Գործելաոճ. ՕԵԿ-ը մեծացնում է պոպ-դոզան

11/01/2019 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 11-ի համարում

«Օրինաց երկիրն» ամբողջ թափով լծվել է պոպուլիստական նոր հայտարարություններ անելու գործընթացին: Երեկ հերթը երիտասարդներինն էր եւ կուսակցության գրասենյակում հրավիրած ասուլիսում, որը նվիրված էր անցյալ տարվա կատարած աշխատանքների ամփոփմանը եւ այս տարվա անելիքներին, ՕԵԿ-ի երիտասարդական միության անդամները ջահելությանը հաճո մի շարք հայտարարություններ արեցին:  Մինչ այդ Միության նախագահ Էդուարդ Պետրոսյանն ասաց, որ այս տարիներին կուսակցությանն անդամագրվել է 9 հազարից ավելի երիտասարդ, «միայն վերջին երեք ամսվա կտրվածքով կուսակցությանն անդամագրվել են 1100-ից ավելի երիտասարդ»: Հետո սկսվեց պոպուլիզմը:

ՕԵԿ երիտասարդական միության խորհրդի անդամ Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ երիտասարդության համար պետք է մշակել պետական բնակարանաշինության համալիր ծրագիր: Ինչու՞: Որովհետեւ սոցիալական, բնակարանային վատ պայմաններից ելնելով երիտասարդությունն արտագաղթում է եւ դա լուրջ հարված է հասցնում մեր գենոֆոնդին: Փորձեցինք հասկանալ` 8 տարի Ռոբերտ Քոչարյանի կողքին գտնվելով, 3 տարի լինելով կառավարության մաս, ինչու՞ կուսակցությունը մինչեւ հիմա նման լավություն չի արել երիտասարդությանը, այլ այդ մասին որպես ծրագիր հայտարարում է ԱԺ ընտրությունների շեմին կամ միգուցե Սամվել Ֆարմանյա՞նն է վերջերս անդամագրվել այս կուսակցությանը ու միայն դրանից հետո է կուսակցությունը գլխի ընկել, թե ինչ լավ գործեր պետք է անել ԱԺ ընտրություններից առաջ:

Սամվել Ֆարմանյանն ասաց, որ ինքը ընդամենը 6 ամիս առաջ է անդամագրվել ՕԵԿ-ին եւ այն ամենը, ինչ ասում է, ոչ մի կապ չունի ԱԺ ընտրությունների հետ: Այդ դեպքում, ՕԵԿ-ը առաջիկա ԱԺ ընտրություններին քանի՞ տոկոս ձայն հավաքելու հույս ունի, եթե հաշվի առնենք, որ այս ծրագրերով կուսակցությունը նաեւ փորձելու է ձայներ հավաքել: Այս հարցին երիտմիության նախագահն արձագանքեց, որ ձայներ հավաքելը բնական է, բայց տոկոսների մասին խոսելը վաղաժամ է: Ասուլիսում խոսք գնաց այն մասին, որ երիտասարդությունը պետք է հնարավորություն ունենա մասնակցել պետական ծրագրերին եւ ՕԵԿ-ն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանելու:

Ինչու՞ պետք է մասնակցի: Որովհետեւ երկրում, ըստ Սամվել Ֆարմանյանի, տեղի է ունենում երիտասարդության օլիգարխացում, այսինքն ստեղծվել է երիտասարդների մի խումբ, որը դռները փակել է մյուսների առաջ: Այստեղ սլաքն ուղղված էր հանրապետականներին: Այսինքն, փակողները նրանք են: Պարոն Ֆարմանյանն սկզբից ասաց, որ խոսքն անձնանց մասին չէ, այլ` համակարգի, բայց երբ հիշեցրինք, որ համակարգի գլխին մարդիկ են կանգնած, ասաց. «Բոլորն իրենց դերակատարությունն ունեն, այդ թվում` Հանրապետական կուսակցությունը»: Մենք հետաքրքրվեցինք` ընդհանրապես օլիգարխացումը շա՞տ վատ բան է: Երիտմիության նախագահ Էդվարդ Պետրոսյանն ասաց, որ կողմ չէ դրան:

Սամվել Ֆարմանյանն էլ ընդունեց, որ օլիգարխացումը վատ երեւույթ է: Իսկ ինչու՞ չեն պայքարում մյուս օլիգարխների դեմ: Միության նախագահն ասաց, որ իրենք հիմնականում զբաղվում են երիտասարդության խնդիրներով, իսկ Սամվել Ֆարմանյանն ասաց, որ «օլիգարխացում տերմինալոգիան օլիգարխների հետ կապ չունի»:  Ընդհանրապես, օրինացականներին թվում է, թե այս երկրում հատկապես իրենք են զբաղված ինչ-որ բան անելով: Այդ առթիվ միության խորհրդի մեկ այլ անդամ Տիգրան Մկրտչյանն ասաց, որ «չարիքի հաղթանակի համար անհրաժեշտ է մեկ բան` որ մարդիկ ոչինչ չանեն»:

Իսկ իրենք պայքարելու են չարիքի դեմ եւ երիտասարդների իրավունքների պաշտպանության բնագավառում նույնիսկ մշակել են հաջողակ օրինակների մոդել, այսինքն, առանձին ուղղություններով վերցնելու են երիտասարդների իրավունքների ոտնահարման դեպքեր, որոնց բացահայտմամբ շահագրգռված չեն երիտասարդական այլ կառույցները, եւ կազմակերպել քարոզչություն, որպեսզի հետագայում բացառեն նմանատիպ դեպքերի կրկնությունը մեր երկրում: Եվ այս ամենը, ի դեպ, քարոզելու են Հայաստանից դուրս, որովհետեւ ՕԵԿ-ական երիտասարդները տեսնում են, թե իրենց ծրագրերը դրսում ինչքան լավ են քարոզում Վրաստանը եւ Ադրբեջանը:

Այս տարի երիտասարդները հրավիրելու են համագումար եւ երկրի առջեւ ծառացած վերը թվարկված, ինչպես նաեւ այլ հարցերը դրվելու են ամենաբաց տեքստով: Ի դեպ, ասուլիսում խոսք գնաց նաեւ իրենց կուսակից, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի պահվածքին երիտասարդների գնահատականների մասին: Ի՞նչն էր զայրացրել երիտասարդներին: Այն, որ Հովեյանի լկտի պահվածքը լուսաբանվեց «բավականին օպերատիվ ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի լրատվամիջոցներով»: Բայց այն, որ Հովիկ Հովեյանը հրաժարական տվեց, ըստ միության անդամ Տիգրան Մկրտչյանի, եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՕԵԿ-ը բարեփոխումների կուսակցություն է: Իսկ, թե ի՞նչ կուսակցություն էր ՕԵԿ-ը, երբ Հովեյանը նշանակվեց, երիտասարդներից ոչ ոք չասաց:

Մհեր Արշակյան

Տպել
882 դիտում

Շիրակի մարզի Կամո գյուղում այսօր անշնչացած վիճակում հայտնաբերված երիտասարդն առողջական խնդիրներ ուներ

Երեւանում վրաերթի է ենթարկվել Ֆրանսիայի 73-ամյա քաղաքացուհին եւ տեղում մահացել

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան փակ է ու կրկին մարդաշատ. ընթանում է 6-րդ բողոքի ցույցը (տեսանյութ)

ՀՀ դեսպանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր

Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ. զբաղվում է ոստիկանությունը

Իսպանիայում երեխաների վեճը զանգվածային անկարգությունների է վերածվել

Քոչարյանի պատկերացրած Հայաստանը՝ «կոնսենսուս մինուս ժողովուրդ». հիրավի «դուխով» մարդու պահվածք

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. 28-ամյա երիտասարդին մահացած են գտել

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը եւս 5:0 հաշվով դուրս եկավ 1/4 եզրափակիչ

ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը. ընդդիմադիր ֆրակցիաները դեմ քվեարկեցին

Հրդեհ «Փարվանա» ռեստորանային համալիրի հարակից խոտածածկ տարածքում

Երևանում թալանել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանին

Մնացականյանը և Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում ՀՀ ներգրավվածությունը

Կարկուտը Շիրակի մարզի 8 համայնքի բերք է ոչնչացրել

Հրդեհ Այգեկում. ծխահարվել են քաղաքացիներ

Հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4 տոկոսով

Շիրակի մարզի 9 գյուղերի սպառնացող կարկտավտանգ ամպեր են ներգործության ենթարկվել

Վրաստանի ցույցերի համատեքստում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել

Կարծում եմ, որ կոնֆլիկտը չի էսկալացվի այնպես, որ հարցը հասնի նաեւ ցամաքային ճանապարհ փակելուն. Փամբուխչյան

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը 5:0 հաշվով հաղթեց իսպանացի մրցակցին