Մշակութային դիվանագիտություն. բոլոր խաղերը խաղացել ենք, մնացել է սարի սմբուլը

11/01/2019 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 11-ի համարում

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ ամփոփեց  2005 թվականի ընթացքում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը` դրա ձեռքբերումները եւ այլն: Թեեւ «եւ այլնը» այստեղ բոլորովին անտեղի է, քանի որ ինչպես միշտ, ըստ Վարդան Օսկանյանի, արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանն անցած տարում նույնպես միայն ձեռքբերումներ է ունեցել, ոչ մի խոսք` ձախողման կամ  կորստի մասին:

Պարոն Օսկանյանը երեկ կրկին խոսեց մեր տնտեսության երկնիշ աճի մասին, որպես ձեռքբերում ներկայացրեց նոյեմբերի 27-ի հանրաքվեով «ընդունված» սահմանադրական բարեփոխումները, հիշեց ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացի մասին, տեղեկացրեց, որ Հայաստանը ակտիվ մասնակցություն է ունեցել  միջազգային  բոլոր կառույցներում, եւ այլն, եւ այսպես շարունակ: Ոչ ոք չի կասկածում իհարկե, որ 2006 թվականը նույնպես Հայաստանը նոր եւ ավելի մեծ ձեռքբերումներով կփակի: Մի քիչ դժվար է իհարկե պատկերացնել, թե այն ուղղություններով, որոնք ինչպես երեկ նշեց Վարդան Օսկանյանը, 2006  թվականին առաջնահերթ են լինելու Հայաստանի արտաքին քաղաքականության համար, ինչպես է հնարավոր ձեռքբերում ապահովել:

Իսկ այդ ուղղությունները երեքն են. առաջին` Հայաստանի Հանրապետության  անկախության 15 տարին, ինչը հատուկ միջոցառումներով նշվելու է աշխարհի տարբեր երկրներում (2005 թվականին նույն կերպ նշվեց Մեծ Եղեռնի 90-րդ տարելիցը), երկրորդ` Հայաստան-Սփյուռք երկրորդ խորհրդաժողովը, որ նվիրվելու է ՀՀ տնտեսության զարգացմանը, եւ երրորդ` մշակութային դիվանագիտությունը: Սա Վարդան Օսկանյանի ղեկավարության օրոք ՀՀ ԱԳ նախարարությունում ծնված նոր էլեմենտ է, որը, ինչպես ասում է Օսկանյանը, պետք է օգտագործվի, օրինակ,  Ռուսաստանում եւ Ֆրանսիայում Հայաստանի տարին լավ անցկացնելու համար: Այսինքն քանի որ Հայաստանի մշակույթի նախարարության հարցը վերջին տարիներին ոչ մի կերպ հնարավոր չի լինում լուծել, եւ այն շարունակում է պարալիզացված մնալ` զարմանահրաշ  ղեկավարներ նվեր ստանալու պատճառով, ԱԳ նախարարությունը որոշել է կողքից զբաղվել նաեւ մշակութային հարցերով:

Մի խոսքով Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այնքան է վարպետացել քաղաքական դիվանագիտության մեջ, քաղաքական  իմաստով իր գործունեությունն ու մեխանիզմներն այն աստիճան կատարելության է հասցրել, որ անցել է նոր էլեմենտների հայտնագործության: Իհարկե, Վարդան Օսկանյանի հորինած մշակութային դիվանագիտությունը ոչ այլ ինչ է, քան` անգործ չմնալու եւ նման  կարեւորագույն կառույցը պարապուրդի  չմատնելու անկեղծ մղումի արդյունք: Ինչեւէ, ի հիասթափություն ՀՀ ԱԳ նախարարի` երեկվա ասուլիսում նրան ուղղվեցին հարցեր ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի սակագների շուրջ հայ-ռուսական բանակցությունների, ԼՂ հակամարտության, տարածաշրջանում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման, ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով զեկույցի եւ մի շարք այլ` զուտ քաղաքական խնդիրների մասին:

Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում հայ-ադրբեջանական  սահմանում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման մասին հարցերին Վարդան Օսկանյանը պատասխանում էր, որ դրա մասին խիստ վաղ է խոսել: Դեկտեմբերին սակայն լուրեր ստացվեցին, որ ԵԱՀԿ բարձր պլանավորման  խումբ է այցելել Ադրբեջան` խաղաղապահների տեղակայման վայրերն ու պայմաններն ուսումնասիրելու համար: Երեկ այս առիթով Օսկանյանը տեղեկացրեց, որ իրոք ԵԱՀԿ ներկայացուցիչները եղել են Ադրբեջանում Հայաստանում եւ կլինեն նաեւ Լեռնային Ղարաբաղում, որից հետո կներկայացնեն իրենց առաջարկությունները: Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը խաղաղապահների տեղակայման խնդրի շուրջ:

«Նույնիսկ եթե հարցի կարգավորման 10-20 տոկոս հնարավորություն կա, այն մարդիկ ովքեր պատասխանատվություն են վերցրել այդ հարցում, պետք է պատրաստ լինեն դրան: Այնպես որ, նրանց այցելությունը տարածաշրջան շատ նորմալ է, բայց մյուս կողմից էլ դա չի նշանակում, որ հարցի լուծումը մոտ է, այս երկուսը պետք չէ իրար կապել»,- հարցին պատասխանեց արտաքին գործերի նախարարը: Վերջինս նաեւ հստակեցրեց, որ խաղաղապահների տեղակայման հարցն այս պահին բանակցությունների ընթացքում չի քննարկվում, թեեւ, եթե իր եւ Մամեդյարովի հունվարի 17-18-ի լոնդոնյան հանդիպումից եւ հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների փետրվարյան հանդիպումից հետո, իրոք առաջընթաց արձանագրվի, խաղաղապահների հարցն արդեն կմտնի բանակցությունների օրակարգ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի սակագների հարցին, ապա այս մասին խոսելով  պարոն Օսկանյանը երեկ զերծ մնաց Ռուսաստանին հաթաթաներ տալուց, միայն ասաց, որ արդեն երկու ամիս է այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են: «Կարծում եմ, որ նախագահի այցը Մոսկվա, որ առաջիկայում կկայանա, լրացուցիչ գործոն կլինի այդ հարցում փոխադարձ ընդունելի ինչ-որ մի լուծում գտնելու համար, այս պահի դրությամբ բանակցությունները շարունակվում են եւ գնի հետ կապված կոնկրետ որոշում չկա»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը, ըստ որի` եթե նույնիսկ Ռուսաստանի տնտեսական նպատակներով է գազի գնի թանկացման գնում, միեւնույնն է այդտեղ կա քաղաքական գործոն եւ քաղաքական հետեւանք կա եւ Հայաստանը բանակցությունները հենց այդ համատեքստում է վարում:

Աննա Հակոբյան 

Տպել
613 դիտում

Շիրակի մարզի Կամո գյուղում այսօր անշնչացած վիճակում հայտնաբերված երիտասարդն առողջական խնդիրներ ուներ

Երեւանում վրաերթի է ենթարկվել Ֆրանսիայի 73-ամյա քաղաքացուհին եւ տեղում մահացել

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան փակ է ու կրկին մարդաշատ. ընթանում է 6-րդ բողոքի ցույցը (տեսանյութ)

ՀՀ դեսպանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր

Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ. զբաղվում է ոստիկանությունը

Իսպանիայում երեխաների վեճը զանգվածային անկարգությունների է վերածվել

Քոչարյանի պատկերացրած Հայաստանը՝ «կոնսենսուս մինուս ժողովուրդ». հիրավի «դուխով» մարդու պահվածք

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. 28-ամյա երիտասարդին մահացած են գտել

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը եւս 5:0 հաշվով դուրս եկավ 1/4 եզրափակիչ

ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը. ընդդիմադիր ֆրակցիաները դեմ քվեարկեցին

Հրդեհ «Փարվանա» ռեստորանային համալիրի հարակից խոտածածկ տարածքում

Երևանում թալանել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանին

Մնացականյանը և Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում ՀՀ ներգրավվածությունը

Կարկուտը Շիրակի մարզի 8 համայնքի բերք է ոչնչացրել

Հրդեհ Այգեկում. ծխահարվել են քաղաքացիներ

Հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4 տոկոսով

Շիրակի մարզի 9 գյուղերի սպառնացող կարկտավտանգ ամպեր են ներգործության ենթարկվել

Վրաստանի ցույցերի համատեքստում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել

Կարծում եմ, որ կոնֆլիկտը չի էսկալացվի այնպես, որ հարցը հասնի նաեւ ցամաքային ճանապարհ փակելուն. Փամբուխչյան

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը 5:0 հաշվով հաղթեց իսպանացի մրցակցին