ԵՊՀ-ում մասնագետների ճիշտ ընտրություն կատարելու փոխարեն փորձում են հոգեբանական ճնշումներ իրականացնել․ ԵՊՀ դասախոս

Երեւանի պետական համալսարանի պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուլիա Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել համալսարանի ներքին վիճակի մասին՝ մասնավորապես նշելով, թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կարծում է, որ եթե բանտային ռեժիմ է մտցնելու դասախոսների համար, կրթության որակը դրանից բարձրանալու է։

Յուլիա Անտոնյանը ԵՊՀ-ի ակադեմիական միջավայրի, դասախոսներին հանդիպող խնդիրների շուրջ մեր զրույցի ընթացքում ասաց, որ համալսարանում կարծես բանտային համակարգ լինի․ այստեղ սահմանափակվում են իրենց ներքին եւ ակադեմիական ազատությունները։

Անտոնյանը մանրամասնեց, որ արտասահմանյան բոլոր գործողումների համար իրենք պարտավոր են 3 օրում հաշվետվություն ներկայացնել համալսարանի միջազգային համագործակցության վարչություն, իսկ եթե ուշացնում են այն, ապա խիստ նկատողություն են ստանում, այն պարագայում, երբ դեպքերի մեծամասնությունում ԵՊՀ եւ, մասնավորապես, նշված վարչությունը որեւէ ֆինանսական կամ կազմակերպչական կապ չունեն գործուղման հետ։ Դասախոսը սա անօրինական է համարում եւ անտրամաբանական, քանի որ ինքը, ըստ էության, հաշվետու պետք է լինի միայն իր ուղիղ վերադասին, որն էլ կամ ամբիոնի վարիչն է կամ ֆակուլտետի դեկանը։

Վերջին շրջանում Յուլիա Անտոնյանին «Էրազմուս +» ծրագրի շրջանակում հրավիրել են Զալցբուրգ։ ԵՊՀ-ի եւ Զալցբուրգի համալսարանների միջեւ գոյություն ունի կնքված պայմանագիր եւ, ինչպես հաստատում են «Էրազմուս»-ի գրասենյակի աշխատողները, հրավերքի գոյության դեպքում դասախոսի հետ պայմանագիրը պիտի ստորագրի նրա վերադասը, այլ ոչ թե միջազգային կապերի վարչությունը: Սակայն ԵՊՀ-ում հատուկ հրաման կա, որով տեղափոխությունն առանց այդ վարչության ստորագրության չի իրականացվում․ «Ի՞նչ է դա, եթե ոչ դասախոսի ակադեմիական շարժունակության վերահսկում»,-շեշտեց Անտոնյանը:

Այս վարչությունից, ինչպես մեր զրույցում ասաց Յուլիա Անտոնյանը, իրեն հայտնել են, որ մրցույթ պիտի անցկացնեն, եւ հաղթողը կգնա Զալցբուրգ, այնինչ այնտեղից հրավիրել են Անտոնյանին։

Վերջինս ասաց, որ տպավորություն է, թե ուզում են իրենց արտասահմանյան համագործակցության հետ կապված բոլոր քայլերը վերահսկել, պետք եղած դեպքում նաեւ խոչընդոտել, որովհետեւ եղել է նաեւ այդպիսի դեպք․ «Անկեղծ ասած՝ ես ընդհանրապես ներքին համալսարանական քաղաքակնությունը չեմ հասկանում։ Սովորաբար բոլոր համալսարաններին ձեռնտու է, որ իրենց դասախոսները շարժունակ լինեն, գիտաժողովներ այցելեն, որի համար բոլոր համալսարաններում անգամ գումարներ են հատկացվում, բայց ոչ ԵՊՀ-ում, համագործակցեն այլ համալսարանների հետ, դա ռեյտինգ է ավելացնում, մակարդակ է բարձրացնում, բայց չեմ հասկանում՝ ինչու դա մեր համալսարանին ձեռք չի տալիս»,-մեկնաբանեց Անտոնյանը՝ հավելելով, որ դեպք է եղել, երբ նույն «Էրազմուս» ծրագրով Ֆինլանդիայից լուրջ գիտնական պետք է գար ԵՊՀ, բայց նրա մուտքն անհասկանալի պատճառներով խոչընդոտվել է․

«Ֆինլանդիայի քաղաքացի, կես-ֆին, կես-արաբ գիտնականը լսել էր մեր համալսարանի մասին տարբեր շրջանակներից, հետաքրքրվել էր, խնդրել էր, մենք էլ՝ մշակութաբանության ամբիոնը, հրավիրեցինք իրեն, սակայն ոչ միայն ինքը չկարողացավ գալ, այլ նաեւ ես անձամբ ունեցա խնդիրներ՝ որպես միջնորդ օղակ»,-նշեց դասախոսը։

Բացի այս՝ դասախոսն ասաց, որ վերջին շրջանում դասախոսների հանդեպ վերահսկողությունը շատ է ուժեղացել, հաճախ՝ անիմաստ։ Ավելի կոնկրետ, ինչպես պատմեց Անտոնյանը, հատուկ ստուգողներ են գալիս ամեն դասաժամի եւ ստուգում՝ դասախոսը լսարանում է, թե ոչ․ «Սա շատ վիրավորական է դասախոսի համար։ Փոխարենը դասախոսների մասնագիտական որակը վերահսկեն, մասնագետների ճիշտ ընտրություն կատարեն՝ փորձում են հոգեբանական ճնշումներ իրականացնել, որոնք, ակնհայտ է, որ բխում են համակարգային խնդիրներից։ Պատկերացրեք՝ լիքը մարդ ներգրավված է այդ խնդրի մեջ, ամեն օր գնում, տետրերով ստուգում են՝ ներկա ես, թե չէ, բայց դրան զուգահեռ՝ լուծված չէ, օրինակ, ուսանողների՝ ամեն տեղ ծխելու խնդիրը։ Ոչ մեկը չի վերահսկում դա։ Այսօր ես 6 ժամ քննություն էի ընդունում ցուրտ ու ծխեցրած լսարանում, բայց դա չի հետաքրքրում ԵՊՀ ղեկավարությունը»,-մեր զրույցում ասաց ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը՝ շեշտելով, որ սա իսկապես նվաստացուցիչ է դասախոսի համար։

Անտոնյանի խոսքով՝ համալսարանը կարծես շահագրգռված չէ ներքին որակը բարձրացնելու, ակադեմիական միջավայրը բարելավելու խնդրով։ Նա նկատեց, որ նմանատիպ խնդիրների բախվում է ոչ միայն ինքը, այլեւ շատ ուրիշ դասախոսներ, որոնք գուցե ինչ-ինչ պատճառներով չեն բարձրաձայնում հարցի մասին։

Տպել
2573 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը