Ասյա Խաչատրյանը բողոքարկել է Արցախի ոստիկանների նկատմամբ հարուցված քրգործը կարճելու որոշումը. ՀՔԱՎ

14/01/2019 schedule13:39

Անցած տարվա փետրվարին Արցախի ոստիկանությունում արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացած Ասյա Խաչատրյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ բողոքարկել է դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու՝ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Դ. Դալլաքյանի  2018թ. դեկտեմբերի 7-ի որոշումը:

Ինչպես հայտնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից, 2018 թ. փետրվարին Ստեփանակերտի ոստիկանության աշխատակիցները Ասյային հետապնդել են 3 օր շարունակ, Ասյայի փոխանցմամբ` տարբերվող արտաքինի և փողոցում ծխելու պատճառով: Ոստիկանները նախ մոտեցել են ուշ երեկոյան Ստեփանակերտի փողոցներում զբոսնող Ասյային, պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ հաջորդող երկու օրերին գնացել են նրա բնակարան, խուզարկել այն և Ասյային տարել ոստիկանություն, որտեղ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել, վիրավորել ու բռնություն գործադրել, չեն ապահովել փաստաբանի ներկայություն:

Դեպքից հետո Ասյա Խաչատրյանը հաղորդում է ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազություն: Գործն այժմ քննում է ՀՀ hատուկ քննչական ծառայությունը: Գործի քննության ընթացքի վերաբերյալ տուժող կողմը տեղեկատվություն չունի: Հունվարի 9-ին Ա. Խաչատրյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը տեղեկատվություն ստանալու ակնկալիքով դիմել է վարույթն իրականացնող մարմնին, սակայն պատասխան դեռևս չի ստացել:

Քրեական գործը կարճելու՝ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Դ. Դալլաքյանի որոշման դեմ բողոք է ներկայացվել ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:

Բողոքում նշվել է, որ վարույթն իրականացնող մարմինը օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել և դրանով խախտել է Ասյա Խաչատրյանի՝ արդարացի քննության իրավունքը:

Վարույթն իրականացնող մարմինը, տեղեկատվություն ունենալով նրա նկատմամբ Արցախի ոստիկանությունում ֆիզիկական և հոգեբանական բռնության մասին, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու միջոցներ չի ձեռնարկել:

Այս համատեքստում վկայակոչվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որով բացարձակապես արգելվում է խոշտանգումն ու վատ վերաբերմունքը, վկայակոչվել են նաև այդ իրավունքին առնչվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ:

Այդ որոշումների տրամաբանությամբ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր նշանակել բժշկական և հոգեբանական փորձաքննություններ, կատարել առերեսում, ապահովել գործի քննության ողջամիտ քննություն, ինչը կկանխեր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած ոստիկանների միջև հանցավոր համաձայնության ձեռքբերումը:

Ոչ պատշաճ քննության արդյունքում ճիշտ չի որակվել նաև ոստիկանների արարքը. այն պարունակում է ոչ միայն պաշտոնեական լիազորությունների սահմանազանցման, այլ նաև՝ խոշտանգման հատկանիշներ:

Ասյա Խաչատրյանը ԱՀ գլխավոր դատախազից պահանջել է իրավական գնահատական տալ վարույթն իրականացնող մարմնի գործողություններին, վերացնել քրեական գործի վարույթը կարճելու՝ 2018թ. դեկտեմբերի 7-ի որոշումը և գործն ուղարկել նախաքննության:

Տպել
1471 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան