Ողբերգական դեպք Երևանի Գ. Նարեկացի ծննդատանը. հայրը պնդում է, որ նորածինը մահացել է մանկաբարձ-գինեկոլոգի մեղքով

11/01/2019 schedule12:40

Այսօր՝ հունվարի 11-ին, Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Հարություն Շահվալադյանը և հայտնել, որ ժամեր առաջ «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը երեխան մահացել է և դա եղել է բժիշկների ոչ ճիշտ աշխատանքի պատճառով։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ահազանգով մեկնած Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբին, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին Հ. Շահվալադյանը հայտնել է, որ հունվարի 10-ին նշված ծննդատանը, որը գտնվում է Նոր Արեշ թաղամասում, կինը՝ 28-ամյա Նարինե Սարգսյանը, ծննդաբերելու ժամանակ իմացել է, որ երեխան մահացել է։

Հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխայի մահվան մեջ մեղավորը նշված ծննդատան մանկաբարձ-գինեեկոլոգն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մանկաբարձ-գինեկոլոգը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Արման Մարգարյանն է։

Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Տպել
526 դիտում

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

95 տարեկանում կյանքից հեռացել է հայ բեմադրիչ, մեծ արվեստագետ Ռաֆայել Ջրբաշյանը

Նոր ԱԺ-ի առաջին սկանդալը. ԼՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները վիճեցին․ պատճառը Ծառուկյանի խնամին էր

Անձին ապօրինի պահել են հոգեբուժարանում. ՄԻՊ-ի արձանագրած դեպքով հարուցվել է քրեական գործ

Գյուլբուդաղյանցը հանդիպել է Դել Բոսկեի, Իերոյի ու Սիմեոնեի հետ

Փոխըմբռնումից հետո. այսօր Փարիզում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները

Արդարությունը պահանջում է նրան ու նրա նմաններին կախաղան բարձրացնել, բայց գիլիոտինի պահանջարկը վտանգավոր է

ՌԴ հայազգի քաղաքացիներին չեն թույլատրում մտնել Ադրբեջան. ՌԴ ԱԳՆ-ն գրություն է հղել Բաքվին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է «Բրեքզիթ»-ի համաձայնագիրը

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Նախագահը հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր եւ նախագահ Հուսեին Ալ Նովայիսի հետ

Քենիայում ահաբեկչության հետեւանքով 15 մարդ է զոհվել, հիմնականում՝ օտարերկրյա քաղաքացիներ

Արարատի մարզի Մրգավետ գյուղում կորած քաղաքացու դին հայտնաբերել են հողամասում

Ահազանգեր մարզերից՝ ձյան մեջ մեքենաների արգելափակման մասին. ամփոփ ներկայացնում է ԱԻՆ-ը

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհը, Սիսիան-Գորիս հատվածում բուք է

Հրազդանում բախվել են Mercedes-ներն ու Opel-ը. 3 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Մայիսին Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի. Նիկոլ Փաշինյան

Հայազգի գործարարները այցելել եւ սուրճ են պատրաստել Facebook-ի նոր գրասենյակում (տեսանյութ)

Երեւանի Շարուրի փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա. հեռացրել են փրկարարները

Անհամբեր սպասում եմ վերադարձիս. Հենրիխ Մխիթարյան