Գեղարքունիքում հրազենային վնասվածքով կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 21–ամյա քաղաքացի

Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 17:10-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ծնկահոդի շրջանի հրազենային թափանցող միջանցիկ վիրավորում, ոսկրի և փափուկ հյուսավածքների վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը, ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վարդենիս քաղաքի բնակիչ, 21-ամյա Նորիկ Բադեյանն է: Նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում Ն. Բադեյանը և 32-ամյա Հարություն Մխոյանը Մռավյան փողոցի բնակիչ, 50-ամյա Արսեն Սարգսյանի տանը արևային էներրգիայով տաքացվող ջրատաքացուցիչը տեղադրելուց հետո հյուրասենյակում վերցրել են բազմոցի կողքին դրված Ա. Սարգսյանի անվամբ հաշվառված 12մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը, փորձել են տեսնել՝ արդյոք հրացանի փողի մեջ փամփուշտ կա, թե ոչ և, ըստ նախնական տեղեկությունների՝ այդ ժամանակ պատահաբար կրակվել է Ն. Բադեյանի ոտքին:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքուինքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Վիրավոր Ն. Բադեյանն ու Հ. Մխոյանը աշխատում են «Էկովիլ» ՍՊԸ-ում:

Տպել
661 դիտում

Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծի ենթարկել, վնասել նրա մեքենան

Վանաձորի փողոցները սահադաշտի են վերածվել. քաղաքապետի պարզաբանումն ու մարզպետի դժգոհությունը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, բուք, մերկասառույց ու ձյուն. ՀՀ ճանապարհները՝ 23:00-ի դրությամբ

Երեւանում ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին. գազի արտահոսք է եղել

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը

Կարևորվեց երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ. հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղարն ու ԱԳ նախարարը

Գյումրու ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առեւտրով զբաղվող 4 անձանց

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

Մոսկվայի օդանավակայաններում 51 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել. ինչ պատկեր է «Զվարթնոց»-ում

Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում. դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները չեն դադարեցվել

«Մանսուրյան- 80» միջոցառումների նախապատրաստական շրջանն արդեն մեկնարկել է. Երևանը կշնչի «կենդանի դասականի» երաժշտությամբ

Հրանտ Մարգարյանը իրավիճակին չի տիրապետում. «Իմ քայլի» երիտասարդ պատգամավորների պատասխանը

Երեւանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում եւ կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է

Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից. Զինծառայողը շտապ բուժօգնության կարիք ունի

Մշակույթի նախկին նախարարների օրը սկսվել ու վերջացել է «պաշտոնական հանգուցյալների» պանիխիդայի մենյուն կազմելով

ՀՀԿ-ն ակտիվանում է. Սերժ Սարգսյանը վաղը Մելիք Ադամյան 2-ում նիստ է անցկացնելու

Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտի հեղինակներից մեկը Վրաստանի քաղաքացի է

Դասերը չեն դադարեցվի. առողջապահության նախարարության հայտարարությունը

Ըստ Սերգեյի՝ Միքայելյանի մասին կատակին հավատացել են, քանի որ նրանից նման որոշում սպասում են