Խոզի գրիպի պատճառով Սամցխե-Ջավախեթիի մանկապարտեզները հիմնականում չեն աշխատում

11/01/2019 schedule14:00

Սամցխե-Ջավախեթիի 6 մունիցիպալիտետներից մանկապարտեզները միայն Ախալցիխեում են աշխատում: Պատճառը Վրաստանում տարածված H1N1` Խոզի գրիպն է։

Ախալցիխեի մանկապարտեզների միության տնօրեն Մարինա Մերաբիշվիլիի հայտարարությամբ, աշխատանքը դադարեցնելու անհրաժեշտություն չկա:

Ինչպես գրում է aliq.ge-ն, Բորջոմիի նախադպրոցական հիմնարկներում ուսուցումը դադարեցվել է, իսկ մնացած մունիցիպալիտետներում ուսումնական գործընթացը հետաձգվել է:

Ասպինձայում, Ախալքալաքում, Ադիգենում և Նինոծմինդայում ուսումնական գործընթացը կվերսկսվի հունվարի 21-ին: Նույն օրը ուսուցումը կմեկնարկի նաև Բորջոմիում: Փոխանցում է «Հարավային դարպասը»:

Հիշեցնենք՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հայտնել են, որ Վրաստանում H1N1 վիրուսից (խոզի գրիպ) լաբորատոր հաստատված է մահվան տասը դեպք: Սակայն, ինչպես հայտնում է Rustavi2 հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, մահացածների թիվը հունվարի 8-ի 21:00-ի դրությամբ 13 է:

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը նաեւ հետաձգել է ուսումնական գործընթացի մեկնարկը: Նախարարությունից հայտնում են, որ 2018-2019 թթ. ուսումնական տարվա ձմեռային արձակուրդները կերկարացվեն մինչև հունվարի 18-ը:

Տպել
236 դիտում

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

95 տարեկանում կյանքից հեռացել է հայ բեմադրիչ, մեծ արվեստագետ Ռաֆայել Ջրբաշյանը

Նոր ԱԺ-ի առաջին սկանդալը. ԼՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները վիճեցին․ պատճառը Ծառուկյանի խնամին էր

Անձին ապօրինի պահել են հոգեբուժարանում. ՄԻՊ-ի արձանագրած դեպքով հարուցվել է քրեական գործ

Գյուլբուդաղյանցը հանդիպել է Դել Բոսկեի, Իերոյի ու Սիմեոնեի հետ

Փոխըմբռնումից հետո. այսօր Փարիզում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները

Արդարությունը պահանջում է նրան ու նրա նմաններին կախաղան բարձրացնել, բայց գիլիոտինի պահանջարկը վտանգավոր է

ՌԴ հայազգի քաղաքացիներին չեն թույլատրում մտնել Ադրբեջան. ՌԴ ԱԳՆ-ն գրություն է հղել Բաքվին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է «Բրեքզիթ»-ի համաձայնագիրը

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Նախագահը հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր եւ նախագահ Հուսեին Ալ Նովայիսի հետ

Քենիայում ահաբեկչության հետեւանքով 15 մարդ է զոհվել, հիմնականում՝ օտարերկրյա քաղաքացիներ

Արարատի մարզի Մրգավետ գյուղում կորած քաղաքացու դին հայտնաբերել են հողամասում

Ահազանգեր մարզերից՝ ձյան մեջ մեքենաների արգելափակման մասին. ամփոփ ներկայացնում է ԱԻՆ-ը

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհը, Սիսիան-Գորիս հատվածում բուք է

Հրազդանում բախվել են Mercedes-ներն ու Opel-ը. 3 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Մայիսին Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի. Նիկոլ Փաշինյան

Հայազգի գործարարները այցելել եւ սուրճ են պատրաստել Facebook-ի նոր գրասենյակում (տեսանյութ)

Երեւանի Շարուրի փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա. հեռացրել են փրկարարները

Անհամբեր սպասում եմ վերադարձիս. Հենրիխ Մխիթարյան