Իջեւանի մանկապարտեզների աշխատակիցները բողոքում են, որ աշխատելու են մեկ ժամ ավելի

Իջեւանում գործող մանկապարտեզների աշխատակիցներից ահազանգեր ենք ստացել, որ այս տարվա սկզբից քաղաքապետարանը պարտադրում է աշխատել մեկ ժամ ավելի, իսկ հավելյալ վարձատրություն չի առաջարկում:

«Մեր աշխատաժամերը ավելացրել են՝ առանց աշխատավարձի բարձրացման: Օրինակ՝ Դիլիջանի մանկապարտեզներում աշխատում են ժամը 08:30-17:30-ը, բայց վարձատրվում են 78 000-80 000 դրամ: Իջեւանում մինչեւ հիմա աշխատել ենք ժամը 08:30-16:30-ը, իսկ հիմա՝ ժամը 08:30-17:30-ն են դարձրել: Ստանում ենք 55 հազար դրամ: Մեկը ես՝ աշխատում եմ կրտսեր խմբում՝ որպես դայակ: Պետք է երեք տարեկանից սկսած ինքնուրույն երեխաներ ընդունեն, բայց 2.5 տարեկանից ընդունում են, որ լրիվ պամպերս հագնող երեխեք են, բայց ես վարձատրվում եմ մյուս խմբերի պես»,

«Մեր գործընկերներից գնացել են քաղաքապետարան: Քաղաքապետի քույրը, որը մանկապարտեզների հետ է աշխատում, շատ կոպիտ պատախանել է՝ գնացեք, ես ժամանակ չունեմ ձեզ ընդունելու, սպիտակ թղթերը դրված են, ով չի ուզում աշխատել, թող դիմում գրի, դուրս գա: Քաղաքապետն էլ ասել է՝ հենց էդպես էլ լինելու է, բյուջե չունեմ, ով ուզում է, թող գնա աշխատի, ով չի ուզում, թող դուրս գա: Բա էդպիսի բա՞ն են անում: էստեղ մարդիկ կան, երկարամյա ստաժ ունեն, նման աշխատողներին կարելի՞ է այդպես պատասխանել եւ ուղարկել տուն»,

«Մենք որոշել էինք, որ այսօր գործադուլ անենք, ոչ մի երեխա չընդունենք, բայց չստացվեց: Չգիտեմ՝ վաղվա դրությամբ ինչ կանենք»,

«Այս քանի տարի է՝ աշխատավարձի բարձրացում չենք տեսնում: Քանի ահազանգում ենք՝ ասում են՝ բյուջե չունենք, չենք կարող: Բայց անընդհատ ընդունում են մարդիկ կես դրույքով՝ 27 հազար, 35 հազար դրամ աշխատավարձով, ու ասում են՝ բյուջե չունենք: Ընդունում են սոցաշխատող, հոգեբան, ռուսերենի մասնագետ, պարուսույց, նկարչություն, բայց որ ասեմ՝ այդ մարդիկ զբաղվում են իրենց աշխատանքով, ոչ: Մեզ նման չեն չարչարվում: Մենք խմբերի աշխատողներ ենք, կոնկրետ դաստիարակ եւ դայակներ ենք: Եվ մենք պահանջում ենք՝ հերիք է, ինչքա՞ն է մեր ինքնասիրությունը վիրավորվելու, ուզում ենք, որ այդ հարցը քննարկման դրվի, հաշվի առնեն մեր չարչարանքը: Ամեն խմբում 30 երեխա կա: Նախկինում՝ ավելի շատ են եղել»,

«Բողոք չունենք կոնկրետ քաղաքապետի կամ ինչ-որ անձի դեմ, պարզապես ուզում ենք մի հատ վերանայվի, այդ հարցին լուծում տրվի: Ես չգիտեմ՝ ինչի տեղ են մեզ դնում, ի վերջո մանկավարժ ենք, դաստիարակ ենք: Մարդիկ իրենց երկու երեխայի հետ չեն կարողանում տանը հարմարվել, մենք կրթում ենք, դաստիարակում ենք եւ՝ բարեխղճորեն: Անգամ մեզ ասում են, ընդմիջման ժամը կա, բայց ձեզ չի հասնում, որ դուք բացակայեք խմբից, ոչ մի աշխատող ոչ մի երեխայի չի թողնում հենց էնպես եւ դուրս գալիս»,

«Դաստիարակներն աշխատում են առանց հերթափոխի: Ու դուք պատկերացնում եք՝ մենք արդեն ինչքան սպառված ենք լինում, որ կոնկրետ հասնում ենք տուն ու սեփական երեխայի կրթության խնդիրներով արդեն էլ չենք կարողանում զբաղվել: Ամբողջ օրը այդ երեսուն երեխայի հետ, ու այսպես մեր ինքնասիրությունը վիրավորում են: Վերջապես ինչքան լռենք, ինչքան կարելի է»,- միմյանց շարունակելով՝ ասում էին Իջեւանում աշխատող դաստիարակներն ու դայակները՝ անունները հրապարակել չցանկանալով:

Ու որքան էլ դժգոհում էին քաղաքապետարանում ստացվող կոպիտ վերաբերմունքից, որոշակի պարզաբանումներ նրանց տրվել են: Նաեւ ասել են, որ դաստիարակների աշխատավարձը փոքր-ինչ կբարձրանա: «Իրենք ասում են՝ կարող է դաստիարակի աշխատավարձը չնչին չափով՝ 5-6 հազարով բարձրացնեն: Բա էն դայա՞կը ինչ անի: Դայակն էլ բողոքում է, ասում է՝ ես 16:30-ին իմ գործը ավարտելու եմ, գնամ: Երեխաների հոգսերը դաստիարակը կարո՞ղ է միայնակ հոգալ»,- ասաց դաստիարակներից մեկը:

Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Բորիս Թանանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մանկապարտեզներում աշխատանքային օրը մեկ ժամով երկարաձգելը քաղաքային իշխանությունների նախաձեռնությունը չէ: Կրթության տեսչական մարմինը քաղաքապետարանում աշնանն անցկացրած ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերել է, որ Իջեւանում գործող մանկապարտեզներում ամբողջությամբ չեն պահպանվում Աշխատանքային օրենսգրքի պահանջները: «Այսինքն «Աշխատանքային օրենսգրքի» խախտում է լինում, եթե 8 ժամ անընդմեջ աշխատելով՝ ընդմիջում չի ունենում մարդ»,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան: Ու հիմա փաստորեն, աշխատաժամանակը մեկ ժամով երկարաձգվել է, որպեսզի մանկապարտեզի աշխատողները նաեւ ընդմիջում ունենան: Բայց միեւնույն է, ինչպես նախկինում, այժմ էլ այդ ընդմիջումը լինելու է երեխաների մոտ մնալով: «Երեխաների հետ դաստիարակի ընդմիջումը համարվում է ընդմիջում»,- պարզաբանել է կրթության տեսչական մարմնի աշխատակիցը:

Ինչ վերաբերում է աշխատավարձին, այս առումով նույնպես բացթողումներ են հայտնաբերվել: Կրթության եւ գիտության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 16-ի N1318-Ն հրամանով ամրագրվում է, որ մանկապարտեզներում դաստիարակի հաստիքային միավորը մեկ խմբի հաշվարկով պետք է լինի 1.2: Բայց նրանց աշխատավարձը հաշվարկվել է 1 միավորով, ինչպես նախատեսվում է դայակների դեպքում՝ ըստ նույն հրամանի: «Արդեն այս տարվանից ավագանու որոշմամբ այդ հաստիքային միավորները ճշտվել են, հաստիքացուցակները այդպես էլ կազմվել են, իսկ աշխատաժամանակը սահմանվել է մինչեւ 17:30-ը»,- նշեց Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը: Իսկ թե հաստիքային միավորների վերանայման արդյունքում դաստիարակների աշխատավարձը որքանով կբարձրանա, նա դժվարացավ ասել:

Տպել
5114 դիտում

Առողջապահության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում