7-րդ գումարման խորհրդարանի այս պահի ամենամեծ ինտրիգը ԱԺ 3-րդ փոխնախագահի հարցն է

Հունվարի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 7–րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները հանդիսավոր ստացան իրենց պատգամավորական մանդատները։ Նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին:

Այս խորհրդարանն ունենալու է 132 պատգամավոր: Սրան զուգահեռ էլ քննարկվում է ավելացնել մշտական հանձնաժողովների թիվը: Սահմանադրության համաձայն՝ մշտական հանձնաժողովներն առավելագույնը կարող են լինել 12-ը: ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովների թվակազմի հետ կապված վերջնական որոշում չկա: Հարցին՝ արդյո՞ք հունվարի 14-ին ԱԺ-ում կքննարկվի Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ անելու նախագիծը, որով նախարարությունները կրճատվելու են, Արարատ Միրզոյանն ասաց, որ այդ հարցը եւս քննարկման փուլում է: Սակայն հստակ է, որ «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ առաջին նիստի օրը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկելու է Նիկոլ Փաշինյանին նշանակել ՀՀ վարչապետ:

Այս օրերին խորհրդարանի ամենամեծ ինտրիգն այն է, թե ով է լինելու ԱԺ նախագահի 3-րդ տեղակալն՝ ընդդիմադիր թեւից: Մի քանի օր առաջ վարչապետի պաշտոնակատարը հայտարարել էր, որ տրամաբանական կլինի, եթե այդ պաշտոնը բաժին հասնի 2-րդ ամենաշատ քվեները ստացած քաղաքական ուժին: Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք վարչապետն արդեն իր խոսքով չի ուղղորդում «Իմ քայլը» դաշինքի անդամներին, արդյո՞ք կա վերջնական որոշում: «Հետագա շահարկումներից խուսափելու համար՝ գրպանային ընդդիմություն ունենալու վերաբերյալ, մենք չպետք է գնանք ընդդիմադիր երկու ուժերից որեւէ մեկին նախընտրություն տալու ճանապարհով: Այդ նախընտրությունը տվել է ժողովուրդը: Եթե կա մեկ ընդդիմադիր ֆրակցիա, որը մյուսից ավելի շատ պատգամավորական մանդատներ ունի, ապա ես կարծում եմ՝ տրամաբանական է, որ այդ ֆրակցիային էլ հասնի ԱԺ փոխնախագահի 3-րդ տեղակալի պաշտոնը»,- ասաց Միրզոյանը:

Ճշտող հարցին՝ ԱԺ 3-րդ փոխնախագահի հարցն արդեն ՔՊ-ում որոշվա՞ծ է, Միրզոյանն ասաց, որ կարելի է նաեւ այդպես ձեւակերպել: Անուհանդերձ, փաստենք, որ Սահմանադրության համաձայն՝ ԱԺ նախագահի 3-րդ տեղակալի պաշտոնի հավակնորդ կարող է լինել ցանկացած ընդդիմադիր ֆրակցիայի ներկայացուցիչ: Այսինքն՝ պատգամավորների թվակազմն օրենքով պարտադրված նախապայման չէ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը չհամաձայնեց մոտեցմանը, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը պետք է լինի ավելի մեծ ընդդիմադիր խմբակցությունից. «Դրա տակ տրամաբանություն չկա: Սահմանադրությունն այլ բան է ասում, ՀՀԿ քաղաքական տրադիցիաները պահելը այլ բան է: Մենք կարծում ենք, որ ՀՀԿ տրադիցիաները չպետք է պահենք այս խորհրդարանում»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե բացառվում է, որ ԱԺ փոխնախագահի պաշտոններից մեկը տրվի «Լուսավոր Հայաստանին», Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք չենք էլ ուզել այդ տեղերից մեկը: Մենք ասել ենք՝ եթե շատ եք ուզում ԲՀԿ-ից էլ փոխնախագահ ընտրել, ընտրեք: Այսինքն, երեք փոխխոսնակ կա, կարող է մեկը լինի իշխանությունից, մյուս երկուսը լինեն ընդդիմադիր ուժերից: Եթե շատ են ուզում ԲՀԿ-ից էլ ընտրեն, թող ընտրեն, ո՞վ է դրան դեմ»:

Հարցին՝ ԱԺ նախագահի թեկնածու «Լուսավոր Հայաստանը» առաջադրելո՞ւ է, Մարուքյանը պատասխանեց. «Քննարկում էինք, բայց երեւի չենք առաջադրի: Դրա մասին առանձին ելույթով կանդրադառնամ: Եթե առաջադրենք, ելույթով կանդրադառնամ, եթե չառաջադրենք, կասեմ, թե ինչու չառաջադրեցինք»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նշում էին, որ օրենսդիրում աշխատանքն իրենց համար բարդ է լինելու: «Ցանկացած պետական աշխատանք բարդ է, բայց ես պատրաստ եմ»,- ասաց ԱԳՆ նախկին փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը: Դիտարկմանը, որ վարչապետը կառավարության բոլոր այն աշխատակիցներին, որոնցից դժգոհ է, գործուղում է Ազգային ժողով, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, տարբեր պաշտոնների հետ կապված կայացվել է թիմային որոշում:

«Ես չեմ կարծում, որ Ազգային ժողովը երիտասարդներով համալրելու փաստը մտահոգության առիթ է, հակառակը, կարծում եմ, որ դրական փոփոխություն է, քանի որ տարիներ շարունակ քաղաքական սերնդափոխության մասին է խոսվել, ինչը տեղի է ունեցել: Բացի այդ լինելու են բազմաթիվ փորձառու մարդիկ և կարծում եմ, որ այս համադրությունը՝ երիտասարդների և փորձառուների, լավ հնարավորություններ է ստեղծում»,-ասաց նա:

Տոներից հետո «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների համար թրեյնինգ-սեմինարներ էին կազմակերպվել, որպեսզի վերջիններս կարողանային տիրապետել Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքին: Պարզվում է, որ շատերը չեն մասնակցել այդ դասընթացներին: Մասնավորապես, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ժամանակ չի ունեցել: «Ես չեմ մասնակցել: Ես զբաղված էի փոխնախարարի պարտականությունները կատարելով, ցավոք, չեմ մասնակցել: Ես տիրապետում եմ այդ օրենքին, բայց մոտ օրերս պատրաստվում եմ ՛էլ ավելի շատ տիրապետել»:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը եւս չի մասնակցել այդ դասընթացներին: «Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ, որ նման դասընթացներ են եղել: Այդ օրենքը կա, պետք է ուղղակի բացել, ուսումնասիրել, կարդալ, խորանալ, իմանալ: 21-րդ դարում պարտադիր չէ թրեյնինգի գնալ, եթե ցանկություն կա: Ես տիրապետում եմ այդ օրենքին, բայց ավելի կխորացնեմ: Այն հարցերը, որոնք հետաքրքրում են այս պահին, կարդում եմ»,- ասաց նա:

Մեզ հետ զրույցում միայն Լուսինե Բադալյանն էր, որ ասաց, թե մասնակցել է նշված դասընթացներին: Նա եւս ընդգծեց, որ թրեյնինգները մարդաշատ չեն եղել: «Չեմ կարող ասել, թե բոլորը տիրապետում են, թրեյնինգները կարծես այդքան մարդաշատ չէին, կամ մի թրեյնինգին մի խումբն էր, մյուսին՝ մյուս խումբը: Խմբակցության մեջ կան պատգամավորներ, որոնք հրաշալի տիրապետում են բոլոր օրենքներին, այդ թվում նաեւ ԱԺ կանոնակարգին: Սակայն շատերիս համար այդ դասընթացն անհրաժեշտություն էր»,- ասաց նա:

Այդ դասընթացներին չի մասնակցել նաեւ Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին խոսնակ Արման Եղոյանը: Նա, սակայն, նշեց, որ վաղուց է տիրապետում Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նորընտիր պատգամավորները վստահեցնում էին, որ ԱԺ-ում օրենսդրական բուռն աշխատանք են իրականացնելու: Նրանք մանրամասների մասին խոստացան գործով խոսել: Ի դեպ, մանդատների հանձման ժամանակ «նորույթ» էր կիրառվել: Տեղեկացրել էինք, որ պատգամավորներին մանդատներ տալու են պատահականության սկզբունքով ընտրված ընտրողները: Այս ամենի իմաստն այն էր, որ պատգամավորը մանդատը վերցնում է իր ընտրողի ձեռքից: Պատգամավորներին մանդատ տվող քաղաքացիներից մեկն էլ 103 տարեկան Բավական Փիլոյանն էր:

Տպել
3001 դիտում

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ` ընդգրկելով մոտ 45 հա տարածք

Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվել

Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Վանաձորցի քրեական հեղինակություն է բերման ենթարկվել․ նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն ազատման դիմում է ներկայացրել

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցներում 2 տան այրվելու մասին

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը

էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին

Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է

Ոստիկանները բացահայտել են Արմավիրի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Գրավն ունակ չէ չեզոքացնելու այն ռիսկերը, որոնք սպառնում են Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում․ Տիգրան Եգորյան

Ում է ձեռնտու թիրախավորել սաուդյան նավթը. ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին

Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին

«Բարեփոխելով աշխարհը». Երեւանում առաջին անգամ կկայանա կինոյի և հեռուստահաղորդումների փառատոն

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձին (տեսանյութ)

Շիրակի մարզի կարկտահարված 6 համայնք ԿԽՀԸ-ի կողմից ստացավ 150.040.450 դրամի աջակցություն