկում քաղաքացու եւ կրկին դեպքին որեւէ ընթացք չի տրվում ու այսպես շարունակ: ՕԵԿ-ում նաեւ պատմում են, որ երբ Հովեյանը զանգահարել է «Հարավ» մասնաճյուղ, նախահարձակ լինողներն ու հայհոյողները, ընդ որում, խիստ էկզոտիկ հայհոյանքներով, եղել են դիսպետչերականի աշխատողները, որը եւս ՕԵԿ-ում հակված են համարել պրովոկացիա:

Նրանց զարմացնում է նաեւ այն, որ ՕԵԿ նախարարին հրավիրում են հարցաքննության եւ Արթուր Բաղդասարյանին հարկ չեն համարում տեղյակ պահել միջադեպի մասին: Ինչեւէ, հունվարի 5-ին հրավիրվել է ՕԵԿ քաղխորհրդի նիստը, որտեղ եւ նախարար Հովեյանը հրաժարական է ներկայացրել, որպեսզի, ինչպես ինքն է ասում՝ «ստվեր չգցվի իր կուսակցության, կառավարության գործունեության ու կառավարության իր գործընկերների վրա»: Ինչ վերաբերում է միջադեպի իրավական ընթացքին, ապա արդեն հունվարի 4-ից Կենտրոնի Ոստիկանության քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեպքի կապակցությամբ, չնայած երեկվա դրությամբ դեռ քրեական գործ հարուցված չի եղել եւ գործը գտնվում է հետաքննության փուլում. այսինքն, իրավապահները դեռ չեն որոշել փաստի առիթով հարուցե՞լ քրեական գործ, թե ոչ: Ամենադժվար գործը, սակայն դեռ առջեւում է:

Մշակույթի նախարարի պորտֆելը, ըստ կոալիցիայի միջեւ բաժանված քվոտաների, պատկանում է «Օրինաց երկրին» եւ այդ կուսակցությունը պարտավոր է այդ պաշտոնում առաջադրել իր երրորդ թեկնածուին: Դա էլ հենց ամենաբարդ գործն է, որովհետեւ ՕԵԿ-ը կադրերի լուրջ խնդիր ունի, եւ, բացի դա, եթե երրորդ թեկնածուն եւս կրկնի նախորդ երկուսի անփառունակ ճակատագիրը, ապա ՕԵԿ-ը, այն էլ նախընտրական այս փուլում, հայտնվելու է բավականին անհեթեթ վիճակում: Ուստի այս օրերին ՕԵԿ-ում տենդագին փնտրում են մեկին, որը հանրության մեջ ունենա հեղինակություն, տիրապետի վարչական գործի նրբություններին, կարողանա համակարգը ենթարկեցնել իրեն եւ ամենակարեւորը՝ նախընտրական շրջանում համակարգը ծառայեցնի «Օրինաց երկրի» շահերին:

Նման մեկին գտնել դեռ չի հաջողվում, սակայն ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը վստահեցնում է, որ փետրվարի առաջին օրերին, մինչեւ գարնանային նստաշրջանի մեկնարկը, ՕԵԿ-ն իր նշանակումը կանի: Ու մինչ ՕԵԿ ղեկավարը մի քանի երնեկ մի տեղ է փնտրում, ըստ մեզ հասած լուրերի, այդ պաշտոնի համար ընդհատակյա մարտեր են մղում ՕԵԿ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Մեխակ Մխիթարյանն ու ամիսներ առաջ ՕԵԿ անդամներ  դարձած գրականագետ Ավիկ Իսահակյանը եւ ռեժիսյոր Նիկոլայ Ծատուրյանը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1290 դիտում

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել