Եկեք տեսնենք՝ ինչ է լինելու. Արմեն Գեւորգյանը քիչ առաջ ժամանեց դատարան

11/01/2019 schedule11:10

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այս պահին մեկնարկել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը:

Բողոքները քննում է դատավոր Ռուզաննա Բարսեղյանը:

Արմեն Գեւորգյանը քիչ առաջ ժամանեց դատարան: Լրագրողների՝ իրեն կալանավորելու վերաբերյալ հարցին Գեւորգյանը պատասխանեց. «Եկեք տեսնենք՝ ինչ է լինելու, չշտապենք»:

Այս գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել թե՛ դատախազությունը եւ թե՛ պաշտպանական կողմը:

Դատախազությունը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Գեւորգյանին չկալանավորելու վերաբերյալ: Դատարանի որոշումը պաշտպանական կողմը եւս մասնակի բողոքարկել է: Բանն այն է, որ Գեւորգյանին մեղսագրվող արարքներից մեկի դեպքում դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած, սակայն հիմքեր չկան նրան կալանավորելու. խոսքը նրան մեղսագրվող ՀՀ ՔՕ 190 (խոշոր չափերի փողերի լվացում) հոդվածի մասին է: Հենց այս հանգամանքն է պաշտպանական կողմը վիճարկում:

Առաջին ատյանի դատարանը նաեւ գտել է, որ Գեւորգյանին մեղսագրվող երկու հոդվածների՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու եւ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքում առկա չէ հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքները:

Տպել
1257 դիտում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

ԿԽՄԿ-ն ցանկանում է երկարաձգել ՀՀ ԱԻՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին

Վարչապետը կանչում է ֆուտբոլ դիտելու՝ ժամը 21.00-ին, Հանրապետական մարզադաշտում

Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում ձյուն է տեղում. մառախուղ, մերկասառույց, բուք է առկա ճանապարհներին

Ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և սահել ձորը

Քարաթափում Կապան քաղաքում. փրկարարները սահմանազատել են տարածքը

Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են 2020-ին Ազգային-Եկեղեցական ժողով գումարելու որոշմանը

Հաղթանակի կարևոր նախապայմանը պարտվելուց չվախենալն է. Փաշինյանը՝ ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլիստներին

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ

Կայանալու է Հայաստանի Թաեքվոնդոյի առաջնությունը. կընտրվի ՀԹՖ-ի նախագահ ու կփոխվի կազմը

Ժողովրդի թիկունքում ստվերային պայմանավորվածություններ են եղել

Աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիների կենսաթոշակը կբարձրանա. հանձնաժողովը կողմ է օրինագծին

Գեղահովիտում վրաերթի է ենթարկվել 15-ամյա մի տղա. հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է. shamshyan.com

Երկիրը խորը փոփոխություն է ապրում. ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են Հայաստանում բարեփոխումները

Փոխնախարար Տիգրան Արզումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, բայց պետք է պատվաստվել. նախարար

Շահագրգիռ բոլոր խմբերին, պրոֆեսիոնալներին հրավիրում եմ համագործակցության. Հակոբ Արշակյան

Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչելու մասին հռչակագիրը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա