Մայրը դստեր հետ մակարոնի չգործող արտադրամասից գողություն անելիս բարձրությունից ընկել ու տեղում մահացել է

12/01/2019 schedule14:50

Երեկ՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի հացի գործարանում գողություն է կատարվել. պահակին խփել են եւ չեն կարողանում նրան օգնել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի եւ Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաեւ Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիր քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Գեղեցիկ Գաբրիելյանն է։ Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ, պարզել են, որ Գ. Գաբրիելյանը իր աղջկա՝ նույն հասցեի բնակիչ, 26-ամյա Հրածին Գաբրիելյանի հետ հերթական անգամ գողություն կատարելու նպատակով մուտք են գործել նշված գործարանի մակարոնի չգործող արտադրամաս, որտեղ մոտ 5 մետր բարձրությունից Գ. Գաբրիելյանը վայր է ընկել եւ գլխի ծոծրակային շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հ. Գաբրիելյանը քննիչի որոշմամբ ստորագրությամբ բաց է թողնվել։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վահե Տիգրանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Տպել
2891 դիտում

«Իմ քայլի» պատգամավորը հրաժարվել է մանդատից պատգամավորի ցածր աշխատավարձի պատճառո՞վ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

2018 թվականին արտաքին առեւտրով ՀՀ է ներմուծվել 67 հազար 255 մեքենա. ՊԵԿ նախագահ

Փարիզում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ հանդիպումը

Փաթաթում ենք, տաքացնում ենք․ Գյումրու թիվ 10 դպրոցը դրսից սառցակալել է

Ոչ ազնիվ մեղադրանքներ. դեսպան Սերգեյ Մինասյանը պատասխանել է Արման Բաբաջանյանին

ՊԵԿ-ում աշխատակիցների օպտիմիզացիա է կատարվել, 128 աշխատակից ազատվել է աշխատանքից. Անանյան

2018 թվականին 1 տրիլիոն 306 մլրդ 3 մլն դրամ ներհոսք է եղել պետական բյուջե. ՊԵԿ նախագահ

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

«Հանուն հայրենիքի մարդը չի գնում մանր գողության». սպանված ոստիկանի այրին դեմ էր Բիլյանին ազատելու միջնորդությանը

Փոխնախագահ ընտրելիս հաշվի առնվե՞լ է, որ ԼՀԿ-ն ապրիլին փողոց դուրս չի եկել. մեկնաբանում է ԱԺ փոխխոսնակը

Հույս չունենաք. նախագահները կատակ են արել

Փորձված մեթոդով. ռազմավարություն «նեղ կռուգի» համար

Բա ոնց կլներ. «Օրինաց երկիրն» օրենքից դո՞ւրս է

Գագիկ Մելիքյանի քենակալ, Պառավաքարի գյուղապետը նախկին գյուղապետարանի շենքը օտարե՞լ է իր եղբորորդուն

Կապանի օդանավակայանն ամռանն արդեն պատրաստ կլինի. Գեւորգ Փարսյան

Պետք է սովորենք հանգիստ լսել միմյանց քաղաքական հայտարարությունները. Մարուքյանը՝ ԲՀԿ-ականներին

Պարտությո՞ւն, թե՞ մարտավարական ճկունություն. Հրանտ Մարգարյանը հեռանում է ՀՅԴ ղեկավար կազմից

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Բաքու. կստորագրվի երկկողմ հուշագիր

ՌԴ-ն ամեն օր ուժեղացնում է իր ներկայությունը Միջերկրական ծովի արևելքում