Վարչապետի հետ հանդիպումը մեզ գոհացրեց. Ռեստորանների միության համակարգող

Շաբաթ օրը` հունվարի 12-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ընդունեց Հայաստանի ռեստորանների միության մի շարք ներկայացուցիչների: Հանդիպման ժամանակ քննարկվել են հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին անհանգստացնող մի շարք արդիական խնդիրներ՝ ՀԴՄ-ների տրամադրմանը, հարկային վարչարարությանը եւ կարգավորումներին, շրջանառության հարկի բարձրացմանը եւ դրա հնարավոր հետեւանքներին վերաբերող մի շարք հարցեր։

«Վարչապետի հետ հանդիպումը նախնական մեզ գոհացրեց»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը:

Մեր հարցին, թե ի՞նչ հայտարարի եկան ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, Բարսեղյանը պատասխանեց. «Միասնական կարծիք ունենք, որ նախորդ հարկային բեռը` 6 տոկոս, օպտիմալ բեռ է բնագավառի համար, որը նաեւ ընդունում է ՊԵԿ նախագահը եւ վարչապետին իր խորհուրդը տվեց, որ բեռը օպտիմալ է: Միակարծիք ենք, որ այդ բեռը պետք է սառեցնել մի քանի տարով: Թե քանի տարով` դեռ պարզ չէ: Փոխըմբռնումը շատ կարեւոր եղավ հիմնական հարցի շուրջ, որ այդ տոկոսադրույքը արդար է ու դա պետք է սառեցվի: Բայց ինչ ժամանակահատվածով եւ հետո ինչ պետք է տեղի ունենա՝ դեռ չեմ կարող դա ասել: Աշխատանք կա անելու թե ՛մեր, թե՛ պետական գերատեսչությունների կողմից: Պայմանավորվեցինք, որ հաջորդ հանդիպմանը գնալու ենք՝ այդ հարցին լուծում տալու տրամադրվածությամբ»:

Մեր հարցին՝ այսինքն, նախնական համաձայնության են եկել եւ մնում է վերջնական որոշե՞լ, Բարսեղյանը պատասխանեց. «Նախնական պատկերացում կա՝ որ ուղղությամբ ենք շարժվում: Դեռ չենք համաձայնեցրել դետալները, դրա համար եւս մեկ հանդիպում է պահանջվում առնվազն»:

Բարսեղյանը նշեց, որ հանդիպմանը վարչապետից բացի ներկա էր նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՊԵԿ նախագահը, ֆինանսների նախարարը եւ այլ պաշտոնյաներ:

Դիտարկմանը, թե հանդիպման ժամանակ ռեստորանատերերը կարողացա՞ն ապացուցել, որ գերշահույթ չունեն, Բարսեղյանը արձագանքեց. «Դա պարզ իրողություն է: Գերշահույթ եզրույթը չգիտեմ՝ ով էր բերել քննարկման դաշտ, բայց գերշահույթ գոյանում է մոնոպոլիաների դեպքում: Խիստ բարձր մրցակցային շուկայում, ռեստորանային շուկայում է գերշահույթ, բնական է, չի կարող լինել: Եղել է նորմային հավասար կամ բարձր շահույթի նորմա, որը գործել է 10 տարի առաջ, այլեւս 10 տարուց ավելի է՝ այդ նորման չի պահպանվում: Առավել եւս մենք ունենք թվեր, որտեղ ցույց ենք տալիս, որ մեր շահույթի նորման շատ ավելի ցածր է, քան այն շահույթը, որ գոյանում է ոլորտում եւ որը թույլ է տալիս մնալ այս բիզնեսի շրջանակներում»:

Մեր հարցին՝ ե՞րբ հստակ կլինի, թե խնդիրն ինչպես է կարգավորվելու, Բարսեղյանը պատասխանեց. «Հիմա մենք տարբեր գերատեսչությունների հետ աշխատանք ենք տանում: Գերատեսչությունները ներքին աշխատանքներ են տանում, հենց բոլորը պատրաստ լինեն, մոտավորապես 10 օրից նորից հանդիպում կկայանա վարչապետի հետ»:

Մեր հարցին՝ եթե ռեստորանատերերի ցանկացած տարբերակով խնդիրը չկարգավորվի, ապա թանկացումնե՞ր են լինելու ոլորտում, Բարսեղյանը պատասխանեց. «Դա անուղղակի հարկ է: Եթե անուղղակի հարկերը չեն տեղավորվում մեր շահույթի նվազեցումների մեջ, մենք դա ավտոմատ կերպով արտացոլելու ենք գների մեջ: Դա պարզ տնտեսական գործընթաց է: Մենք տարիներ շարունակ այդ անուղղակի հարկի բարձրացումը մեր շահույթի հաշվին չեզոքացրել ենք, բայց այլեւս տեղ չկա»:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Հայաստանի ռեստորանների միությունը հայտարարություն էր տարածել, որ մեկ օրով այցելուների առջեւ փակելու են բոլոր ռեստորանների դռները՝ բողոքելով շրջանառության հարկը 2 տոկոսով բարձրացնելու դեմ, սակայն նրանք սպասեցին, որ նոր կառավարությունը ձեւավորվի, որպեսզի իրենց հարցը հասցեատեր ունենա:

Տպել
2317 դիտում

Շիրակի մարզի Կամո գյուղում այսօր անշնչացած վիճակում հայտնաբերված երիտասարդն առողջական խնդիրներ ուներ

Երեւանում վրաերթի է ենթարկվել Ֆրանսիայի 73-ամյա քաղաքացուհին եւ տեղում մահացել

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան փակ է ու կրկին մարդաշատ. ընթանում է 6-րդ բողոքի ցույցը (տեսանյութ)

ՀՀ դեսպանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր

Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ. զբաղվում է ոստիկանությունը

Իսպանիայում երեխաների վեճը զանգվածային անկարգությունների է վերածվել

Քոչարյանի պատկերացրած Հայաստանը՝ «կոնսենսուս մինուս ժողովուրդ». հիրավի «դուխով» մարդու պահվածք

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. 28-ամյա երիտասարդին մահացած են գտել

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը եւս 5:0 հաշվով դուրս եկավ 1/4 եզրափակիչ

ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը. ընդդիմադիր ֆրակցիաները դեմ քվեարկեցին

Հրդեհ «Փարվանա» ռեստորանային համալիրի հարակից խոտածածկ տարածքում

Երևանում թալանել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանին

Մնացականյանը և Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում ՀՀ ներգրավվածությունը

Կարկուտը Շիրակի մարզի 8 համայնքի բերք է ոչնչացրել

Հրդեհ Այգեկում. ծխահարվել են քաղաքացիներ

Հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4 տոկոսով

Շիրակի մարզի 9 գյուղերի սպառնացող կարկտավտանգ ամպեր են ներգործության ենթարկվել

Վրաստանի ցույցերի համատեքստում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել

Կարծում եմ, որ կոնֆլիկտը չի էսկալացվի այնպես, որ հարցը հասնի նաեւ ցամաքային ճանապարհ փակելուն. Փամբուխչյան

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը 5:0 հաշվով հաղթեց իսպանացի մրցակցին