Վնասներ. թռչնագրիպի ֆինանսական հետեւանքները

11/01/2019 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 11-ի համարում

Հարեւան Թուրքիայի արեւելյան շրջաններում տարածված թռչնագրիպի վարակի պատճառով առաջացած խուճապը կոնկրետ տնտեսական եւ ֆինանսական ազդեցություն է թողել նաեւ Հայաստանում: Հասարակության շրջանում արմատացած մտավախությունը բացասաբար է ազդել մեր տնտեսվարող սուբյեկտների, մասնավորապես՝ թռչնամիս եւ ձու արտադրող ընկերությունների վրա: Թռչնագրիպի վարակի մասին տեղեկատվության տարածումից հետո Հայաստանում եթե ոչ կտրուկ, ապա զգալիորեն նվազել են թռչնամսի եւ ձվի սպառման ծավալները: Չնայած դեռեւս ընկերությունները վերջնական հաշվարկներ չեն կատարել, թե բնեղեն եւ դրամական արտահայտությամբ որքան են կազմում իրենց կորուստները, սակայն միանշանակ է, որ բիզնեսի այս ոլորտը նոր տարին սկսել է վնասներով:

Ընդ որում, քանի դեռ շարունակվում է հավանական համարվել նաեւ Հայաստանում համաճարակի տարածման հնարավորությունը, մեր թռչնաֆաբրիկաների վնասները ավելանում են: Որքան էլ նրանք վստահեցնեն, թե իրենց ֆաբրիկաներում պահպանվում են սանիտարական բոլոր պայմաններն ու նորմերը եւ որեւէ համաճարակի տարածումը գործնականում բացառված է: Ընդ որում, այս ապրանքատեսակների սպառման ծավալները նվազել են ոչ միայն վերջին օրերին, այլեւ նախորդ տարվա հոկտեմբեր ամսին, երբ թռչնագրիպի դեպքեր արձանագրվեցին նաեւ Ռուսաստանում: Օրինակ՝ Հայաստանի ձվի շուկայում գրեթե 45 տոկոս սպառման տեսակարար կշիռ ունեցող «Լուսակերտի թռչնաֆաբրիկայի» (ԼԹՖ) արտադրած ձվի իրացումը այդ ժամանակ կրճատվել էր 3-5 %-ով, թռչնամսինը՝ 10-15 %-ով:

«Max Concern» ընկերության (որի կազմում է ԼԹՖ-ն) գործադիր տնօրեն Արմեն Վալյանն ասում է, որ գործնականում դժվար է ասել, թե հատկապես թռչնագրիպի շուրջ ծագած խուճապի պատճառով որքանով են նվազել թռչնամսի կամ ձվի իրացման ծավալները, քանի որ առկա են վաճառքի կրճատմանը նպաստող այլ գործոններ եւս: Բանն այն է, որ հունվարը համարվում է սննդամթերքի սպառման ծավալների կրճատման ամիս, քանի որ Ամանորից հետո նվազում է մարդկանց գնողունակությունը: Ավանդաբար թռչնամսի եւ ձվի շուկայում, ըստ պրն. Վալյանի, սպառման ծավալները դեկտեմբեր ամսի համեմատ նվազում են մոտ 3 անգամ:

Ինչ վերաբերում է թռչնաֆաբրիկայում եւ արտադրամասերում վարակի տարածման հնարավորությանը, ապա Արմեն Վալյանն ասում է, որ դա գործնականում բացառված է, քանի որ արդեն 3 ամիս է ընկերությունը գտնվում է կարանտինային ռեժիմում եւ թռչունները որեւէ կերպ չեն շփվում արտաքին աշխարհի հետ: Իսկ թե թռչնագրիպի շուրջ առաջացած խուճապի պատճառով որքանով նվազած կլինեն ընկերության արտադրանքի իրացման ծավալները, պարզ կլինի թերեւս փետրվարին: Իսկ որ նվազել են, թերեւս կասկածից վեր է: Այնուամենայնիվ, մինչեւ ընդհանրապես աշխարհում, եւ մասնավորապես՝ մեր տարածաշրջանում վերջնականապես չվերացվեն թռչնագրիպի օջախները,  թռչնամսի եւ ձվի արտադրությունը՝ որպես բիզնես կմնա կախված հասարակության տրամադրություններից: Նշենք, որ տարբեր հաշվարկներով տարեկան Հայաստանում սպառվում է 300-350 մլն. հատ ձու, իսկ թռնչամսի իրացման ծավալները հասնում են շուրջ 16 հազար տոննայի: 

Գառնիկ Գեւորգյան

Տպել
1099 դիտում

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան