Երևան
6 °C
Հունվարի 13-ի երեկոյան սկսված ձյան տեղումների սկսելուն պես Երևանի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները՝ մեքենասարքավորումների, աղ ու ավազի միջոցով: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ տեղումների դադարելուց հետո աշխատանքներ են տարվում երկրորդական փողոցների, բակային տարածքների և մայթերի ձնամաքրման ուղղությամբ: Բավարար գնահատելով ձնամաքրման կազմակերպումը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատասխանատուներին՝ ողջ գիշեր ծավալված գործընթացի համար: Հայկ Մարությանն անդրադարձել է նաև ձնամաքրման և երթևեկության հետ կապված այն խնդիրներին, որոնք հիմնականում առաջացել են ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների պատճառով:
«Ես էլ ողջ գիշեր շրջել եմ քաղաքում, տեսել եմ խնդիրները: Մյասնիկյան պողոտայում ևս անձամբ եմ եղել և հետևել եմ տրանսպորտին: Այն մեքենաները, որոնք ունեին ձմեռային անվադողեր, հանգիստ բարձրանում էին, բնականաբար ամառային անվադողեր ունեցող մեքենաները չէին կարողանում նորմալ երթևեկել: Արդյունքում փակվում էր ամբողջ փողոցը, և մեր տեխնիկան նույնպես չէր կարողանում նորմալ հասնել տեղ: Ես խնդրում եմ մեր բնակչությանը, հորդորում եմ, գուցեև պահանջում եմ, որովհետև սա նաև պահանջ է. փոխեք ձեր անվադողերը: Չի կարելի ձմռանը մեքենա վարել ամառային անվադողերով: Դրա պատճառով եղել են խցանումներ, դրա պատճառով քաղաքի որոշ հատվածներում կանգնել է երթևեկությունը, դրա պատճառով մեր տեխնիկան չի կարողացել աշխատել»,- ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքապետ Մարությանը հորդորել է ճանապարհային ոստիկանությանը քայլեր ձեռնարկել համապատասխան ստուգումների իրականացման ուղղությամբ, և միաժամանակ մեկ անգամ ևս կոչ արել ձմեռային անվադողեր չունեցող վարորդներին՝ խուսափել մեքենա վարելուց:
Մայրաքաղաքում շարունակվել է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Քաղաքացիների շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ: Քաղաքապետարանի պատասխանատուներն ընդունել են բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներին, լսել նրանց խնդիրներն ու դիտարկումները: Եղել են նաև առաջարկներ՝ նոր փոքր շուկաների ձևավորման մասին: Զեկուցվել է, որ բոլոր առաջարկները քննարկվում են, և հնարավորության դեպքում քաղաքապետարանն աջակցություն կցուցաբերի այդ շուկաների ստեղծման գործում: Քանի որ տոն օրերն արդեն ավարտվել են, քաղաքապետը հանձնարարել է հետևողական լինել նաև Հանրապետության հրապակարում բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու հարցում:
Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցվել է, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ արդեն ավարտվել են Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները: Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածում հիմնականում իրականացվում են հաղորդուղիների տեղափոխման աշխատանքեր, այս շաբաթ էլ նախատեվում է հայտարարել Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի մրցույթը:
Քաղաքային լուսավորության ծրագրի շրջանակում մրցույթն արդեն կայացել է, կնքվել է պայմանագիր, կիրականացվեն նախագծման աշխատանքներ, որից հետո կմեկնարկի շինարարական գործընթացը: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման և Նուբարաշենում նոր աղբավայրի կառուցման մրցույթն ընթացքի մեջ է: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ևս աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության 29 մանկապարտեզներ ամբողջովին կհիմնանորոգվեն, իսկ 118 մանկապարտեզներում կիրականացվեն էներգաարդյունավետության և սեյսմակայունության միջոցառումներ:
Քաղաքապետի հանձնարարությամբ երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով տոնական լույսերը կապամոնտաժվեն գիշերային ժամերին: Աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով գործընթացը կիրականացվի ճանապարհային ոստիկանության հետ համատեղ:
Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի. Չինաստանի դեսպան
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում
Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից
© 2024 Հայկական ժամանակ