Զգուշացեք օդակաթիլայինից. գրիպից մինչեւ թռչնագրիպ մեկ հավ է

15/01/2019 schedule14:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 17-ի համարում

Թռչնագրիպը, բարեբախտաբար, չի մտնում Հայաստան, թեպետ մեր հարեւան Թուրքիայում երեկվա դրությամբ արդեն հիվանդացել է 19 մարդ, իսկ զոհերի թիվը 4-ն է: Վտանգը, որ վարակը կարող է մտնել Հայաստան, պահպանվում է: Դա նշանակում է, որ տեսականորեն մեր երկրում ինչ-որ մեկը կարող է վարակվել: Ըստ այդմ, ինչպե՞ս այդ մարդը կարող է իմանալ՝ վարակվա՞ծ է թռչնագրիպով, թե՞ ոչ: ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն ասում է, որ նախ պետք է իմանալ՝ գոյություն ունի՞ օջախ, որտեղ թռչունների անկման դեպք կա, երկրորդ, ինչպիսի՞ կլինիկական ախտանիշներ կան: Ըստ պարոն Ասոյանի, այդ ախտանիշները շատ նման են սովորական գրիպին, բայց «շատ ավելի բարձր ջերմությամբ եւ շատ ավելի ուժեղ արտահայտված թուլությամբ»:

Միայն այս ամենի հիման վրա բժիշկը կարող է կատարել լաբորատոր քննություն: Իսկ ճի՞շտ է այն, որ սովորական գրիպով վարակված մարդն ավելի հեշտ է վարակվում թռչնագրիպով: Բանն այն է, որ երեկ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ արդեն 2 օր է, ինչ Թուրքիայի սահմանամերձ գյուղերում սկսել են պատվաստումներ անել մարդկային գրիպի դեմ, քանի որ եթե մարդկային գրիպի վիրուսը հանդիպում է թռչնի գրիպի վիրուսի հետ, ապա տեղի է ունենում վիրուսի գենետիկ փոփոխություն, եւ թռչնի գրիպը կարող է փոխանցվել մարդուց մարդուն: Պարոն Ասոյանը ասաց, որ սովորական գրիպով հիվանդ մարդու դեպքում վախ կա, որ երբ թռչնագրիպի վիրուսն ընկնի նրա մարմնի մեջ, արագորեն մուտացիայի կենթարկվի եւ կդառնա ավելի վտանգավոր այդ վիրուսով վարակված մարդու համար եւ ոչ թե մեկ այլ մարդու, ով կշփվի վարակակրի հետ:

Այս թեմայի առնչությամբ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր, թռչնաբան Մարտին Ադամյանն ասում է, որ սովորական գրիպով վարակված մարդու օրգանիզմն ավելի թույլ պաշտպանական համակարգ ունի, որի պատճառով նա հեշտորեն կարող է վարակվել թռչնագրիպով: Իսկ սովորական գրիպով հիվանդ մարդը, որը վարակվել է թռչնագրիպով, կարո՞ղ է թռչնագրիպով վարակել սովորական գրիպով հիվանդ մեկ այլ մարդու: ՀՀ գլխավոր անասնաբույժ Գրիշա Բաղյանն ասում է, որ ամեն ինչ կախված է թռչնագրիպի ենթատեսակից, եթե այդ ենթատեսակը, ինչպիսին H5N1-ն է, մարդու համար վարակամերժ է, չի վարակվի, իսկ եթե վարակամերժ չէ, կվարակվի:

Իսկ ինչպե՞ս մարդը կարող է պաշտպանվել թռչնագրիպից: Արա Ասոյանը ասում է, որ այստեղ ավելի շուտ կենցաղային կուլտուրայի խնդիր կա: «Թուրքիայում, տեսած կլինեք, հղի կինը վարակված հավ է բռնում, իսկ այն մասնագետը, ով այս օրերին պետք է այդ հավերին բռնի, բուտերբրոդ է ուտում»,- հեռուստաէկրանով իր տեսածը մեզ փոխանցեց գլխավոր համաճարակաբանը: Անդրադառնալով այն ախտանիշներին, որոնց մասին վերեւում ասաց պարոն Ասոյանը,  հետաքրքրվեցինք, թե հատկապես որ համախտանիշների դեպքում մարդիկ պարտադիր պետք է դիմեն բժշկի, եթե հաշվի առնենք, որ երկրում գրիպի համաճարակ կա, եւ առաջիկա օրերին գրիպի ախտանշաններ ունեցող բազմաթիվ մարդիկ ջերմության եւ թուլության ուժեղացման դեպքում խուճապահար կարող են լցվել հիվանդանոցները:

Պարոն Ասոյանը համաձայնվեց մեզ հետ եւ ասաց, որ ինքն ունի ախտանշանների ցանկը, որ իրեն է տրամադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, բայց չի ուզում հրապարակել, որպեսզի մեր ժողովրդի մոտ խուճապ չառաջանա, եւ առանձին վերցրած ամեն ախտանիշի դեպքում չդիմեն համաճարակաբաններին եւ ասեն, թե թռչնագրիպ ունեն: Ի դեպ, հետաքրքրվեցինք, թե այս օրերին մեր բնակչության մեջ եղե՞լ են մարդիկ, որոնք հետազոտվել են թռչնագրիպ ունենալու կասկածանքով: Պարզվեց՝ մեկ հոգի է եղել՝ նա աղավնի է խփել, կերել ու լուծ ընկել եւ, կասկածելով, թե թռչնագրիպով վարակված է, դիմել է բժիշկներին եւ պնդել, որ իրեն հետազոտեն: Ի դեպ, երեկ ՀՀ գլխավոր անասնաբույժ Գրիշա Աղայանից տեղեկացանք, որ թռչնագրիպով կարող են վարակվել նաեւ այլ կենդանիները՝ խոզերը եւ ձիերը, որոնցից էլ մարդու վարակվելու հավանականությունն ավելի է մեծանում:

Կենսաբանական գիտությունների դոկտոր, թռչնաբան Մարտին Ադամյանն իր հերթին զարմանք հայտնեց, որ մինչեւ այսօր, իր տեղեկություններով, դեռ չի եղել դեպք, երբ թռչնագրիպով հիվանդանան խոշոր գիշատիչ թռչունները՝ արծիվները, գիշակեր անգղերը, որոնք կարող են ուտել, ասենք, վարակված հավ եւ այլն: Թռչնաբանը ենթադրեց, որ գուցե այս թռչունները ներքին պաշտպանական հզոր համակարգ ունեն: Բայց գիշակեր ագռավներն, օրինակ, հեշտորեն ընդունակ են կրելու եւ տարածելու վարակը, թեպետ իրենք կարող են չհիվանդանալ: Անդրադառնալով այն հարցին, թե անասնաբույժները մինչեւ լաբորատոր հետազոտություն իրականացնելը ինչպե՞ս կարող են իմանալ՝ թռչունը գրիպով հիվա՞նդ է, թե՞ ոչ, կամ տվյալ տարածքում թռչնագիրպ կա՞, թե՞ ոչ՝ գլխավոր անասնաբույժ Գրիշա Բաղյանն էլ ասաց.

«Գոյություն ունեն մի շարք կլինիկական ախտանիշներ, առաջինն անամնեզն է, դա այն դեպքն է, երբ, այսպես ասած, հարց ու փորձի միջոցով տեղեկանում ես, որ այն բնակավայրերում, որտեղ վակցինացիա ես արել, թռչնի անկում կա»,- պարզաբանեց պարոն Բաղյանը: Հաջորդ հատկանիշն արդեն թռչնի վարքն է, երբ թռչունները գրգռված են, կերից են հրաժարվում, մթերատվության անկում ունեն, այլ խոսքով՝ ձու չեն ածում, վարակի նշաններից է այն, որ հիվանդ թռչունները գլուխները պտտաձեւ են շարժում, այսինքն, գլխով օղակ են գծում: Հաջորդ նշանը, ըստ պարոն Բաղյանի, ախտանատոմիական փոփոխություններն են՝ կտուցից մինչեւ ներքին օրգաններ: Սա արդեն այն փուլն է, երբ թռչունը սատկել է՝ նրա մարմնի, այսինքն՝ դիի վրա՝ մասնավորապես կատարի, գինդերի եւ ծնկի հոդերից վերեւ կան արյունազեղում եւ կապտուկներ:

Ի դեպ, մասնագետներն անդրադարձան նաեւ թռչնագրիպի օդակաթիլային ճանապարհով տարածման հնարավորությանը: Եթե հաշվի առնենք, որ վարակը տարածվել է նաեւ մեր երկրին սահմանակից թուրքական Իգդիր եւ Դոխու-Բայազեդ քաղաքներում, իսկ վիրուսը սահման չի ճանաչում, ապա վտանգը, որ վիրուսն, ասենք, քամու ճանապարհով Իգդիրից կարող է մտնել Հայաստանի Արմավիրի մարզ, ռեալ է: Գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն այս իմաստով մեծ վտանգ չի տեսնում: Ըստ նրա, օդակաթիլային վարակը հնարավոր է միայն թռչնի հետ «շատ սերտ շփման դեպքում», երբ մարդը գրկում է հիվանդ հավին, այլ դեպքերում քամու եւ այլ ճանապարհով նա վտանգը ռեալ չի համարում: «Տանը նստած չենք կարող վարակվել ո՛չ դու, ո՛չ ես»,- մեզ ասաց Արա Ասոյանը: ՀՀ գլխավոր անասնաբույժ Գրիշա Բաղյանը քամու ճանապարհով վարակի հնարավորությունը տեսականորեն իրական է համարում:

«Էդպես կոնկրետ չես ասի, թե վիրուսը քանի մետր կարող է գնալ, դա վիրուսի տեսակից է կախված, հլա հարց է՝ էդ վիրուսն օդ կբարձրանա՞»,- ասաց Գրիշա Բաղյանը: Մասնավորապես այս օրերին, երբ եղանակն ավելի ու ավելի է սառչում, իսկ քամի չկա, նա քամու ճանապարհով վիրուսի «ճանապարհորդությունը» քիչ հավանական է համարում: Փոխարենն ասում է, որ ամռանը այդ հավանականությունը կարող է մեծանալ: Իսկ ահա թռչնաբան Մարտին Ադամյանն ասում է, որ քամին  հաստատ կարող է վարակը տարածել, «կարող է Իգդիրից չբերի վարակը, այլ՝ մեկ ուրիշ տեղից»: Դրանով է նա բացատրում այն փաստը, որ Ռուսաստանը, Կամբոջան, Չինաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան իրենց տարածքում վայրէջք կատարած ցանկացած ինքնաթիռի շասսիները անմիջապես ախտահանում են: Ինչո՞ւ: «Որովհետեւ այդ շասսիները քամու հետ շփման մեջ են մտել թռիչքի ընթացքում»,- թեման եզրափակեց թռչնաբանը:

Մհեր Արշակյան

Տպել
1389 դիտում

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունները. գլխավոր քարտուղար

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է