2018 թ-ին Արցախի բուժհիմնարկներում ծնվել է 2187 երեխա

2018 թվականին Արցախի հանրապետության բուժհիմնարկներում ծնվել է 2187 նորածին, որից 1818-ը Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում, իսկ մնացած երեխաները՝ շրջանային բուժմիավորումներում: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, հայտնում է «Արցախպրես»-ը:

Խոսելով մահացությունների մասին՝ նախարարը նշել է, որ 2018 թվականին հանրապետությունում գրանցվել է 1039 մահացության դեպք, նախորդ տարվա 1150-ի դիմաց. մահացությունների թվի վազման միտում է արձանագրվել:

«Հիվանդանոցային մահերից 9 դեպք կապված է վթարների և այլ պատահարների հետ, 72 դեպք՝ արյան շրջանառության հիվանդությունների, որոնցից 41-ը ինսուլտ և 18-ը՝ ինֆարկտ: Ընդհանուր մահացության դեպքերից 78-ը 76 տարեկանից բարձր տարիք են ունեցել: 36 հոգի եղել են 66-70 տարեկան, իսկ 27-ը՝ 56-65 տարեկան:

Մահացությունների հիմնական պատճառը չարորակ նորագոյացություններն են և արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Հիվանդանոցային մահերը հիմանկանում պայմանավորված են նրանով, որ ծանր հիվանդներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն»,-ասել է նախարարը:

Տպել
809 դիտում

ՍԴ մտնելու պատրվակով աղմուկ առաջացնել, ամեն գնով Քոչարյանի գործով որոշում կայացնել...ինչ սցենարներ կարող են լինել վաղը

Վարդենիսում կհիմնանորոգվի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 10 փողոց

Հրապարակվել է առաջիկա օրերին կայանալիք չվերթների ցանկը

Հայտնի է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը. կան նորեկներ, վերանշանակումներ ու փոխադրումներ

«Առողջ եղիր»՝ հորդորում ու մաղթում են երեխաները գյուղերից

ԱԺ-ն հուլիսի 8-ին արտահերթ նիստ է հրավիրել

Բնակարանային գողություն Ավանում. հափշտակված դրամապանակում նախնական տվյալներով՝ 1307 դոլար և 40 հազար դրամ է եղել

Հիմնանորոգվում է Ծովակ համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը

Արթիկում 21-ամյա երիտասարդ է դանակահարվել. կասկածյալը տղայի մորաքրոջ 49-ամյա ամուսինն է (տեսանյութ)

Նոր դպրոցի համար կառուցվելիք վերգետնյա անցումը թթվածնի նման անհրաժեշտ է աշակերտներին

Պարենի անվտանգությունը առաջնային նշանակություն ունի. նախագահի հանդիպել է «Սյունիք Ֆուդ» ընկերության սեփականատիրոջը

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը դատի է տվել Իոսիֆ Կուբատյանին

Պետությունը տրիաժ ծառայության համար ֆինանսավորում կտրամադրի «Գյումրի» ԲԿ-ին. կենտրոնում 15 մահճակալանոց մեկուսարան կա

Եթե անորոշությունները շարունակվեն, 3-րդ եռամսյակում բյուջեի եկամուտների մի փոքր ավելի մեծ նվազում կունենանք․ պատգամավոր

Կորոնավիրուսով վարակված բժիշկներն առողջացել, վերադարձել են. «Գյումրի» ԲԿ-ն վերսկսում է պլանային վիրահատությունները

Մահվան ելքով պատահարները նվազել են, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը՝ աճել

Լեռնակերտում կընդլայնվի լուսավորության ցանցը. 38 նոր լուսակետ կավելանա

Արարատի մարզպետը 2019-ին 15 մլն դրամից ավելի եկամուտ է ստացել․ նրա հայրը նոր մեքենա է գնել

Արցախում ցեմենտի արտադրության գործարան կկառուցվի

Երեւանի գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով